Հյու Լորի, (անգլերէն՝ Hugh Laurie), ծնած է 11 Յունիս 1959 թուականին Մեծ Բրիտանիայի Օքսֆորտ քաղաքին մէջ[4]։ Անգլիացի դերասան, դաշնակահար, գրող, բեմադրիչ, արտադրիչ, երգիչ, որ հռչակ բերաւ բրիտանական հեռուսատատեսութեան «Սեւ Իժ», «Ֆրայի եւ Լորիի շոու» եւ «Ջիվս եւ Վուստըր» կատակերգութիւնները, ինչպէս նաեւ ամերիկեան «Տոքտոր Հաուս» հաղորթաշարը։

Հյու Լորի
Ծննդեան անուն անգլերէն՝ James Hugh Calum Laurie
Ծնած է 1959, իւնիս 11
Ծննդավայր Oxford
Քաղաքացիութիւն Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Կրօնք Աթէիզմ[1]
Ուսումնավայր Դրագոն սքուլ?
Իթըն գոլէճ
Սելվին Քոլեջ?
Տեսակ Պլուզ եւ փոփ երաժշտութիւն[2]
Մասնագիտութիւն Դերասան, Երգիչ, Դաշնակահար, Գրող, Բեմադրիչ, Արտադրիչ.
Անդամութիւն Band from TV? եւ Footlights?
Ամուսին Ջո Գրին?
Ծնողներ հայր՝ Ran Laurie?[3], մայր՝ Patricia Laidlaw?[3]
Երեխաներ Charles Archibald Laurie?[3], William Albert Laurie?[3] եւ Rebecca Augusta Laurie?[3]
Կայքէջ hughlaurieblues.com(անգլերէն)

Կենսագրութիւն

Խմբագրել

Հյու Լորին ծնած է Մեծ Բրիտանիայի Օքսֆորտ քաղաքին մէջ բժիշկ Ռենա Լորի եւ տնային տնտեսուհի Պաթրիսիայի ընտանիքին մէջ[4][5]։ Տան ամենակրտսեր զաւակն է, իրմէ զատ ունի մէկ եղբայր, որ իրմէ 6 տարի փոքր է եւ 2 քոյր[6]։ Այցելած է Շոտլանտիայի Պրեսբիտերական եկեղեցի։ Սորված է հեղինակաւոր մասնաւոր դպրոցներու մէջ՝ Օքսֆորտի Dragon School տարրական դպրոցին մէջ եւ Էտոն Քոլեճի մէջ։

1981 թուականին աւարտած է Քէմպրիճի Համալսարանը, ուր սորված է մարդաբանութիւն եւ հնագիտութիւն։ Համալսարանին մէջ մարզական մարզումներու հարկադիր ընդմիջման ժամանակ սկսաւ մասնակցիլ սիրողական թատերական գործունէութեան՝ «Բեմեզրի Լոյսեր Դրամատիկական Ակումբ»ին մէջ, ուր անոր մշտական գործընկերները դարձան նոյն ուսանողական դերասաններ Էմմա Թոմսընը եւ Ստիվըն Ֆրայը։ Վերջինէն կախեալ՝ Լորայի անուան հետ կապուած կ'ըլլան անոր համատեղ աշխատանքը բեմին եւ հեռուստատեսութեան երկար տարիներու ընթացքին։ Էմմա Թոմսընի հետ ան երկար տարիներ հանդիպած է։

  • 1981 թուականին ան դարձաւ այդ թատրոնի նախագահը։ Համալսարանը աւարտելէ ետք Լորինը, Ֆրայը եւ Թոմսընը գրեցին եւ թողարկեցին կատակերգութիւն՝ «The Cellar Tapes», որ անոնց բերաւ առաջին թատերական մրցանակը եւ պայմանագիր «West End» թատրոնի հետ 1982 թուականին։
  • «Black Adder» կատակերգական ֆիլմին մէջ (1983-89) ան խաղցած է տարբեր կերպարներ (այդ ֆիլմին մէջ եւ նաեւ խաղցած են Ստիվեն Ֆրայը եւ Ռոուըն Աթքինսընը)։ Ֆրայն ու Լորին միասին մասնակցեցան հեռուստասերիալային «A Bit of Fry and Laurie» կատակերգութեան։ Միեւնոյն ժամանակ ան Ֆրայի հետ աշխատեցաւ «Jeeves եւ Wooster» սրամիտ (humorous) ֆիլմին վրայ, որ հրապարակուեցաւ 1990-1993 թուականներուն։ Քննադատներու եւ երկրպագուներու կարծիքով այդ Bertie Wooster-ի՝ թեթեւամիտ, ազնուականի դերը աւելի լիարժէք կը ցուցադրէ դերասանին ոճը եւ շնորհքը։ Ֆիլմը լեցուած է երաժշտական ragtime-ով, որ Լորիի կողմէ կատարուած է (դերասանը նաեւ պարբերաբար ելոյթ կ'ունենայ բեմին վրայ ռոք խումբի հետ)։ 90-ականներու կիսուն Լորին կ'աշխատի հեռուստասերիալային ֆիլմեր նկարելով, բայց սովորաբար փոքր դերերու վրայ՝ «Sense and Sensibility» (1995), «101 Dalmatians» (1996), «The Man in the Iron Mask»(1998), վերասնայուած ֆիլմ՝ «Flight of the Phoenix»(2004)։ «Maybe Baby» ֆիլմին մէջ Լորին խաղցած է գլխաւոր դերը։ Լորին նկարահանած է նաեւ տեսահոլովակներ Anni Lennox երգի «Walking on Broken Glass» եւ «Experiment IV» երգի տեսահոլովակը Kate Bush-ի։

