Խաշուրի (վրաց.՝ ხაშური), քաղաք (1921 թուականէն) Վրաստանի Շիտա Քարթլի երկրամասի մէջ[2]։ Երկաթուղային եւ ինքնաշարժային ճանապարհներու հանգոյց է։ Ունի 26 135 բնակիչ (ըստ 2014 թուականին մարդահամարի տուեալներու)։ Կան երկաթուղային փոխադրամիջոցի ձեռնարկութիւններ, թեքսթիլ-կալանթերեայի գործարան, ապակէ տարայի, պահածոներու գործարաններ, հայրենագիտական թանգարան։