Քոսթա Ռիքա
Քոսթա Ռիքա (սպաներէն կը նշանակէ «հարուստ ծովափ»), պետութիւն Կեդրոնական Ամերիկայի մէջ, հիւսիսէն սահմանակից է Նիքարակուային, հարաւ արեւելքէն՝ Փանամային, իսկ հարաւէն՝ Էքուատորին։ Արեւելքէն կ'ողողուի Քարիպեան ծովուն, իսկ արեւմուտքէն՝ Խաղաղական Ովկիանոսին ջուրերով։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Քոսթա Ռիքա | |||||
սպ.՝ República de Costa Rica | |||||
| |||||
Երկիր |
![]() | ||||
Ներքին բաժանում | Ալախուէլա, Կարթագէն, Կուանաքասթէ, Էրէտիա, Լիմոն, Փունթարենաս եւ Սան Խօսէ | ||||
President of Costa Rica? | Ռոդրիգո Չավես Ռոբլես? | ||||
Օրէնսդրական մարմին | Legislative Assembly of Costa Rica? | ||||
Հիմնադրուած է՝ | 1821 | ||||
Տարածութիւն | 51 100±1 քմ² | ||||
Պաշտօնական լեզու | Սպաներէն[1] | ||||
Բնակչութիւն | 5 213 362 մարդ (2022)[2] | ||||
Կը գտնուի ափին | Քարիպեան Ծով եւ Խաղաղական Ովկիանոս | ||||
Ժամային գօտի | UTC-6? եւ America/Costa_Rica?[3] | ||||
Շրջագայութեան պետ-համարագիր | CR | ||||
Սուրբ բարեխօս | Virgin of the Angels? | ||||
Պաշտօնական կայքէջ | visitcostarica.com/en | ||||
Անիկա ունի շուրջ 4,5 միլիոն բնակչութիւն, որուն մօտաւորապէս քառորդը կը բնակի մայրաքաղաք Սան Խօսէի մէջ։
ԱնուանումԽմբագրել
Քոսթա Ռիքան յայտնագործած է Քրիսթոֆըր Քոլոմպոսը 1502-ին եւ զայն անուանած է Նուեւօ Կարթագօ (Նոր Կարթագէն)։ Ժամանակակից անուանումը (սպ.՝ costa` «ափ», rica` «հարուստ», այսինքն՝ «հարուստ ափ») սպանացի գաղութարարները տուած են ԺԶ. դարու կէսերուն[4]։
ՊատմութիւնԽմբագրել
Հնագոյն ժամանակներուն Քոսթա Ռիքայի մէջ բնակած են հնդիկ ցեղեր։ 1502-ին Ք. Քոլոմպոս յայտնաբերած է Քոսթա Ռիքան եւ զայն անուանած է Նուեւօ Կարթագօ (Նոր Կարթագէն)։ Երկիրին ժամանակակից անուանումը տրուած է ԺԶ. դարու կէսին եւ կը նշանակէ հարուստ ափ։ Երկիրը եղած Սպանիոյ գաղութներէն։
Քոսթա Ռիքան անկախացած է 15 Սեպտեմբեր 1821-ին՝ Ամերիկայի սպանական գաղութներուն անկախութեան պատերազմին ընթացքին։
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ 76 // (unspecified title) — 1949.
- ↑ Estadísticas demográficas. 2011 – 2025. Proyecciones nacionales. Población total proyectada al 30 de junio por grupos de edades, según provincia, cantón, distrito y sexo — Instituto Nacional de Estadística y Censos.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/northamerica
- ↑ Հ. Ղ. Գրգեարեան, Ն. Մ. Յարութիւնեան (1987)։ Աշխարհագրական անուններու բառարան։ Երևան: «Լույս»