Հրանտ Մաթեւոսեան
Հրանտ Մաթեւոսեան (12 Փետրուար 1935, Ահնիձոր, Թումանյանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն - 19 Դեկտեմբեր 2002, Երեւան, Հայաստան), հայ արձակագիր եւ բեմագիր։
Հրանտ Մաթեւոսեան | |
---|---|
| |
Ծնած է | 12 Փետրուար 1935 |
Ծննդավայր | Ահնիձոր, Թումանյանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն |
Մահացած է | 19 Դեկտեմբեր 2002 (67 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Ուսումնավայր |
Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ? |
Տեսակ | վիպակ եւ պատմուածք |
Մասնագիտութիւն | գրագէտ, Հեղինակ, արձակագիր |
Աշխատավայր |
Խորհրդային գրականութիւն Գրական թերթ Հայաստանի Գրողներու Միութիւն |
Երեխաներ | Շողեր Մաթևոսյան? |
Կայքէջ | hrantmatevossian.org |
ԿենսագրութիւնԽմբագրել
Ծնած է 1935-ին, Ահնիձոր, Հայաստանի հիւսիսը։ Միջնակարգ կրթութիւնը գիւղի եւ գաւարի դպրոցներուն մէջ ստացած՝ ապա աւարտած է Երեւանի մանկավարժական հիմնարկի պատմա-լեզուական բաժինը (1962)։
Արդէն այդ տարիներէն՝ ուշադրութիւն գրաւած է իր «Ահնիձոր» գրական ակնարկը, որ ուժեղ գրիչով կը պատկերէ ժամանակի (փաստօրէն՝ մասամբ նաեւ դեռ մինչեւ այսօրուան) հայ գիւղաշխարհը՝ իր տիպարներով, տագնապներով ու հարցադրումներով։ 1967-ին աւարտած է Մոսկուայի շարժա-բեմագրային (սենարիական) բարձրագոյն դասընթացքները, նոյն տարին հրատարակելով առաջին գործը՝ պատմուծք-վիպակներու ժողովածու մը։
Հետեւող երկու տասնամեակներուն, արտադրած է այլ երկեր, որոնք առաջինին պէս վարպետ շարժանկարիչի ոսպնեակով կը պատկերեն հայ գիւղաշխարհը, լայն ընդհանրացումներով՝ դէպի յետ-60-անական Հայաստանի (եւ նոյն ծիրի երկիրներու) քաղաքակրթական հարցերը, տագնապները։ Արդէն իր իսկ, ապա նաեւ ուրիշ գրագէտներու երկրէն, Մաթեւոսեան պատրաստուած է շարժա-բեմագրութիւններ, նկարահանուած Հայֆիլմի աշխատանոցներուն մէջ։
ԿրթութիւնԽմբագրել
- Կիրովականի մանկավարժական հիմնարկ
- 1958-1962 - Երեւանի մանկավարժական հիմնարկի պատմա-լեզուաբանական բաժին։
- 1966-1967 - Մոսկուայի շարժա-բեմագրային (սենարիական) բարձրագոյն դասընթացքներ։
- 1965-1967 - Մոսկուայի բարձրագոյն բեմագրային դասընթացներ։
ՄրցանակներԽմբագրել
ԳործերԽմբագրել
Իր գործերը թարգմանուած են բազմաթիւ լեզուներու՝ ռուսերէնէ մինչեւ գերմաներէն, չեխերէն, անգլերէն եւն.։
ԳործերէնԽմբագրել
Գրականութիւն Հրանտ Մաթեւոսեանի մասինԽմբագրել
- Կիմ Աղաբեկեան, Հրանտ Մաթեւոսյան. Ծմակուտի վիպասքը, Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, 1988, 356 էջ։
ԱղբիւրԽմբագրել
- Յարութիւն Քիւրքճեան, Հայ կեանք եւ գրականութիւն, Բ-Գ կարգեր (գիրք), էջ 292: