Մարթին Քարատաղեան
Մարթին Քարատաղեան (սպ.՝ Martín Karadagian, 30 Ապրիլ 1922, Պուէնոս Այրես, Արժանթին - 27 Օգոստոս 1991, Պուէնոս Այրես, Արժանթին), արժանթինհայ արհեստավարժ ըմբշամարտիկ եւ դերասան։
Կենսագրութիւն
ԽմբագրելՔարատաղեան ծնած է Պուէնոս Այրեսի Սան Տելմօ թաղամասին մէջ՝ հայ հօր եւ սպանացի մօր ընտանիքին մէջ։ Մանկութեան ժամանակ կը սկսի մարզուիլ յունահռոմէական ըմբշամարտով[1] եւ 1947 թուականի ազգային առաջնութիւնում տանում իր առաջին հաղթանակը։[2]։ Դերասանական կարիերայով սկսել է զբաղվել 1957 թուականին՝ նկարահանուելով «Հանդիպում փառքի հետ» (Reencuentro con la gloria) տրամային մէջ, որուն մէջ կը մարմնաւորուի «ռինկ»-ի հակառակորդին պատահաբար սպանած ըմբշամարտիկին։ Աւելի ուշ՝ 1963 թուականին, կը հանդիսանայ Ալպերթօ Օլմետոյի «Քափթըն Փիլուսոյի Որկածները Սարսափի Սմրոցին Մէջ» կատակերգութեան մէջ։
Քարատաղեան յայտնի դարձաւ «Տիտանները Ռինկին Մէջ» (Titanes en el ring) ըմբշամարտի նուիրուած հեռուստատեսային ծրագրին մէջ իր բարձր քանակով մասնակցութեան դերի շնորհիւ, որ ընդմիջումներով հեռարձակուեցան 11962-1983 թուականներուն։ Հեռուստաշարը յայտնի դարձաւ նաեւ ամբողջ Լատինական Ամերիկայի մէջ եւ 1974 թուականին Քոսթա Ռիքայի մէջ նկարահանուած բաժինի մը մէջ Քարատաղեանը սատարեց նախագահի թեկնածու Խերարդո Վենսեսլաո Վիլյալոբոսին, ով հաղթանակ տարաՒ ընտրութիւններուն մէջ։[1] Հեռուստաշարքին մէջ Քարատաղեան վերջին անգամ մասնակցեցաւ 1984 թուականին, իսկ ավելի ուշ սկսաւ նկարահանուիլ մածունային ապրանքանիշի մի շարք գովազդներու մէջ։
Տառապած է շաքարաղտէ, որուն պատճառաւ ալ անդամահատուած է ոտքը։ Մահացած է 1991 թուականին Պուէնոս Այրեսի մէջ եւ թաղուած է Լա Ռեկոլեթա գերեզմանոցին մէջ։[3] Յետագային անոր կիսանդրին կանգնեցուած է Փաչեքօ Տէ Մելօ մարզասրահին մէջ։
Ֆիլմագրութիւն
Խմբագրել- Reencuentro con la gloria (1957)
- Las Aventuras del Capitán Piluso en el castillo del terror (1963)
- El hombre invisible ataca (1967)
- Titanes en el ring (1973)
- Los superagentes y la gran aventura de oro (1980)
- Titanes en el ring contraataca (1984)
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Quinta Dimensión: Biography (սպան․)
- ↑ «Federación Argentina de Catch (սպան․)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-07-06-ին։ արտագրուած է՝ 2015-10-01
- ↑ Microsemanario 30 (August 26 — September 1, 1991) (սպան․)