Ազրպէյճան
Ազրպէյճան (ազրպէյճաներէն՝ Azərbaycan, պաշտօնապէս Azərbaycan Respublikası[4], Ազրպէյճանական Հանրապետութիւն[5]), հանրապետութիւն է Հարաւային Կովկասի, Կասպից ծովու արեւմտեան ափամերձ շրջանին մէջ։ Կը սահմանակցի Հայաստանին եւ Արցախին արեւմուտքին, Վրաստանին հիւսիսարեւմուտքին, Ռուսիոյ հիւսիսին եւ Իրանին հարաւին մէջ։ Ազրպէյճանի կազմի մէջ մտած է նաեւ Նախիջեւանը, որ կը սահմանակցի Հայաստանին, Իրանին եւ Թուրքիոյ (7 քմ լայնութեամբ միջանցքով)։ Ազրպէյճանը պատմական Աղուանքն է, այժմ բռնագրաւուած է թուրքերուն «ազերիներուն» կողմէ։
Անուանում
ԽմբագրելԵրկիրը ազրպէյճաներէն կը կոչուի Ազրպէյճանական, որ կազմուած է պարսկերէն ազեր «կրակ» եւ պէյճան «երկիր» բառերու միացումէն, այսինքն կը նշանակէ «կրակէ երկիր»։ Կ'ենթադրեն, որ նոյնպէս կը նշանակէ «կրակ» (հայերէնի սղման օրէնքով բարդութեան սկիզբը դարձած է ադր)։ Երկրի հարաւային մասը հին յունական աղբիւրներուն մէջ, կը կոչուի Ատրոպատենե, հայկականին մէջ Ատրպատական։[աղբիւրի կարիք ունի] Այդպէս կոչուած է Փոքր Մարաստանի մէջ, Աքեմենյաններու սատրապ Ատրոպատեսի անունով (ան մ.թ.ա. 321-ին Փոքր Մարաստանը հռչակած է անկախ թագաւորութիւն եւ դարձած է հարստութեան հիմնադիր թագաւորը)։ Ազրպէյճանցի ժողովուրդը մինչեւ Հոկտեմբերեան յեղափոխութիւնը յայտնի էր թուրքեր կամ Կովկասի թաթարներ անունով, այնուհետեւ կոչուեցան ազրպէյճանական թուրքեր, ապա՝ ազրպէյճանցիներ (ինքնանուանումը՝ ազրպէյճանլար)։[6]
Պատմութիւն
ԽմբագրելԱյժմյան Ազրպէյճանի տարածքը կը ներառէ պատմական Աղուանքը, Մեծ Հայքի Ուտիք, Փայտակարան, մասամբ նաեւ Սիւնիք եւ Արարատ նահանգները։ Իսկ «Ազրպէյճան» տեղանունը, որ Իրանի հիւսիս-արեւմտեան երկրամասի պատմական կ'անուանէր, մինչեւ 1918 չէ տարածուած իր տարածքի վրայ։ Ազրպէյճանի ժողովուրդի ձեւաւորումը սկսած է XI դարու վերջէն, երբ Այսրկովկաս ներխուժած են թրքալեզու քոչուոր ցեղերը։ Ան ընթացած է թրքալեզու եւ իրանալեզու տարրերու համախմբման պայմաններուն մէջ, տնտեսական եւ կրօնամշակութային ընդհանրութիւններու հիմքի վրայ։ Մինչեւ 1920-ական թուականները ազրպէյճանցիները յայտնի էին թուրքեր կամ Կովկասի թաթարներ։ XVI դարու սկզբին ժամանակէն Ազրպէյճանի տարածքը կը մտնէր Սեֆյան Պարսկաստանի կազմի մէջ, եւ այստեղ ձեւաւորուեցան մի քանի խանութիւններ՝ Շիրվանի, Շաքիի, Գանձակի, Ղուբայի եւ այլն։ XIX դարու սկզբին Ազրպէյճանի տարածքը միացուեցաւ Ռուսական կայսրութեանը: Ազրպէյճանական ազգային պետականութիւնը ձեւաւոուած է 1918 