Հայոց Ցեղասպանութեան Զոհերու Յուշահամալիր (Մոնթեպելլօ)

Հայոց ցեղասպանութեան զոհերու յուշահամալիր, յուշարձան ԱՄՆԳլիֆոռնիա նահանգի Մոնթեպելլօ քաղաքին մէջ, որ նուիրուած է 1915-1921–ի Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակին։ Յուշահամալիրը, որուն բացումը տեղի ունեցած է Ապրիլ 1968–ին, կառուուված է սպիտակ պեթոնով եւ կը ներկայանանայ իրար միացուած 23 մեթր բարձրութեամբ[1] ութ կամարներէ բաղկացած շինութիւն[2]: Արձանի հեղինակը Հրանթ Աղբաբեանն է։ Հայոց ցեղասպանութեան նուիրուած ամենամեծ յուշահամալիրն է այս մէկը ԱՄՆ-ի մէջ։

Հայոց Ցեղասպանութեան Զոհերու Յուշահամալիր (Մոնթեպելլօ)
Հայոց ցեղասպանութեան զոհերու յուշահամալիր
Կը Գտնուի  ԱՄՆ Մոնթեպելլօ, Գալիֆոռնիա նահանգի մէջ
Շինութեան ձեւ Ութ կամարներէ բաղկացած շինութիւն
Ներկայ վիճակ Կանգուն

Տուեալներ

Խմբագրել

Յուշահամալիրի յուշատախտակին անգլերէն գրուած է.
«Հայ նահատակաց յուշարձան (այս բառերը գրուած են նաեւ հայերէնով)
Այս յուշարձանը կառուցուած է ամերիկահայերու կողմէ, նուիրուած է 1915-1921 թուականներուն թրքական կառավարութեան կողմէն իրականացուած Հայոց ցեղասպանութեան 1500000 զոհերու եւ մարդկութեան դէմ կատարուած հանցագործութիւններու զոհ դարձած բոլոր ազգութիւններու յիշատակին: 24 ապրիլ, 1968»[2]:

Ցեղասպանութեան զոհերու յիշատակի օրը՝ ամէն տարի 24 Ապրիլ-ին, Լոս Անճելսի տարբեր շրջաններու հազարաւոր հայեր եւ ամերիկացի քաղաքական գործիչներ Մոնթեպելլոյի յուշարձանի մօտ՝ կու գան ծաղիկներ դնելու եւ յարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերուն[3]:

Պատմութիւն

Խմբագրել

1965–ին Հայոց ցեղասպանութեան 50-ամեակի առիթով Լոս Անճելսի հայ համայնքը որոշեց յուշահամալիր կառուցել, որ պէտք է որպէս զոհերբւ յիշատակը հարգելու մշտական վայր ըլլար։ Քանի մը ամիս ետք Մոնթեպելլոյի քաղաքային պալատին մէջ յուշարձանին տեղ հատկացուեցաւ[4], որը կառուցելու նպատակով ամբողջ աշխարհի հայությունը հանգանակությամբ հավաքեց 125 հազար դոլար[1]:

Անուանի այցելուներ

Խմբագրել
  • Առնոլդ Շուարցենեգեր, Գալիֆոռնիոյ նահանգապետ[5]
  • Բարբարա Բոքսեր, Գլիֆոռնիա նահանգէն ընտրուած սենատոր[5]
  • Ադամ Շիֆ, գոնկրեսական[6]
  • Ջէքի Շպայեր, գոնկրեսական[7]
  • Անտոնիոյ Վիլարայգոսա, Լոս Անճելսի քաղաքապետ[8]
  • Դայան Ֆայնշտայն, Գալիֆոռնիոյ սենատոր[9]
  • Լի Բակա, Լոս Անճելսի գլխաւոր շերիֆ[10]
  • Կարմէն Տրուտանիչ, Լոս Անճելսի քաղաքային դատախազ[11]
  • Չառլզ Կալդերոն, Լոս Անճելսի քաղաքային ղեկավար[5]
  • Բիլ Մոլինարի, Մոնթեպելլոյի քաղաքապետ[12]
  • Արտ Բարախաս, Մոնթեպելլոյի քաղաքապետ[12]
  • Քրիստինա Կորտես, Մոնթեպելլոյի քաղաքային խորհուրդի անդամ[12]
  • Ֆրանք Գոմես, Մոնթեպելլոյի քաղաքային խորհուրդի անդամ[12]

եւ այլք

Պատկերասրահ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 «History of the Armenian Genocide Memorial in Montebello, CA»։ United Armenian Council for the Commemoration of the Armenian Genocide Los Angeles։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-06-29-ին։ արտագրուած է՝ սեպտեմբերի 1, 2012 
  2. 2,0 2,1 Ցեղասպանության թանգարանի կայք
  3. Marches and commemorations in Southland mark Armenian genocide
  4. «Thousands commemorate Armenian genocide at site of Montebello monument| newspaper»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-06-22-ին։ արտագրուած է՝ 2017-12-02 
  5. 5,0 5,1 5,2 «ANCA-WR JOINS COMMUNITIES ACROSS THE WESTERN US IN MARKING THE 95th ANNIVERSARY OF THE ARMENIAN GENOCIDE»։ ANCA։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-06-19-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ մայիսի 24 
  6. Elected Officials Call For End to Turkey's Gag Rule During Genocide Commemoration Event
  7. Wight Pam (ապրիլի 20, 2006)։ «Montebello remembers Armenian genocide»։ Whittier Daily News 
  8. «1,500 attend commemoration of Armenian genocide at Montebello monument»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-04-25-ին։ արտագրուած է՝ 2017-12-02 
  9. U.S. Senator Dianne Feinstein calls on Turkey to recognize Armenian Genocide
  10. LA County Sheriff visits Armenian Genocide Martyrs' Monument
  11. Molina Sandra։ «Thousands commemorate Armenian genocide at site of Montebello monument Read more: Thousands commemorate Armenian genocide at site of Montebello monument»։ Whittier Daily News։ արտագրուած է՝ 2013 թ․ մայիսի 24 [permanent dead link]
  12. 12,0 12,1 12,2 12,3 «MONTEBELLO ANC COMMEORATES GENOCIDE THROUGH MUSIC AND ART»։ ANCA։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-06-19-ին։ արտագրուած է՝ 2013 թ․ մայիսի 24