Տանիէլ Ճէյմզ Հաուըլ (Daniel James "Dan" Howell) ծնած է 11 Յունիս 1991-ին[2]։ Ան Անգլիացի արուեստի «Vlogger[permanent dead link]» եւ ռատիոյի խօսնակ մըն է։ Ան անուանի դարձաւ իր «Youtube Channel»-ով՝ «danisnotonfire»-ի օգնութեամբ, որ 29 Դեկտեմբեր 2013-ին հասաւ 3 միլիոն հետեւողի։ Յունուար 2013-էն սկսեալ Տանը Ֆիլ Լեսթերի հետ միասին ներկայացուցած է Dan and Phil on BBC Radio 1 ( Տանը եւ Ֆիլը BBC Radio 1-ի վրայ ) ծրագիրը։

Տանիէլ Ճէյմզ Հաուըլ
Ծնած է 11 Յունիս 1991
Ծննդավայր Wokingham, Berkshire
Քաղաքացիութիւն  Միացեալ Թագաւորութիւն
Ազգութիւն Անգլիացի
Կրօնք Քրիստոնեայ
Մասնագիտութիւն ռադիոհաղորդավար, յություբեր, Հեռատեսիլի յայտագիրներ արտադրող
Կայքէջ shop.danielhowell.com[1]

Անձնական Կեանքը Խմբագրել

Հաուըլը ծնած եւ մեծցած է Ուոքինկեմի[3] (Wokingham[permanent dead link]) մէջ, կրտսեր եղբոր հետ։ «The Forest School» հաճախելէն ետք 2010-ին Տանը կ'ընդունուի Մանչեսթըրի համալսարան, իրաւագիտութիւն սորվելու համար, սակայն ուսումը կէս ձգելով կը սկսի տեսերիզներու ստեղծումին՝ որպէս արուեստի «Vlogger»։ Ան իր մտերիմ ընկերոջ՝ Ֆիլի Լէսդըրին հետ, սկսաւ ապրելու 2011-ին[4], եւ 2012-ին երկուքը Լոնտոն կը փոխաթրուին, ուր ներկայիս կը բնակին։[5][6]

Կենցաղ Խմբագրել

Տանը իր առաջին տեսերիզը ստեղծեց 16 հոկտեմբեր 2009-ին «Hello Internet» վերնագիրով[7]: Ան ներշնչուած էր ուրիշ «Vlogger» ներէ, եւ որոշեց «Youtube»-ի հետ աշխատիլ։ Ֆիլ Լեսդըրը մեծ ազդեցութիւն ունեսած է Տանի կեանքին մէջ։[8]

2012-ին Տանը շահեցաւ Youtube-ի վրայ "SuperNote" մրցանակը, որ կազմակերպուած էր Րեդ եւ Լինք-ի կողմէ (Rhett and Link)։[9]

2014-ին ան շահեցաւ «Lovie Internet Video Personality of the Year» մրցանակը։[10]

Ան «Fantastic Foursome»-ի (Ֆանդասդիկ Քառեակ) անդամ է։ «Fantastic Foursome» խումբ մըն է որ կազմուած է 4 բրիտանացի «Youtuber»-ներէ, որուն անդամներն են՝ Տան Հաուըլը (Danisnotonfire), Ֆիլ Լեսդըրը (AmazingPhil), Քրիս Քենտալլը (crabstickz) և Փիճէյ Լիկորին (KickthePj)։[11]

The Amazing Book Is Not On Fire and The Amazing Tour Is Not On Fire Խմբագրել

Մարտ 26 2015-ին, Հաուըլը եւ Լեսդըրը իրենց «Youtube Channel»-ներիւն վրայ յայտարարեցին թէ գիրք մը հրատարակած են, անունը՝ «The Amazing Book is not on Fire»:[12]: Գիրքը առաջին անգամ թողարկուած է Անգլիոյ մէջ 2015 8 Հոկտեմբերին, եւ համաշխարհային ձեւով 2015 15 Հոկտեմբերին։[13]

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. Knowledge Graph — 2012.
  2. https://en.wikipedia.org/wiki/Dan_Howell#cite_ref-1
  3. Howell, Daniel. "Draw My Life - Dan Howell". YouTube. YouTube. Retrieved 29 April 2013. Jump up ^
  4. Dan Howell (11 August 2011). HOT BOYS on Teen Cribz (video) (YouTube). Retrieved 19 June 2016.
  5. Lester, Phil. "@hi_jimmy we move next week! Yes we should :D you can teach me what an oyster card is". Twitter. Phil Lester. Retrieved 8 December 2015.
  6. Perry, Alex (23 January 2013). "The Next Big Thing? Interview: Dan Howell (danisnotonfire)". The Huffington Post UK. Retrieved January 2013.
  7. HELLO INTERNET. YouTube. 16 October 2009. Retrieved 7 July 2015.
  8. Howell, Daniel. "Draw My Life - Dan Howell". YouTube. YouTube. Retrieved 29 April 2013.
  9. Howell, Daniel. "LLAMARMY ULTIMATE GALACTIC VICTORY". YouTube. YouTube. Retrieved 15 January 2013.
  10. "Dan Howell (Danisnotonfire)- Lovie Internet Video Person of the Year". The Lovie Awards.
  11. «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-07-08-ին։ արտագրուած է՝ 2016-07-11 
  12. The Amazing Book Is Not On Fire – Reveal Trailer. YouTube. 26 March 2015. Retrieved 7 July 2015.
  13. Lester, Phil; Howell, Dan (13 October 2015). The Amazing Book Is Not On Fire. Random House Children's Books. ISBN 9781101939840. Retrieved 25 August 2015.