թ–ի Մայիսին, երբ Ռուսական կայսրութենէն անջատուած Այսրկովկասի մէջ, ստեղծեցին Վրաստանի, Ազրպէյճանի եւ Հայաստանի հանրապետութիւնները։ Ազրպէյճանական Հանրապետութիւնը գոյութիւն ունեցաւ մինչեւ 1920, Ապրիլ 28-ը, երբ այստեղ՝ հաստատուեցան խորհրդային կարգերը: Աշխարհագրականօրէն բուն Ազրպէյճանէն անջատուած է անոր կազմին մէջ մտնող Նախիջեւանի Հանրապետութիւնը, որուն տարածքը կազմած է Մեծ Հայքի մէկ մասը եւ մտած է անոր տարբեր աշխարհներու (Արարատ, Սիւնիք, Վասպուրական) կազմերու մէջ, սակայն 1921 թ–ին Խորհրդային Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիոյ միջեւ կնքուած պայմանագրով այն Ազրպէյճանին կցուած է (annex) (աւելի ուշ՝ 1924 թ–ին, այստեղ ստեղծուած է Նախիջևանի Ինքնավար Հանրապետութիւնը)։ Նոյն՝ 1921 թ–ին, Մոսկուայի պայմանագրով Ազրպէյճանին միացած էր նաեւ Արցախը (1923 թ–ին այստեղ կազմաւորուած է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որ 1991, Սեպտեմբեր 2–ին, հռչակեց իր անկախութիւնը)։ 1991 թ–ին Ազրպէյճանը հռչակեց իր անկախութիւնը, որ առաջին ճանչցաւ Թուրքիան։ 2003 թ–էն նախագահը Իլհամ Ալիեւն է։
Բնակչութիւն
ԽմբագրելԱզգային կազմը միատարր է. ազրպէյճանցիները կը կազմեն երկրի բնակչութեան 91.6%-ը։[7] փոքրամասնութիւններէն են թալիշները, թաթերը, լեզգիները, ռուսերը, հրեաները, ուքրանացիները, քիւրտերը եւ այլեր, մինչեւ 1991թ.–ը՝ նաեւ հայերը։
Ազրպէյճանցիներ (ինքնանունունը՝ ազերպէյճանլըլար, տարածուած է նաեւ ազերիլեր, ազրպ.՝ azərbaycanlılar, azərilər, azərbaycan/azəri türkləri) ժողովուրդ է, որ հիմնականին մէջ, կը բնակի Ազրպէյճանի մէջ եւ ըստ որոշ աղբիւրներու Պարսկաստանի հիւսիս-արեւմուտքին մէջ[8] [9] [10]։ Ընդհանուր թիւը աշխարհի մէջ, մօտ 22-27 մլն. է, որմէ Ազրպէյճանին մօտ 8,1 մլն., Իրանի մէջ 12-17 մլն., Թուրքիոյ մէջ 800 հազար, Ռուսաստանի մէջ 600 հազար, Վրաստանի մօտ 280 հազար եւ այլն։
Ազրպէյճանի մէջ, կը բնակին հետեւեալ ազգութիւններու ներկայացուցիչները[11][12]՝
Ազգութիւն | 19261 | 19392 | 19593 | 19704 | 19795 | 19896 | 19996 | 2009[7] | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
թուաքանակ | % | թուաքանակ | % | թուաքանակ | % | թուաքանակ | % | թուաքանակ | % | թուաքանակ | % | թուաքանակ | % | թուաքանակ | % | |
Ազրպէյճանցիներ | 1,437,977 | 62.1 | 1,870,471 | 58.4 | 2,494,381 | 67.5 | 3,776,778 | 73.8 | 4,708,832 | 78.1 | 5,804,980 | 82.7 | 7,205,464 | 90.6 | 8,172,800 | 91.6 |
Լեզգիներ | 37,263 | 1.6 | 111,666 | 3.5 | 98,211 | 2.7 | 137,250 | 2.7 | 158,057 | 2.6 | 171,395 | 2.4 | 178,021 | 2.2 | 180,300 | 2.02 |
Հայեր | 282,004 | 12.2 | 388,025 | 12.1 | 442,089 | 12.0 | 483,520 | 9.4 | 475,486 | 7.9 | 390,5058 | 5.6 | 0 | - | 0 | - |
Ռուսեր | 220,545 | 9.5 | 528,318 | 16.5 | 501,282 | 13.6 | 510,059 | 10.0 | 475,255 | 7.9 | 392,304 | 5.6 | 141,687 | 1.8 | 119,300 | 1.35 |
Թալիշներ | 77,323 | 3.3 | 87,510 | 2.7 | 85 | 0.0 | 21,169 | 0.3 | 76,841 | 1.0 | 112,000 | 1.26 | ||||
Աւարներ | 19,104 | 0.8 | 15,740 | 0.5 | 17,254 | 0.5 | 30,735 | 0.6 | 35,991 | 0.6 | 44,072 | 0.6 | 50,871 | 0.6 | 49,800 | 0.56 |
Թուրքեր | 95 | 0.0 | 600 | 0.0 | 202 | 0.0 | 8,491 | 0.2 | 7,926 | 0.1 | 17,705 | 0.3 | 43,454 | 0.5 | 38,000 | 0,43 |
Թաթարներ | 9,948 | 0.4 | 27,591 | 0.9 | 29,370 | 0.8 | 31,353 | 0.6 | 31,204 | 0.5 | 28,019 | 0.4 | 30,011 | 0.4 | 25,900 | 0,29 |
Թաթեր | 28,443 | 1.2 | 2,289 | 0.1 | 5,887 | 0.2 | 7,769 | 0.2 | 8,848 | 0.1 | 10,239 | 0.1 | 10,922 | 0.1 | 25,200 | 0.28 |
Ուքրանացիներ | 18,241 | 0.8 | 23,643 | 0.7 | 25,778 | 0.7 | 29,160 | 0.6 | 26,402 | 0.4 | 32,345 | 0.5 | 28,984 | 0.4 | 21,500 | 0,24 |
Ցախուրներ | 15,552 | 0.7 | 6,464 | 0.2 | 2,876 | 0.1 | 6,208 | 0.1 | 8,546 | 0.1 | 13,318 | 0.2 | 15,877 | 0.2 | 12,300 | 0.14 |
Ուտիներ | 2,445 | 0.1 | 3,202 | 0.1 | 5,492 | 0.1 | 5,841 | 0.1 | 6,125 | 0.1 | 4,152 | 0.1 | 3,800 | 0.04 | ||
Վրացիներ | 9,500 | 0.4 | 10,196 | 0.3 | 9,526 | 0.3 | 13,595 | 0.3 | 11,412 | 0.2 | 14,197 | 0.2 | 14,877 | 0.2 | 9,900 | 0.11 |
Հրեաներ | 20,578 | 0.9 | 41,245 | 1.3 | 40,198 | 1.1 | 48,652 | 1.0 | 35,487 | 0.6 | 30,792 | 0.4 | 8,916 | 0.1 | 9,100 | 0.1 |
Քիւրտեր | 41,1937 | 1.8 | 6,005 | 0.2 | 1,487 | 0.0 | 5,488 | 0.1 | 5,676 | 0.1 | 12,226 | 0.2 | 13,075 | 0.2 | 6,100 | 0.07 |
այլ | 94,360 | 4.1 | 85,387 | 2.7 | 25,889 | 0.7 | 22,531 | 0.4 | 31,552 | 0.5 | 31,787 | 0.5 | 9,541 | 0.1 | 9,500 | 0.11 |
ընդհանուր | 2,314,571 | 3,205,150 | 3,697,717 | 5,117,081 | 6,026,515 | 7,021,178 | 7,832,693 | 8,795,500 | ||||||||
1 աղբիւր։ [1]. 2 աղբիւր։ [2]. 3 աղբիւր։ [3]. 4 աղբիւր։ [4]. 5 աղբիւր։ [5]. 6 աղբիւր։ [6]. 7 քիւրտերը կը բնակէին Կարմիր Քիւրտիստանի մէջ՝ Քարվաճառի ու Բերձորի շրջաններուն մէջ, 1930-ական թուականներուն զանգուածաբար գաղթած են Ղազախստան 8այդ թիւին մէջ՝ ԼՂԻՄ հայ բնակչութիւն |
Ընդհանուր թիւեր
ԽմբագրելԲնակչութեան 1960-2023 թուականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|
|
|
Հայերը Ազրպէյճանի Մէջ
ԽմբագրելԱզրպէյճանի ներկայիս տարածքին մէջ, հայերը բնակած են հնագոյն ժամանակներէն։ Իսկ XIX դարուն, հիմնականին մէջ հայաբնակ էին Պաքուն, Սումգայիթը եւ այլ շրջաններ (Գանձակը, Շամխորի, Շաքիի (Նուխի), Շամախիի եւ այլ շրջաններ)։ Այստեղ կը գործէին հայկական դպրոցներ, մշակութային օճախներ։ Հայ բուրժուազիայի ձեռքին մէջ կը գտնուէր Ազրպէյճանի նաւթի արդիւնաբերութեան մէկ մասը, Պաքուի ձեռնարկութիւններուն մէջ, կ'աշխատէին հազարաւոր հայ բանուորներ։ Ազրպէյճանի Հանրապետութեան հռչակումէն ետք եւ խորհրդային իշխանութեան տարիներուն Ազրպէյճանի մէջ կը շարունակէր ապրիլ հայ հոծ բնակչութիւն (1979 թ-ին՝ 475,5 հզ. մարդ), կը գործէին հսկայական թիւով կրթական ու մշակութային օճախներ։ Ատոնք հետզհետէ նուազեցուցին՝ երկրի իշխանութիւններու վարած բացայայտ ուծացման եւ ազգային խտրականութեան քաղաքականութեան հետեւանքով։ 1988 թ-ի Փետրուարէն սկիզբ առաւ Ղարաբաղեան շարժումը, ծայր աստիճան սաստկացաւ յարաբերութիւնները Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ։ Սումգայիթի մէջ (1988 թ-ի Փետրուար), ապա Պաքուի մէջ (1990 թ-ի Յունուար) ազրպէյճանական իշխանութիւններու կողմէն կազմակերպուեցան հայերու կոտորածներ, որմէ ետք Ազրպէյճանի հայ բնակչութիւնը (շուրջ 450 հզ. մարդ) ստիպուած եղաւ հեռանալ Ազրպէյճանէն. փախստականներու զգալի մասը ապաստան գտաւ Հայաստանի մէջ։ Այդ նոյն ժամանակ Հայաստանէն ազրպէյճանցի բնակչութիւնը տարհանուեցաւ Ազրպէյճան։
Իր պատմական հողի վրայ, ապրելու իրաւունքը պաշտպանելու համար Արցախի հայութիւնը ստիպուած դիմեց զինուած պայքարի եւ կրցաւ դիմակայել ազրպէյճանական ռազմական գործողութիւններուն։ 1991 թ-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախութիւնը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, որ սակայն, դեռ միջազգայնօրէն չէ ճանչցուած։ Բանակցութիւններ կը տարուին հիմնախնդրի խաղաղ կարգաւորման նպատակով։
Կրօն
ԽմբագրելԱզրպէյճան կը համարուի աշխարհիկ պետութիւն։ Ազրպէյճանական կրօնական քաղաքանութիւնը հիմնուած է Լաիցիզմի վրայ, որ յստակ կը տարանջատէ եկեղեցւոյ պետութենէն եւ հասարակական կեանքը կը համարուի աշխարհիկ կեանք[15]։
