Կալինա Վիշնեւսքայա

Կալինա Փավլովնա Վիշնեւսքայա (ի ծնե տրուած ազգանունը՝ Իվանովա, 25 Հոկտեմբերի 25, 1926, Լենինկրատ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 11 Դեկտեմբերի 2012, Մոսկուա Ռուսաստան), ռուս օփերային երգչուհի (սոփրանօ), ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտուհի (1966)։ 1944 թուականէն երգեր է Լենինկրադի օփերեթի թատրոնի մէջ, ապա 1952 թուականէն 1974 թուականներուն եղեր է ԽՍՀՄ Մեծ թատրոնի մենակատար՝ այդ բէմին վրայ հանդէս գալով աւելի քան 30 դերերգերով։

Կալինա Վիշնեւսքայա
ռուս.՝ Галина Павловна Вишневская
Ծննդեան անուն ռուս.՝ Галина Павловна Иванова
Ծնած է 25 Հոկտեմբեր 1926
Ծննդավայր Լենինկրատ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1]
Մահացած է 11 Դեկտեմբեր 2012(2012-12-11)[2][3][4][…] (86 տարեկանին)
Մահուան վայր Մոսկուա
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Ռուսիա
Ուսումնավայր Q16678507?
Մոսկուայի երաժշտանոց
Տեսակ դասական երաժշտութիւն եւ օփերա
Կարողութիւն կենսագիր գրող, օրագիրի հեղինակ
Մասնագիտութիւն դերասանուհի, օպերային երգչուհի, երաժշտութեան ուսուցիչ, կենսագիր, օրագրի հեղինակ, թատերական ռեժիսոր, օպերային ռեժիսոր
Աշխատավայր երաժշտութեան ուսուցիչ,դերասանուհի, օփերային երգչուհի, թատերական եւ օփերայի վարիչ-տնօրէն
Ամուսին Մսթիսլավ Ռոսթրոփովիչ
Երեխաներ Olga and Elena Rostropovich.

Մսթիսլավ Ռոստրոփովիչ եւ Կալինա Փավլովնա Վիշնեւսքայա

Խմբագրել
 
Մսփիսլավ Ռոսփրոփովիչ եւ Կալինա Վիշնեւսքայա

Խորհրդային Միութեան տարիներուն հակադրուեր է իշխանութիւններուն, օգնութիւն ցոյց տալով գրող Ալեքսանտր Սոլժենիցինին։ 1974 թուականին իր ամուսնոյն՝ Մսթիսլավ Ռոստրոփովիչի հետ միասին հարկադրուած լքեր է Խորհրդային Միութիւնը։ Երգեր է աշխարհի խոշորագոյն բէմերու վրայ (Քովենթ Կարտըն, Մեթրոփոլիթեն օփերա, Կրանտ օփերա, Լա Սքալա, Միւնխենեան օփերա եւ այլն), կատարումներ ունեցեր է բացառիկ երաժիշտներու հետ՝ Ռոստրոփովիչի, Հերպըրտ ֆոն Քարայանի, Օթթօ Քլեմփերերի, Նիքոլայ Կիաուրովի, Նիքոլայ Կետոյի, Փլասիտո Տոմինկոյի, Տիթրիխ Ֆիշեր Տիսքաուի եւ այլոց հետ։

1990-ական թուականի սկիզբը վերադարձեր է Ռուսաստան, դարձեր է Մոսկուայի երաժշտանոցի պատուարժան փրոֆեսոր։ 2002 թուականին Մոսկուայի մէջ բացեր է Կալինա Վիշնեւսքայայի Օփերային երգի կեդրոնը։

Կալինա Փավլովնա Վիշնեւսքայան մահացեր է Մոսկուայի մէջ 86 տարեկանին 2012 թուականի Դեկտեմբերի 11-ին։

Ամուսնական կեանք

Խմբագրել

Ան ամուսնացեր է 3 անգամ։ Իր առաջին ամուսինը՝ Կերոկ Վիշնեւսքին, ծովագնաց էր։ Ամուսնալուծութիւնէն յետոյ Կալինան պահպանեց անոր ազգանունը։

Իր երկրորդ ամուսինը՝ ջութակահար, Լենինկրատի օփերա ընկերութեան տնօրէն Մարք Ռուպինը,[5] կը ծառայէր նաեւ որպէս Կալինա Վիշնեւսքայի տնօրէն։ Երկրորդ ամուսնութիւնէն ծնած տղան, որ մահացաւ 2 ամսականին՝ անոնց ամուսնալուծութիւնէն 10 տարի առաջ[6]:

Շքանշաններ

Խմբագրել

Պատուոյ լեգէոնի շքանշանի ասպետ ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտ Լենինի շքանշան Արուեստի եւ գրականութեան շքանշանի սպա «Ի յիշատակ Սանքթ Փեթերպուրկի 300-ամեակին» մետալ

«Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար» 1-ին աստիճանի շքանշան

«Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար» II աստիճանի շքանշան

Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար 3-րդ աստիճանի շքանշան

«Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար» 4-րդ աստիճանի շքանշան

«Լենինկրադի պաշտպանութեան համար» մետալ

«Աշխատանքի վեթերան» մեդալ

«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնուէր աշխատանքի համար» մետալ

Հայրենական մեծ պատերազմի յաղթանակի 60-ամեակ» յոբելեանական շքանշան

«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի յաղթանակի 50-ամեակ» յոբելեանական շքանշան

Հայրենական մեծ պատերազմի յաղթանակի 65-ամեակ» յոբելեանական շքանշան

«Մոսկուայի 850-ամեակի յիշատակի» մետալ ՌԽՖՍՀ ժողովրդական արուեստագէտ ՌԽՖՍՀ վաստակաւոր արուեստագէտ Վլատիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամեակի յոբելյանական մետալ

Մետալ «Լենինկրատի 250-ամեակի առթիւ» Պատուաւոր Լէգէոնի շքանշան Արուեստի եւ գրականութեան շքանշան եւ Q80796649?

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Вишневская Галина Павловна // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  3. Encyclopædia Britannica
  4. Բրոքհաուզի հանրագիտարան
  5. Garry Humphreys (2012-12-18)։ «Galina Vishnevskaya: Soprano whose voice entranced Britten and who fled the Soviet Union»։ The Independent։ արտագրուած է՝ 2015-08-13 
  6. Tully Potter (2012-12-11)։ «Galina Vishnevskaya obituary»։ The Guardian։ արտագրուած է՝ 2015-08-13