1935 թուական
1935 թուական, ոչ նահանջ տարի, 20րդ դարու 35րդ տարին է
Դէպքեր
Խմբագրել- Յունուար 1՝ Թուրքիոյ մէջ կը վերացուեն մարդոց տիտղոսները եւ կը մտցուեն մականունները
- Մայիս 15՝ կը գործարկուեն Մոսքուայի մեթրոյի առաջին կայարանները
Ծնունդներ
Խմբագրել Տե՛ս նաեւ՝ Ստորոգութիւն:1935 ծնունդներ
- Յունուար 8՝ Էլվիս Փրեսլի (անգլերէն՝ Elvis Aaron Presley, մ.1977), ամերիկացի երաժիշտ
- Փետրուար 12՝ Հրանտ Մաթեւոսեան (մ.2002), արձակագիր
- Փետրուար 16՝
- Հենրիկ Ալավերդեան (մ.1989), դերասան
- Վահրամ Հաճեան (մ.2007, Լոս Անճելըս), բանաստեղծ
- Մարտ 15՝ Լէոնիդ Ենգիբարեան (ռուս.՝ Леонид Георгиевич Енгибаров, մ.1972), կրկեսի հայ դերասան
- Յուլիս 3՝ Մարատ Վարժապետեան (մ.1987), բեմադրիչ
- Սեպտեմբեր 25՝ Սամիրա Թաուֆիք , լիբանանցի երգչուհի
- Հոկտեմբեր 5՝ [1]Ժան Տէր Մերկերեան (ֆրանսերէն՝ Jean Der-Merguerian, մ.2016), ֆրանսահայ ջութակահար
- Դեկտեմբեր 31՝ Սալման Պըն Ապտել Ազիզ Ալ Սէուտ , Սէուտական Արաբիոյ թագաւոր[2]
Անստոյգ ամսաթիւով
Խմբագրել- Շաուքի Ապի Շաքրա [3], արաբ բանաստեղծ
- Սարգիս Սերոբեան [4][5] (մ.2015), յօդուածագիր, ժողովրդական պատմաբան եւ բանասէր
Մահեր
Խմբագրել Տե՛ս նաեւ՝ Ստորոգութիւն:1935 մահեր
- Յունուար 5(Կ.Պոլիս)՝ Եփրեմ Ապրոյեան (ծն.1869), մխիթարեան միաբան
- 12 Փետրուար՝ Օկիւստ Էսքոֆիէ, Արդի Խոհագիտութեան հայրը
- Մարտ 30(Թիֆլիս)՝ Ռոմանոս Մելիքեան (ծն.1883), երգահան, երաժշտագետ, խմբավար
- Յուլիս 7՝ Քարէն Եփփէ (Karen Jeppe, ծն.1876), դանիացի միսիոնար
- Օգոստոս 7՝ Շիրվանզադէ (Ալեքսանդր Մովսիսեան, ծն.1858), հայ գրող
- Հոկտեմբեր 8՝ Խնկօ Ապէր (Աթաբէկ Խնկոյեան, ծն.1870), հայ մանկագիր
- Հոկտեմբեր 22(Փարիզ)՝ Կոմիտաս Վարդապետ(ծն.1869), երգիչ, երգահան, երաժշտագետ
- Դեկտեմբեր 30(Աթէնք)՝ Լեւոն Էսաճանեան (ծն.1890), բանաստեղծ