Անդրանիկ Պաղտասարեան

Անդրանիկ Բախշի Պաղտասարեան (5 Նոյեմբեր 1918(1918-11-05)[1][2], Գորիս, Ազրպէյճանի Ժողովրդավարական Հանրապետութիւն[1][2] - 3 Ապրիլ 1991(1991-04-03), Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ աշխարհագէտ։ Աշխարհագրական գիտութիւններու տոքթոր (1952), մասնագէտ (1960), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1971)։ ՀԽՍՀ վաստակաւոր գործիչ։

Անդրանիկ Պաղտասարեան
Ծնած է 5 Նոյեմբեր 1918(1918-11-05)[1][2]
Ծննդեան վայր Գորիս, Ազրպէյճանի Ժողովրդավարական Հանրապետութիւն[1][2]
Մահացած է 3 Ապրիլ 1991(1991-04-03) (72 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
Գործունէութեան ոլորտ Կլիմայագիտություն?, Լանդշաֆտագիտություն?, բժշկական աշխարհագրություն? եւ Հայաստանի կլիմա?[1]
Գործատու ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ?
Երեւանի Պետական Համալսարան
Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան
Կրթութիւն Երեւանի Պետական Համալսարան[1]
Կոչում փրոֆէսոր[1] եւ թղթակից անդամ[1]
Ազգութիւն Հայ[1]
Անդամակցութիւն Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[1], Հայկական աշխարհագրական ընկերություն?[1][2] եւ Միջազգային աշխարհագրական միություն?
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]

Կենսագրութիւն

Խմբագրել

1942-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանը: 1943-էն սկսեալ զբաղած է կլիմայի ուսումնասիրութեամբ։

1958-1991 թուականներուն ղեկավարած է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտութիւններու հիմնարկի աշխարհագրական բաժինը։ 1955-1975 թուականներուն Հայկական աշխարհագրական ընկերութեան նախագահ եղած է։ 1975-1986 թուականներուն ՀԽՍՀ ԳԱ Երկրի մասին գիտական բաժանմունքի ակադեմիական քարտուղարի տեղակալի պաշտօնը գրաւած է։ Եղած է ԽՍՀՄ աշխարհագրական ազգային կոմիտէի անդամ, միջազգային աշխարհագրական ընկերութեան անդամ (1964-1976

Դասախօսած է ԵՊՀ-ի մէջ, Երեւանի Խ. Աբովեանի անուան պետական մանկավարժական հիմնարկին մէջ (1948-1968

Աշխատութիւններ

Խմբագրել

Հատկապէս արժէքաւոր են կլիմայագիտութեան, լանդշաֆտագիտութեան եւ բժշկական աշխարհագրութեան բնագաւառին մէջ կատարած հետազօտութիւնները։ Հեղինակ է մենագրութիւններու, քարտէսներու ու ատլասներու։ Ղեկավարած է ՀԽՍՀ պաշարուածութեան առաջին ատլասի աշխատանքները։

Կազմած եւ հրատարակած է Հայաստանի տարածքի ուղղաձիգ կլիմայական եւ ագրոբիոկլիմայական գոտիներու քարտէսները, եղած է Հայաստանի տարածքի ատլասի գլխաւոր խմբագիր։

Աղբիւրներ

Խմբագրել
  • Ով որ է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հ. 1, էջ 202, 2005 թ.

Արտաքին յղումներ

Խմբագրել
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։  
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.