Բացարձակ մեծամասնութիւնը, այսինքն բնակչութեան 95%ը մուսուլման են. 85%-ը՝ շիա մուսուլման եւ 15%-ը՝ սուննի մուսուլման։[15] Կրօնական փոքրամասնութիւններիւ կը թուեն. ռուս ուղղափառներ, վրաց ուղղափառներ, կաթոզիկէներ, մոլոկաններ, աւետարանականներ, բապտիստներ, Եհովայի վկաներ, յուդայականներ, հարէ կրիշնայ, եւ բահաի։ Ընդհանուր առմամբ Ազրպէյճանի Հանրապետութեան մէջ գրանցուած է 425 կրօնական համայնք[15]։
Տնտեսութիւն
ԽմբագրելԱզրպէյճանը, լինելով ցարական Ռուսիոյ, իսկ այնուհետեւ՝ ԽՍՀՄ-ի մասը, իր բարենպաստ աշխարհագրական դիրքի ու բնական հարուստ պաշարներու շնորհիւ դարձած է ինդուստրիալ-ագրարային երկիր։
Հաշուի առնելով Ազրպէյճանի տնտեսութեան զարգացման դինամիկան՝ երկիրը բաժանուած է 10 տնտեսական շրջաններու (ազրպէյճաներէն՝ İqtisadi rayon)։
Բազմաթիւ արդիւնաբերական ձեռնարկութիւնները կ'արտադրեն պողպատ, տարբեր մեքենաներ ու հաստոցներ, սինթետիկ կաուչուկ, աւտոդողեր, քիմիական նիւթեր եւ այլն։ Սնունդի արդիւնաբերութեան ճիւղերէն առաւել աչքի կ'իյնան միրգի եւ ձուկի պահածոներու արտադրութիւնը ու գինեգործութիւնը։ Զարգացած է նաեւ գորգագործութիւնը։ Գիւղատնտեսութեան մէջ կը մշակեն բամբակենի, ծխախոտ, թէյ, ձիթենի, ցիտրուսներ, հացահատիկային բոյսեր։ Նախալեռնային շրջաններուն մէջ, տարածուած է խաղողագործութիւնը։ Ամենուրեք կան պտղատու այգիներ (առաւել տարածուած պտուղներն են նուռը, նուշը, թուզը, սերկեւիլը)։ Անասնապահութեան գլխաւոր ճիւղը ոչխարաբուծութիւնը ու տաւարաբուծութիւնն են։ Զարգացած է ձկնորսութիւնը (յատկապէս՝ թառափի եւ սաղմոնի)։ Վիթխարի է Կասպից ծովու նշանակութիւնը երկրի տնտեսութեան համար, որ կ'ողողէ երկրի ամբողջ արեւելեան ափը։ Այն էժան տրանսպորտային միջոց է, ջուրերը կը պարունակեն միլիոնաւոր տոննա տարբեր աղեր, հարուստ է նաւթի եւ գազի պաշարներով, արժէքաւոր ձկնատեսակներով (Կասպից ծովուն բաժին կ'իյնայ թառափի համաշխարհային որսի աւելի քան 80%-ը)։
Խորհրդային իշխանութեան տարիներին ալ աւելի զարգացաւ աւանդական ճիւղը՝ նաւթի արդիւնահանութիւնն ու նաւթի վերամշակումը։
Վարչական Բաժանում
Խմբագրել 1. Բաբեկի 2. Ջուլֆայի 3. Քենգերլի 4. Նախիջեւան | 5. Օրդուբադի 6. Սադարակի 7. Շահբուզի 8. Շարուրի |
Դե-յուրե Ազրպէյճանի կազմին մէջ կը գտնուի 59 շրջան, 11 քաղաք եւ 1 ինքնավար հանրապետութիւն - նախկին հայաբնակ Նախիջեւանը։ 59 շրջանները իրենց հերթին բաժնուած են 2698 մունիցիպալիտետներոպ։
Բնական Պայմաններ եւ Ռեսուրսներ
ԽմբագրելԱզրպէյճանը լեռներու ու հարթավայրերու երկիր է։ Անոր հիւսիսին մէջ՝ Մեծ Կովկասի, հարաւին մէջ Փոքր Կովկասի լեռներն են։ Ծայր հարաւ-արեւելքին մէջ, կը ձգուին Թալիշի լեռները։ Լեռներու միջեւ՝ Կուր-Արաքսեան, իսկ Կասպից ծովու ափին Լենքորանի դաշտավայրերն։ Ազրպէյճանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, յատկապէս նաֆթով եւ բնական գազով։ Ցամաքէն բացի (Ապշերոնեան թերակղզի)՝ ատոնց շատ հարուստ պաշարներ յայտնաբերուած են նաեւ Կասպից ծովու հատակը։
Զինուած Ոյժեր
ԽմբագրելԱզրպէյճանի Զինուած Ոյժերը (ազրպէյճաներէն՝ Azərbaycan Silahlı Qüvvələri) կազմուած են Ազրպէյճանի հակադային պաշտպանութենէն, ռազմա-օդային նաւատորմէն եւ ռազմա-ծովային նաւատորմէն։
Ազրպէյճանը, նաֆթի վաճառքէն ստացուած գումարները օգտագործելով, իր զինուած ոյժերը մշտապէս կը համալրէ մեծաքանակ զէնք, զինամթերքով։ Մասնաւորապէս, Ուքրանիայէն, Պելառուսէն, Մոլդովայէն գնած է մեծ քանակութեամբ ԽՍՀՄ արտադրութեան զրահամեքենաներ եւ տանկեր, իսկ Ռուսիայէն, Իզրայէլէն, Թուրքիայէն եւ այլ երկիրներէն՝ ժամանակէն յարձակողական սպառազինութիւն։ 2007թ-ին Ազրպէյճանի ռազմական պիւտճէն կը հասնէր $ 1,3 միլիարի։
Ազրպէյճանի ԶՈւ Գերագոյն հրամանատար կը հանդիսանայ երկրի նախագահը (2003թ.–ի Հոկտեմբերէն՝ Իլհամ Ալիեւը)։[16]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 21 // Ադրբեջանի Սահմանադրություն — 1995.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 2,44 2,45 2,46 2,47 2,48 2,49 2,50 2,51 2,52 2,53 2,54 2,55 Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ Ազպէյճանի Հանրապետութեան սահմանադրութիւն
- ↑ Կաղապար:ԱՊՏՀՏԲ
- ↑ Հ, Ղ Գրգեարեան, Ն. Մ. Հարությունեան (1987)։ Աշխարհագրական անուններու բառարան։ Երեւան: «Լոյս»։ էջ էջ 11
- ↑ 7,0 7,1 Censuses of Republic of Azerbaijan 1979, 1989, 1999, 2009
- ↑ "Iran: People" Archived 2012-02-03 at the Wayback Machine., CIA: The World Factbook (retrieved 7 June 2006).
- ↑ "Iran" Archived 2007-03-11 at the Wayback Machine., Amnesty International report on Iran and Azerbaijanis (retrieved 30 July 2006).
- ↑ "Iran" in the Encyclopedia Orient (retrieved 18 Aug 2006).
- ↑ Statistical Yearbook of Azerbaijan 2006, State Statistical Committee, Baku, table 2.6, p. 69
- ↑ The Population of Azerbaijan
- ↑ https://modern.az/az/news/211638
- ↑ Azerbaijan announces number of population
- ↑ 15,0 15,1 15,2 Նախագահութիւնը Ազրպէյճանի Հանրապետութեան, Նախագահական Գրադարան – Կրօն։ (անգլերէն)
- ↑ Ազրպէյճանի Հանրապետութեան սահմանադրութիւն, գլուխ 9, կէտ 3։