Ծերոն (անձնանուն)
Ծերոն, հայկական արական անուն։ Յառաջ եկած է հայերէն ծեր բառէն։ Ծերուն անուան տարբերակներէն մէկն է։ Գործածուած է Կոստանդնուպոլսոյ եւ Նոր Նախիջևանի մէջ[2]։
Ծերոն | |
---|---|
Տեսակ | արական |
Նշանակութիւն | ծեր |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերէն[1] |
Գիր | Հայերէնի Այբուբեն |
Անուան այլ ձեւեր | |
Փաղաքշական ձեւեր | Ծերիկ |
Կապուած յօդուածներ | «Ծերոն» սկսող էջեր |
Գործածութիւններ
Խմբագրել- Ծերոն սարկաւագ, Յովհաննէս քահանայի ազգականը, զոր Թովմա Մեծոփեցի պատմագիրին եղբօրորդին էր եւ Արճէշի ծերունի Յովհաննէս քահանային՝ 1445 թուականին, գրել տուած է Աւետարան մը[3]։
- Ծերոն ոմն, 1469 թուականին յիշատակուած է Բիւրականի մէջ[4]։
- Ծերոն տիրացու, որդին Տէր Գրիգորին, ստացող 1720 թուական[5]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ Հրաչեայ Աճառեան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ․, Երեւան, էջ 572։
- ↑ Նօտարք 147
- ↑ Ձեռագիր Վենետիկ Բ․, 1114
- ↑ Տաշեան Ցուց․ 688