Արաբերէն (արաբերէն՝ العَرَبِيَّة‎, Լսել ʻարապիյեահ կամ արաբերէն՝ عَرَبِيّԼսել ʻարապի) սեմական լեզու մըն է, որ հնագոյն ժամանակներէն տարածուած էր Արաբական թերակղզիի հիւսիս-արեւմուտքին մէջ, իսկ ներկայիս «լեզուական կամուրջ» (լատ.՝ lingua franca) մը կը հանդիսանայ Արաբական աշխարհին համար[37]: Անիկա իր անունն ստացած է արաբներ անունով ժողովուրդէն, որ կ'ապրէր Միջագետքէն մինչեւ լիբանանեան լեռները եւ Սինայի թերակղզին:

Արաբերէն
Տեսակ Բնական
Ենթադաս Սեմական լեզուներ?[1][2]
Երկիրներ  Եգիպտոս[3],  Ալճերիա[4],  Սուտան[5],  Իրաք[6],  Մարոք[7],  Սէուտական Արաբիա[8],  Եմէն[9],  Սուրիա[10],  Թունուզ[11],  Սոմալի[12],  Չադ[13],  Արաբական Միացեալ Էմիրութիւններ[14],  Յորդանան[15],  Էրիթրեա[16],  Լիպիա[17],  Լիբանան[18],  Պաղեստին[19],  Օման[20],  Մավրիտանիա[21],  Քուէյթ[22],  Քաթար[23],  Պահրէյն[24],  Ճիպութի[25],  Կոմորյան Կղզիներ[26],  Իսրայէլ[27],  Հարավային Սուդան[28],  Մալի[29],  Նիգեր[30],  Իրան[31],  Սպանիա,  Քենիա,  Սենեգալ,  Տանզանիա,  Թուրքիա,  Ազրպէյճանի Հանրապետութիւն,  Ռումանիա,  Փորթուկալ,  Մալեզիա[32] և  Ինտոնեզիա[33]
Խօսողներու քանակ 295 000 000 մարդ (2010)[34] և 315 421 300 մարդ (2019)[35]
Վերահսկող կազմակերպութիւն Կահիրեի արաբերեն լեզվի ակադեմիա?, Դամասկոսի արաբերենի ակադեմիա?, Supreme Council of the Arabic language in Algeria?, Arabic Language International Council?, Academy of the Arabic Language in Israel?, Իրաքի գիտությունների ակադեմիա?, Թունիսի գիտությունների ակադեմիա? և Jordan Academy of Arabic?
ԵՈՒՆԵՍՔՕ-ի լեզուի կարգավիճակ անվտանգ[36]
Դասակարգում
  • Սեմական
    • Արաբերէն
Գիրերու համակարգ արաբական գիր? և Արաբերէնի Այբուբեն
IETF ar
ԳՕՍՏ 7.75–97 ара 050
ISO 639-1  ar 
ISO 639-2 ara
ISO 639-3  ar 
Arabic language Ուիքիպահեստին մէջ

Արաբերէնը Միաւորուած Ազգերու Կազմակերպութեան վեց պաշտօնական լեզուներէն մեկն է, եւ Արաբական Երկիրներուն Լիկայի լեզուն:

Նշանակութիւնը

Խմբագրել

Ներկայիս գրական լեզուն կ'ուսուցանուէ դպրոցներէն եւ համալսարաններէն ներս եւ տարբեր աստիճաններով կը գործածուէ աշխատավայրերուն, կառավարութիւններուն եւ լրատուամիջոցներուն մէջ: Անիկա պաշտօնական լեզու կը հանդիսանայ 26 երկիրներուն համար եւ իսլամի արարողական լեզուն է:

Միջին դարուն գրական արաբերէնը մշակութային լեզու մըն եղած է Եւրոպային մէջ, յատկապէս գիտութեան, թուաբանագիտութեան եւ իմաստասիրութեան մէջ: Որպէս հետեւանք, շատ եւրոպական լեզուներ նաեւ անկէ շատ բառեր փոխառած են: Արաբական ազդեցութիւնը, նամանաւանդ, բառապաշարին մէջ, կ'երեւի եւրոպական լեզուներուն, առաւելապէս, սպաներէնին վրայ, պակաս չափով՝ փորթուկալերէնին, վալենսերէնին եւ քաթալաներէնին վրայ: Սիկիլիաներէնը կը պարունակէ շուրջ 500 արաբերէն բառեր: Պալքանեան լեզուները, ներառեալ յունարէնը, պուլկարերէնը նմանապէս փոխառած ունեն բազմաթիւ արաբերէն բառեր, որոնք այդ լեզուներուն օսմանեան թրքերէնի միջոցաւ անցած են:

Խօսողներուն Թիւը

Խմբագրել

Խոշորագոյն արաբախօս երկիրները, անոնց բնակչութիւնը եւ կարդալ-գրել իմացողներու տոկոսային մասը՝

Գիրերը

Խմբագրել

Կաղապար:Գլխաւոր Յօդուած Արաբերէնին մէջ կը կիրառուեն արաբական գիրերը:

Բառակազմութիւն

Խմբագրել

Արաբերէնին մէջ սովորական է բառերուն կազմաւորումը հիմնական արմատներէն: Բառամատները սովորաբար, կ'ունենան երեք բաղաձայններ, որոնցով կը ձեւաւորուեն զանազան բառերը: Զորօրինակ, «Ես գրած եմ» բառը կը կազմուէ համատեղելով ք-թ-պ բաղաձայններէն կազմուած «գրել» բառը ա-ա-թու կաղապարով՝

  • քաթապթու՝ Ես գրած եմ
  • քաաթապթու՝ Ես գրագրութիւն կ'ընեմ (մեկին հետ)
  • աքթապթու՝ Ես թելադրած եմ
  • իքթաթապթու՝ Ես ստորագրած եմ
  • թաքաաթապնաա՝ Մենք կը գրագրուենք միմեանց հետ
  • աքթուպու՝ Ես կը գրեմ
  • ուքաթթիպու՝ Բան մը գրած եմ
  • ուքթիպու՝ Կը թելադրեմ
  • աքթաթիպու՝ Կը ստորագրեմ
  • քոթիպա՝ Անիկա գրուած է
  • ուքթիպա՝ Անիկա թելադրուած է
  • մաքթուպ՝ Գրուած
  • մուքթապ՝ Թելադրուած
  • քիթաապ՝ գիրք
  • քոթուպ՝ գրքեր
  • քաաթիպ՝ գրագէտ
  • քութթաապ՝ գրագէտներ
  • մաքթապ՝ գրասենեակ
  • մաքթապահ՝ գրադարան
  • եւ այլն

Սովորական Արտայայտութիւններ

Խմբագրել
Արտայայտութիւն Հայագիր ձեւը Թարգմանութիւն
العربية ալ-արապիյեահ արաբերէն
مرحباً մարհապա: բարեւ
أهلاً وسهلاً ահլան-ուասահլան բարի եկաք
السلام عليكم աս-սալաամու 'ալայքում խաղաղութիւնը (ըլլայ) ձեր հետ
كيف حالك؟ քայֆա հալուքա/հալուքի ինչպէ՞ս էք
مع السلامة մա'ա աս-սալաամահ ցտեսութիւն
من فضلك մին ֆատլաք/ֆատլիք խնդրեմ
شكراً շուքրան շնորհակալ եմ
لا أعرف լաա աʻրիֆու չեմ գիտեր

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — ISBN 0-7126-6612-5
  2. Քրիսթալ Դ. The Cambridge Encyclopedia of LanguageՔեմբրիջի համալսարանի հրատարակչություն, 1987. — է. 316. — ISBN 978-0-521-42443-1
  3. ScriptSource - Egypt
  4. ScriptSource - Algeria
  5. ScriptSource - Sudan
  6. ScriptSource - Iraq
  7. ScriptSource - Morocco
  8. ScriptSource - Saudi Arabia
  9. ScriptSource - Yemen
  10. ScriptSource - Syria
  11. ScriptSource - Tunisia
  12. ScriptSource - Somalia
  13. ScriptSource - Chad
  14. ScriptSource - United Arab Emirates
  15. ScriptSource - Jordan
  16. ScriptSource - Eritrea
  17. ScriptSource - Libya
  18. ScriptSource - Lebanon
  19. ScriptSource - Palestine
  20. ScriptSource - Oman
  21. ScriptSource - Mauritania
  22. ScriptSource - Kuwait
  23. ScriptSource - Qatar
  24. ScriptSource - Bahrain
  25. ScriptSource - Djibouti
  26. ScriptSource - Comoros
  27. ScriptSource - Israel
  28. ScriptSource - South Sudan
  29. ScriptSource - Mali
  30. ScriptSource - Niger
  31. ScriptSource - Iran
  32. ScriptSource - Malaysia
  33. ScriptSource - Indonesia
  34. Nationalencyklopedin — 1999.
  35. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  36. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
  37. «Al-Jallad. The earliest stages of Arabic and its linguistic classification (Routledge Handbook of Arabic Linguistics, forthcoming)»։ արտագրուած է՝ 2016-10-27 
  38. «Official Egyptian Population clock»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-10-30-ին։ արտագրուած է՝ 2017-11-14 
  39. 39,0 39,1 39,2 39,3 39,4 39,5 39,6 39,7 The World Factbook Archived 2016-11-24 at the Wayback Machine.. Cia.gov. Retrieved on 2014-04-28.
  40. «Population of Algeria by CIA World Factbook»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-10-04-ին։ արտագրուած է՝ 2017-11-14 
  41. 41,0 41,1 41,2 41,3 «World Population Prospects, Table A.1» (PDF)։ 2008 revision։ United Nations Department of Economic and Social Affairs։ 2009։ էջ 17։ արտագրուած է՝ 22 September 2010 
  42. http://www.cbs.gov.sd Archived 2018-03-15 at the Wayback Machine. 2008 Sudanese census
  43. «Population of Marocco by CIA World Factbook»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-10-04-ին։ արտագրուած է՝ 2017-11-14