Կարմիր Շուկայ
Կարմիր շուկայ, գիւղական համայնք Արցախի Մարտունի շրջանին մէջ։ Կը գտնուի հանրապետութեան հարաւ արեւելեան հատուածին մէջ։ Մարտունիէն 32 Քմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտէն՝ 35 Քմ հեռաւորութեան վրայ։ Համայնքը լեռնային է, ունի 2375,33 հա տարածութիւն։ Կարմիր Շուկան ունի 1113 բնակիչ, որոնք գլխաւորաբար կը զբաղին գիւղատնտեսութեամբ՝ անասնապահութեամբ եւ հողագործութեամբ։ Իսկ մէկ մասն ալ կ'աշխատի ձէթի, գինիի գործարաններուն մէջ, ինչպէս նաեւ շինարարական երկու կազմակերպութիւններու մէջ[1]: Կարմիր շուկան ունի դպրոց, մանկապարտէզ, համայնքապետարան, դարմանատուն, ակումբ եւ հանդիսութիւններու սրահներ: Դպրոցը պետական պիւտճէին միջոցներով կառուցուած է 2017-ին. ունի 249 աշակերտ:
Բնակավայր | |
---|---|
Կարմիր Շուկայ | |
ազրպ.՝ Qırmızı Bazar | |
Երկիր | Ազրպէյճանի Հանրապետութիւն |
ԲԾՄ | 670 մեթր |
Բնակչութիւն | 926 մարդ (2005) |
Ժամային գօտի | UTC+4։00 |
Պատմամշակութային յուշարձաններ
ԽմբագրելԿան պատմամշակութային յուշարձաններ՝ գերեզմանոց (Ժէ.-ԺԸ. դարեր), խաչքար (ԺԲ.-ԺԳ. դարեր), Սխտորաշէնի Ս. Աստուածածին եկեղեցի (1731), գիւղատեղի Մալաս (ԺԲ.- ԺԳ. դարեր), Ս. Գէորգ մատուռ-եկեղեցի (ԺԸ.դար), Երեք մանկուք վանական համալիր (ԺԷ. դար)։
Արտաքին յղումներ
Խմբագրել- Յակոբ Ղահրամանեան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչատարածքային միաւորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երեւան, Ճարտարագէտ, 2015: