Ապրիլ
Ապրիլ, տարուան չորրորդ ամիսը, ըստ Գրիգորեան օրացոյցի, ունի 30 օր։
- Ապրիլը Յուլիսին, նահանջ տարիները՝ Յունուարին հետ կը սկսէ շաբաթուան նոյն օրը:
Անուն
ԽմբագրելԱպրիլ ամսուան լատիներէն՝ Aprilis անունը կը ծագէ aperire բայէ եւ կը նշնակէ «բացում», նկատի առնելով, որ ապրիլին կը բացուին դաշտերու եւ ծառերու ծաղիկները։ Քանի որ հռովմեացիներու կարգ մը ամսանուններու շնորհուած են աստուածութիւններու անուններ, կարծիք կայ նաեւ, որ Ապրիլ իր անունն ստացած է Վեներայէն, նամանաւանդ, որ անոր Վեներալիումները կը սկսէին Ապրիլ ամսուան: Ինչպէս նաեւ Ապրիլ անունը, որ կը գրուէր նաեւ Aphrilis, յունական Ափրոտիթէի (Aphros) անունէն ծագած կը համարուի։
Ապրիլը հռովմէացիներու ամենէ վաղ օրացոյցին երկրորդ ամիսը եղած է մինչեւ Ianuarius-ը եւ Februarius-ը շուրջ Ք.ա. 700-ին աւելցնելը:
Ապրիլը կը համապատասխանէ՝ հին հայկական տոմարի, «Ահեկան» ամսուն։
Ապրիլի առաջին օրը կը նշուի՝ խաբելու օրը։
Ապրիլի 24-ին, Հայաստանի մէջ եւ ամբողջ սփիւռքի տարածքին կը նշուի՝ 1915 թուականին, Օսմանեան կայսրութեան մէջ իրականացուած, Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակը։
- Ապրիլ ամսուայ Կենդանաշրջանի նշաններն են՝
- մինչեւ 20-ը՝ Խոյ
- 21-էն ետք՝ Ցուլ
Զատիկ
Խմբագրել- Ապրիլ ամսուան կը նշուէ քրիստոնէական զատիկը՝
- 2017-ին Ապրիլ 16
- 2018-ին Ապրիլ 01
- 2019-ին Ապրիլ 21
- 2020-ին Ապրիլ 12
- 2021-ին Ապրիլ 04
Նշանաւոր Օրերը
ԽմբագրելԱպրիլը նկարներու մէջ
|
- Ապրիլ 1
- Կիպրոսի Ազգային Օր
- Ասորիներու Նոր Տարի[1] (Խա բ'Նիսան)
- Ապրիլ 4
- Անկախութեան Օր (Սենեկալ, Ֆրանսայէն 1960)
- Ապրիլ 7
- Առողջապահութեան Համաշխարհային Օր
- Ապրիլ 10
- Նոր Տարի
- Թայլընտ
- Լաօցիներու Նոր Տարի (Լաօս)
- Նոր Տարի
- Ապրիլ 13
- Նոր Տարի
- Պիրմա
- Քհմերներու Նոր Տարի (Քամպոճա)
- Նոր Տարի
- Ապրիլ 14
- Նոր Տարի (Պանկլատեշ)
- Զիմպապուէի Անկախութեան Օր (Միացեալ Թագաւորութենէ 1980)
- Ապրիլ 17
- Անկախութեան Օր (Սուրիա, Ֆրանսայէն 1946)
- Ապրիլ 22
- Երկիրի Օր
- Ապրիլ 23
- Գերմանական Գարեջուրին Օր (Գերմանիա)
- Ապրիլ 24
- Հայոց Ցեղասպանութեան Զոհերու Յիշատակի Օր
- Ապրիլ 25
- Ազատագրութեան Օր (Իտալիա)՝ որպէս Հիւսիսային Իտալիոյ ազատագրուեան օր՝ Նազիսթական Գերմանիայէն
- ԱՆԶԱՔ-ի Օր (Աւսթրալիա եւ Նոր Զելընտ)
- Ապրիլ 27
- Ազատութեան օր (Հարաւային Ափրիկէ)
- Ապրիլ 28-էն մինչեւ Մայիս 3՝ Ֆլորալիումներ (Անդիք Հռովմ)
- Ապրիլ 29-էն մինչեւ Մայիս 5՝ «Ոսկի Շաբաթ» (Ճաբօն)
- Ապրիլ 29-ին՝ Շոուայի Օր
- Ապրիլ 30
- Զինուած Ուժերու Օր (Վրաստան)
- Դրօշակի Օր (Շուէտ)
- Ճազի Համաշխարհային Օր (ԻՒՆԷՍՔՕ)
- Պարսից Ծոցի Օր (Իրան)
- Վերամիավորումին Օր (Վիեթնամ)
- Ուալփուրկի Գիշեր (նաեւ՝ Վհուկներու Գիշեր, գերմաներէն՝ Walpurgisnackt, Եւրոպա, Միացեալ Նահանգներ)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ aua.net/april-first-the-assyrian-new-year/
Ուիքիպահեստ նախագիծի Ապրիլ ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |