1991 թուական
(Վերայղուած է 1991-էն)
1991 թուական, ոչ նահանջ տարի, 20րդ դարու 91րդ տարին է
1991-ը անկախութիւններու շքերթի տարի է. Եուկոսլավիայէն իրենց անկախութիւնը կը հռչակեն Խրուաթիան (Քրոաթիա) եւ Սլովենիան, Խորհրդային Միութենէն՝ Վրաստանը, Ազրպէյճանը, Ուքրանիան, Հայաստանը, Ուզպեքստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թիւրքմենստանը, իսկ անկախութիւն կը ստանան երեք պալթեան երկիրները՝ Էսթոնիան, Լաթվիան եւ Լիթուանիան
ԴէպքերԽմբագրել
ՅունուարԽմբագրել
- 5 Յունուար՝ վրացական զօրքերը կը գրոհեն Հարաւային Օսեթիան։
ՓետրուարԽմբագրել
- 5 Փետրուար՝ Միշիկանի դատարանը Ճեք Գէորգեանը կը զրկէ բժշկական արտոնագիրէն։
ՄարտԽմբագրել
- 19 - 26 Մարտ՝ Լեհաստանի նախագահ Լեհ Վալէսան այդ երկրի առաջին ղեկավարը կ՛ըլլայ որ պաշտօնապէս Ա․Մ․Ն․ կ՛այցելէ։
- 31 Մարտ՝ Վրաստանի Գերագոյն Խորհուրդը կը յայտարարէ երկրին անկախութիւնը։
ԱպրիլԽմբագրել
ՄայիսԽմբագրել
- 21 Մայիս՝ Հնդկաստանի նախկին վարչապետ Ռաճիւ Կանտի կը սպաննուի ինքնասպանի մը ռումբի պայթիւմէն։
- 26 Մայիս՝ Թայլանտի Պանկքոք քաղաքին մօտերը կը խորտակուի օդանաւ մը․ 223 զոհ։
ՅունիսԽմբագրել
- 12 Յունիս՝ Պորիս Ելցին կ՛ ընտրուի Ռուսիոյ դաշնութեան նախագահ։
- 20 Յունիս՝ Գերմանիոյ մէջ Պունտսթակը կ՛ ընդունի որոշում մը՝ մայրաքաղաքը Պոննէն Պերլին տեղափոխել։
- 25 Յունիս՝ Խրուաթիան եւ Սլովենիան Եուկոսլավիայէն իրենց անկախութիւնը կը հռչակեն։
ԱւգոստոսԽմբագրել
- 20 Օգոստոս՝ Էսթոնիան կը վերականգնէ իր անկախութիւնը։
- 21 Օգոստոս՝ Լաթվիան կը վերականգնէ իր անկախութիւնը։
- 21 Օգոստոս՝ Ուքրանիան կը վերականգնէ իր անկախութիւնը։
- 30 Օգոստոս՝ Ազրպէյճանը իր անկախութիւնը կը հռչակէ։
- 31 Օգոստոս՝ Ղրղզստանը եւ Ուզպեքստանը իրենց անկախութիւնը կը հռչակեն։
ՍեպտեմբերԽմբագրել
- 2 Սեպտեմբեր՝ Միացեալ նահանգները կը ճանչցան Էսթոնիոյ, Լաթվիոյ եւ Լիթուանիոյ անկախութիւնները եւ այդ երկիրներուն մէջ դեսպանութիւններ կը բանայ։
- 3 Սեպտեմբեր՝ Ռուսիոյ դաշնութեան մէջ Էքաթերինպուրկ քաղաքը կը վերականգնէ իր պատմական անունը խորհրդային կարգերէն հաստատուած՝ Սվերտլովսքին փոխարէն։
- 6 Սեպտեմբեր՝ Ռուսիոյ դաշնութեան մէջ Սանթ Փիթրսպուրկ քաղաքը կը վերականգնէ իր պատմական անունը խորհրդային կարգերէն հաստատուած՝ Լենինկրատին փոխարէն։
- 21 Սեպտեմբեր՝ Հայաստանը կը հռչակէ իր անկախութիւնը Խորհրդային միութենէն
ՀոկտեմբերԽմբագրել
- 14 Հոկտեմբեր՝ Պիրմայի ընդդիմութեան առաջնորդ Աուն Սան Սու Չին կ՛ արժանանայ Նոպէլեան Մրցանակին։
