Շաուքի Ապի Շաքրա
Շաուքի Ապի Շաքրա (արաբերէն՝ شوقي أبي شقرا, 1935[1], Պէյրութ, Լիբանան - 10 Հոկտեմբեր 2024[2]), լիբանանցի բանաստեղծ եւ լրագրող:
Շաուքի Ապի Շաքրա արաբերէն՝ شوقي أبي شقرا | |
---|---|
Ծնած է | 1935[1] |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Մահացած է | 10 Հոկտեմբեր 2024[2] |
Քաղաքացիութիւն | Լիբանան[3] |
Մայրենի լեզու | Արաբերէն |
Տեսակ | արձակ բանաստեղծություն? |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, լրագրող |
Աշխատավայր |
Ան Նահար «Շը՛ըր» (1957-1970) |
Կենսագրութիւն
ԽմբագրելՇաքրա ծնած է 1935-ին: Պէյրութ: Նախնական կրթութիւնը ստանած է Ռաշմայայի Մար Եուհաննա նախակրթարանին, իսկ երկրորդական ուսումը` Պէյրութի Հիքմէ վարժարանին մէջ[4]: Սկսած է գրել երիտասարդ տարիքին: Մաս կազմած է «Սուրայեայ» («Լուսաջահը») գրական խումբին եւ Եուսեֆ Խալի «Շը՛ըր» բանաստեղծական հանդէսի խմբագրական կազմին: Խմբագրած է «Նահար» օրաթերթի մշակութային էջը: Ներկայիս կ՛ապրի Պէյրութ:
Երկեր
ԽմբագրելՇաուքի Ապի Շաքրայի գլխաւոր քերթողական հատորները.
- «Աղքատներուն տոպրակները» (1959),
- «Թագաւորին քայլերը» (1960),
- «Ջուր` ընտանիքին ձիուն» (1962),
- «Սկիւռը կ՛իյնայ աշտարակէն» (1971),
- «Կը հետեւի կախարդին եւ հասկերը կը կոտրտէ վազելով» (1979),
- «Շուարումս խնձոր նստած է սեղանին վրայ» (1983),
- «Մի՛ առներ մեհեանի տղուն թագը» (1992),
- «Կարօտի աղօթք` մենութեան մահճակալին վրայ» (1995),
- «Զարգացած սրունքներով նաւաստին» (2003),
- «Ովասիսին եւ խոտին գիշերային հագուստը» արձակ բանաստեղծութիւններու ժողովածուները (1998) եւ «Երէկին վարորդը կ՛իջնէ կառքէն» խորագրեալ արձակ հատորը[5]:
Մրցանակներ
Խմբագրել1962-ին, Շաուքի Ապա Շաքրա կը հրատարակէ «Ջուր` ընտանիքին ձիուն» խորագրեալ քերթողագիրքը, որ կ՛արժանանայ «Շը՛ըր» հանդէսի տարեկան մրցանակին[6]: Սոյն գործը ջերմօրէն կը գնահատուի նորարարութեան կողմնակից քննադատներու կողմէմ, որոնք Շաուքի Ապի Շաքրայի անձին մէջ կը տեսնեն իւրայատուկ հոգեբանութեամբ եւ աշխարհահայեացքով օժտուած բանաստեղծ մը:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Արաբերեն Վիքիպեդիա — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 رائد قصيدة النثر ومجلة "شعر".. وفاة الشاعر اللبناني شوقي أبي شقرا عن 89 عاما — aljazeera.com, 2024.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ «شوقي أبي شقرا: سريالي لم تفارقه المذكّرة الريفيّة» (արաբ.)
- ↑ «تكريم الشاعر شوقي أبي شقرا»(արաբ.)
- ↑ «شوقي أبي شقرا»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2016-11-30(արաբ.)