Կոստանդին Խուդաւերդեան
Կոստանդին Խուդաւերդեան (9 Յունուար 1929[1][2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] - 1999[3], Երեւան, Հայաստան), պատմաբան, հեղինակ եւ դասախօս:
Կոստանդին Խուդաւերդեան | |
---|---|
Ծնած է | 9 Յունուար 1929[1][2] |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2] |
Մահացած է | 1999[3] |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Ճոն Կիրակոսեանի անուան թիւ 20 դպրոց Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժանմունք[1] |
Կոչում | փրոֆէսոր[1] |
Մասնագիտութիւն | պատմաբան |
Աշխատավայր | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկ[1] |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Կենսագրութիւն
ԽմբագրելՊատմաբան Կոստանդին Խուդաւերդեան 9 Յունուար 1929 թուականին ծնած է Երեւանի մէջ։ 1951 թուականին Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան բաժինը աւարտած է:
1956 թուականէն սկսած է աշխատիլ Խորհրդային Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի պատմութեան հիմնարկին մէջ։ 1967 թուականին ստացած է Պատմական Գիտութիւններու Դոկտորի աստիճան եւ 1974 թուականին փրօֆէսէօրի կոչում:
Միաժամանակ ան 1964էն Երեւանի բարձրագոյն ուսումնական տարբեր հաստատութիւններու մէջ դասաւանդած է:
Աշխատութիւններ
ԽմբագրելԻր հեղինակած աշխատութիւնները գլխաւորաբար հայոց պատմութեան խորհրդային ժամանակահատուածին կը վերաբերին:
Առանցին հատորներով լոյս տեսած են իր հետեւեալ ռուսերէն երկերը, որոնք են՝
- Մշակութային Շինարարութիւնը Խորհրդային Հայաստանում Առաջին Հնգամեակի Տարիներուն (1959),
- Հայաստանի Խորհուրդներու Համագումարները (Համահեղինակ՝ Սեգվարդ Խարմանդարեան (1963),
- Մշակութային Յեղափոխութիւնը Հայաստանի Մէջ 1920- 940 թուականներ (1966 ,
- Ակնարկ Խորհրդահայ Մշակոյթի Պատմութեան 1941 - 1970 թուականներ (1974),
- Խորհրդային Հայաստանի Մշակութային Կապերը (1976),
- Խորհրդահայ Մշակոյթը Հայրենական Մեծ Պատերազմի Տարիներուն (1985):
Հայ Ժողովուրդի պատմութեան ակադեմիական ութհատորեակի 7րդ եւ 8րդ հատորներու հեղինակներէն եւ խմբագրական կազմի անդամներէն է:
Ան նաեւ հայոց պատմութեան դպրոցական դասագիրքերու պատրաստման աշխատանքին մասնակցած է:
Խուդաւերդեան 1988-ին Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխաւոր խմբագիր կը նշանակուի:
Իր ղեկավարութեան 12 տարիներու ընթացքին, յիշեալ հիմնարկը շարք մը հանրագիտարաններ հրատարակեց, որոնցմէ հետեւեալները նշանակալից են հայագիտութեան համար.
- Հայկական Համառօտ Հանրագիտարանի առաջին երկու հատորները,
- Մանկական եռահատոր Ոսկեփորիկ հանրագիտարանը եւլն.: Տպագրութեան կը պատրաստուին իր մտայղացմամբ ճամբայ ելած Հայ սփիւռք եւ Քրիստոնեայ Հայաստան միահատոր, թեմատիկ հանրագիտարանները:
1988-ի ղարապաղեան բուռն շարժումէն եւ 1991 ին Հայաստանի անկախութենէն ետք, իր հետաքրքրութիւնները արցախահայութեան ազատագրական գոյամարտին, ազգամիջեան յարաբերութիւններուն, հայկական ցեղասպանութեան հիմնախնդիրներուն ու պատմագիտութեան վրայ կեդրոնացման: Այս շրջանին անոր Հայոց Ցեղասպանութիւնը Տասնամեակների Լոյսի Ներքոյ աշխատութիւնը հայերէն եւ ռուսերէն լեզուներով լոյս տեսաւ, որը պատրաստուած էր Մեծ եղեռնի ութսունամեակիմն առթիւ հեղինակակցութեամբ Ռուբէն Սահակեանի: Քրիստոնէութեան Հայասստանի մէջ իբրեւ պետական կրօն հռչակման 1700 ամեակի նախապատրաստական աշխատութիւններու ծիրէն ներս՝ Հայաստան Ուղեցոյցը՝ ուխտաւորներու եւ զբօսաշրջիկներու համար, որը հեղինակած է Կարէն Մաթեւոսեան, 1998 ին:
Կոստանդին Խուդաւերդեան մահացաւ 19 Ապրիլ 1999-ին Երեւանի մէջ:
Աղբիւրներ
Խմբագրել- Հայկազեան Հայագիտական Հանդէս, Պէյրութ, 1999, Էջ 446-447։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 3,0 3,1 3,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