Մարզական Կեանք

Խմբագրել

Հյուն կը զբաղէր թիավարումով։ 1977 թուականին ան յաղթած է Մեծ Բրիտանիայի մէջ կազմակերպուած թիավարումի մրցոյթը եւ ան կը հռչակուի որպէս աշխարհի մրցանակակիր։ 1980 թուականին ան այդպէս յաղթանակած կը մասնակցի Քեմպրիճի մէջ տեղի ունեցող խաղերուն[7]։ Չնայած անոր որ անոնց խումբը պարտութիւն կրեց մրցոյթի ժամանակ, անոնք յաղթած են 6,779 մեթր երկարութեամբ մրցոյթը։

 

Անձնական կեանք

Խմբագրել
  • Անձնական կեանքին մէջ ունէր սիրային յարաբերութիւններ Էմմա Թոմսընի հետ[8]։
  • 1989 թուականի Յունիսին ամուսնացած է Ճօ Կրինի հետ (անգլերէն՝ Jo Green), որ նախկին կեանքին մէջ աշխատած է որպէս թատրոնի կառավարիչ կամ տնօրէն։ Անոնք կ'ունենան 3 երեխայ՝ Չարլզ Արշիպալտը 1988, Ուիլիըմ Ալպերթ 1991 եւ Ռեպեքա Աւկուստ 1993։ Սթիվըն Ֆրայը եղած է Հյու Լորիի երեխաներու կնքահայրը։

Կրօնական Տեսակէտ

Խմբագրել

Հյու Լորին եղած է անաստուած (atheist)[9]։

Մրցանակներ

Խմբագրել

Տոքթոր Հաուսի դերին համար, 2005 եւ 2006 թուականններուն արժանացած է Ոսկէ Կլոպըս մրցանակին։

  • 28 Յունուար 2007 թուականին Հյու Լորին յաղթած է ԱՄՆ-ի պաստառային շարժանկարի դերասաններու շարքերուն՝ լաւագոյն տղամարդու դերի համար, տրամատիկական սերիալին մէջ։
  • 2009 թուականի Յունուարին դարձած է յաղթող հետեւեալ անուանակարգերուն մէջ։
  • Սիրուած հեռուստատեսային տրամատիկ դերասան։
  • Նաեւ ժողովրդական մրցանակաբաշխութեան 2009:
  • 2011 թուականին կը յայտնուի Կինեսի մրցանիշերու գիրքին, որպէս ամենամեծ լսարան ունեցող հեռուստասերիալի դերասան։

Թատերագիր

Խմբագրել
  • 2002- Dragans of New York (ֆիլմը եթերով ցուցադրուած չէ)
  • 1987-1995- «Ֆրայի եւ Լորիի շոու»/ A Bit of Fry and Laurie
  • 1987- «Ծիծաղելի Բանտարկեալը»/ The Laughing Prisoner
  • 1986-1987- «Շաբաթօրեայ ուղիղ եթեր»/ Saturday Night Live
  • 1983- «Բիւրեղեայ խորանարդ»/ The Crystal Cube
  • 1983-1984- «Ալֆրեսքօ»/ Alfresco
  • 1982- «Մի Անհանգստանար Ոչ Մէկ Բանէ»/ There’s Nothing to Worry About!
  • 1982- Cambridge Footlights Revue ТВ

Բեմադրիչ

Խմբագրել
  • 2012- «Տոքթոր Հաուս», էպիզոդ «The C Word» (8 սեզոն, 19 սերիա)
  • 2010- «Տոքթոր Հաուս», էպիզոդ «Lockdown» (6 սեզոն, 17 սերիա)
  • 2003- Fortysomething (հեռուստասերիալ, 6 էպիզոդով)
  • 2000- «Ամէն ինչ հնարաւոր է զաւակս», (գլխաւոր դերում)
  • 1995- Look at the State We’re In!

Յօրինող

Խմբագրել
  • 1992- «Փիթըրի ընկերները» / Peter’s Friends (երգը՝ «Roger’s Coffee Commercial Jingle»)
  • 2000- «Ամէն ինչ հնարաւոր է զաւակս» / May be Baby (երգը՝ «Sperm Test In The Morning»)
  • 1987-1995- «Ֆրայի եւ Լորիի շոու»/ A Bit of Fry and Laurie

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. https://web.archive.org/web/20120820081425/http://www.dailytelegraph.com.au/entertainment/insider/man-about-the-house/story-e6frewt9-1111114738268
  2. Montreux Jazz Festival Database
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 Hugh Laurie։ Inside the Actors Studio (18) 
  5. «Hugh Laurie Biography (1959-)»։ Film Reference։ արտագրուած է՝ 2008 թ․ մայիսի 13 
  6. «Interview»։ GQ magazine: 105։ December 1992 
  7. Robert Crampton (29 марта 2008 года)։ «Hugh Laurie on House, fame and LA» (անգլերեն)։ The Times։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-05-12-ին։ արտագրուած է՝ 7 января 2010 
  8. Хью Лори об Эмме Томпсон(անգլերէն)
  9. ««Доктор Хаус врачом только притворяется»» (ռուսերեն)։ housefan.ru։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-10-03-ին։ արտագրուած է՝ 23 декабря 2010 

Արտաքին յղումներ

Խմբագրել