Հայոց Ցեղասպանութեան յուշակոթող (Սիտնի, Աւստրալիա)
Հայոց ցեղասպանութեան յուշակոթող, յուշակոթող Աւստրալիոյ Սիտնի քաղաքի Մաքուարի այգիի հայկական գերեզմանոցի տարածքին մէջ։
Հայոց ցեղասպանութեան յուշակոթող (Սիտնի, Աւստրալիա) | |
---|---|
Պատկեր:Հայոց ցեղասպանության հուշակոթող (Սիդնեյ, Ավստրալիա).jpg Հայոց ցեղասպանութեան յուշակոթող Սիտնիի մէջ | |
Կը Գտնուի | Աւստրալիա Սիտնի |
Շինութեան ձեւ | Յուշակոթող |
Շինարար | Ճարտարագետ` Կ. Սայադեան |
Ներկայ վիճակ | Կանգուն |
Պատմութիւն Խմբագրել
Յուշակոթողը կառուցուած է ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան զոհերուն։ Յուշարձանը կառուցուած է Սիտնիի հայկական Սուրբ Յարութիւն եկեղեցւոյ եւ Յոյսի հայկական ընկերութեան ջանքերով։ Քանդակը բաղկացած է երկու քարէ սալով շրջապատուած մեծ երկաթէ խաչէ[1][2]։ Յուշարձանը կանգնեցուած է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Առաջինի աջակցութեամբ եւ Աւստրալիոյ Թեմի առաջնորդ եպիսկոպոս Աղան Պալիոզեանի օրհնութեամբ եւ կառուցուած է Մերձաւոր Արեւելքի հայ համայնքի եւ Սիտնիի հայկական եկեղեցւոյ օժանդակութեամբ։