Հատապտղային Բոյսեր

Հատապտղային բոյսեր` վայրի եւ մշակուող բազմամեայ բոյսեր են (թուփեր, կիսաթուփեր, խոտաբոյսեր), որոնցմէ կը ստացուի ուտելի, հիւթալի, չբացուող, բազմասերմ պտուղներ։ Հայաստանի մէջ կը մշակուին ելակ, չիչխան, տտենի, թթենի, բռինչ, շամբուկ, արոսենի, սնձենի, հապալասենի, սզնենի, ալոճենի, հաղարջենի, ժոխենի, մոշենի, մոռի, մորենի, մշենի, մնձենի, կոկռոշենի։

Չորս պտուղ, որոնք իսկական հատապտուղներ են:

Հայաստանի մէջ

Խմբագրել
 
Այստեղ ցուցադրուած են քանի մը հատապտղային պտուղներ:

Հայաստանի Վանաձորի, Լոռիի, Նոյեմբերեանի, Իջեւանի, Դիլիջանի, Տաւուշի, Կապանի անտառներուն մէջ կ'աճին մորիի, մոշենիի, ելակի, հաղարջենիի եւ կոկռոշենիի տարբեր տեսակներ։ Կը բազմանան աճողական արտադրողական ձեւերով։

Նշանակութիւն եւ կիրառում

Խմբագրել

Հատապտուղները կը պարունակեն գործարանական թթուներ, հանքային աղեր, շաքարներ, կենսանիւթեր, բուրաւէտ նիւթեր։ Կ'օգտագործուին թարմ եւ վերամշակուած (խիւս, հիւթ, ռուպ, ցքի, օշարակ, դոնդող, անուշ) հրուշակեղէնի եւ զովացուցիչ ջուրերու արտադրութիւններուն, իսկ որոշ տեսակներ՝ բժշկութեան մեջ։

Խոնավասր են, ջերմութեան նկատմամբ պահանջկոտ չեն։ Բերքատուութիւնը համեմատաբար բարձր է։ Հայաստանի մէջ՝ Ստեփանաւանի, Կիրովականի, Նոյեմբերեանի, Իջեւանի, Դիլիջանի, Շամշադինի, Ղափանի անտառներուն մէջ կ'աճին մորիի, մոշենիի, ելակի, հաղարջենիի եւ կոկռոշենիի լաւագոյն տեսակներ։

Ամենատարածուած հատապտուղ մշակաբոյսեր

Խմբագրել
  • Ելակ
  • Հաղարջենի
  • Ազնուամորի
  • Փշահաղարջենի
  • Հապալասենի
  • Չիչխան
  • Ցախկեռասենի
  • Վայրի մորի
  • Հապալասենի[1]

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Ягодные культуры // Сельское хозяйство. Большой энциклопедический словарь. — М: Большая российская энциклопедия, 1998. — С. 618. — ISBN 5-85270-263-3.

Գրականութիւն

Խմբագրել
  • Исачкин А. В. Сортовой каталог ягодных культур России. — М: ООО «Издательство Астрель»։ ООО «Издательство АСТ», 2003. — 413 с. — 50 000 экз. — ISBN 5-17-018485-9.
  • Лесные ягоды в саду и огороде. Практическое пособие. — Ростов н/Д։ изд-во «Проф-Пресс», 2001. — 192 с. — 10 000 экз. — ISBN 5-88475-443-4