- 27 Հոկտեմբեր՝ Թիւրքմենստանը իր անկախութիւնը կը հռչակէ։
ՆոյեմբերԽմբագրել
- 18 Նոյեմբեր՝ ազրպէյճանական ՄԻ-8 ուղղաթիռը կը խորտակուի Արցախի տարածքին մէջ։
- 26 Նոյեմբեր՝ Ազրպէյճանի Ազգային մեճլիսը կ՛ ընդունի որոշում մը՝ ԼՂԻՄ-ը լուծարել եւ որոշ բնակավայրերուն թրքական անուններ տալ։
ԴեկտեմբերԽմբագրել
- 8 Դեկտեմբեր՝ Ռուսիոյ, Պելառուսի եւ Ուքրանիայի ղեկավարները Պելավեժեան անտառին մէջ կը կնքեն համաձայնագիր Խորհրդային Միութեան լուծման եւ Անկախ պետութիւններու համագործակցութիւն ստեղծելու մասին։
- 12 Դեկտեմբեր՝ Նիճերիան իր մայրաքաղաքը Լակոսէն Ապուճայ կը փոխադրէ։
- 16 Դեկտեմբեր՝ Ղազախստանը իր անկախութիւնը կը հռչակէ։
- 25 Դեկտեմբեր՝ Ռուսիոյ ԽԴԸՀ-ը պաշտօնապէս կը վերանուանուի՝ Ռուսիոյ Դաշնութիւն։
ԾնունդներԽմբագրել
Տե՛ս նաեւ՝ Ստորոգութիւն:1991 ծնունդներ
Էտ շիրըն
ծն.Փետրուար 17
ծն.Փետրուար 17
Արթուր Ալէքսանեան
ծն.Հոկտեմբեր 21
ծն.Հոկտեմբեր 21
ՓետրուարԽմբագրել
- 17 Փետրուար Էտ Շիրըն Edward Christopher Sheeran անգլիացի հեղինակ-կատարող
- 21 Փետրուար Ռիատ Մըհրեզ Riyad Mahrez ալճերիացի ոտնագնդակի մարզիկ
ՄայիսԽմբագրել
- 21 Մայիս Անթուան Կրիզման Antoine Grizmann ֆրանսացի ոտնագնդակի մարզիկ
ՅունիսԽմբագրել
- 11 Յունիս Տան Հաուըլ Daniel James "Dan" Howell անգլիացի ռատիոյի խօսնակ
ՅուլիսԽմբագրել
- 1 Յուլիս Լուքաս Վազքէզ Lucas Vázquez Iglesias սպանացի ոտնագնդակի մարզիկ
ՕգոստոսԽմբագրել
- 16 Օգոստոս Իվաննա Լինչ Evanna Loingsigh իրլանտացի դերասանուհի
ՄահերԽմբագրել
Տե՛ս նաեւ՝ Ստորոգութիւն:1991 մահեր
Արցախի պատերազմին զոհուածԽմբագրել
- 25 Մարտ Կրիշա Իսախանեան (ծն.1952, Թալիշ)
- 30 Ապրիլ Թաթուլ Կրպէեան (ծն.1965, Արէգ)
ԱպրիլԽմբագրել
- 3 Ապրիլ Անդրանիկ Պաղտասարեան (ծն.1918, Գորիս) հայ աշխարհագէտ
ՄայիսԽմբագրել
- 4 Մայիս Մուհամմետ Ապտըլ Ուահապ (ծն.1908) եգիպտացի երգիչ եւ երգահան
- 11 Մայիս Ֆրետերիք Ֆէյտի Frédéric-Armand Feydit (ծն.1902) ֆրանսահայ հայագէտ
ՅուլիսԽմբագրել
- 27 Յուլիս Յովհաննէս Ղուկասեան (ծն.1919, Թաւրիզ) բանաստեղծ, արձակագիր
ՕգոստոսԽմբագրել
- 27 Օգոստոս Մարթին Քարատաղեան Martín Karadagián (ծն.1922, Պուէնոս Այրես) արժանթինցի ըմբշամարտիկ
ՍեպտեմբերԽմբագրել
- 10 Սեպտեմբեր Տիրան Աճէմեան (ծն.1902, Հալէպ) դերասան, ծաղրանկարիչ
- 15 Սեպտեմբեր Տոլորես Զօհրապ-Լիպման[1] (ծն.1896, Կ.Պոլիս) գրող, մարդասէր
ԴեկտեմբերԽմբագրել
- 29 Դեկտեմբեր Էտուարտ Աղայեան (ծն.1913, Մեղրի) հայ լեզուաբան
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ Արեւմտահայ գրող Գրիգոր Զօհրապի դուստրը