Գանձակ
Գանձակ[1](Պարսկերէն՝ گنجه Գենջէ, որ եղած է՝ Թրքական Գենջէ կամ Գյանջայ ձեւերը), մեծութեամբ երկրորդ քաղաքը Ատրպէյճան, նախկին քաղաք Արեւելեան Հայաստանի պատմական Ուտիք նահանգը։ Օսմանեան զօրքերու կողմէ բռնագրաւելը (1918) եւ «Ատրպէյճան» անունով թրքական նոր պետութիւն ստեղծելու պահուն քաղաքը կոչուած էր Ելիզավետպոլ, ապա (1920-ին) վերականգնուած է քաղաքի նախկին անունը, որ նորէն անուանափոխուած էր 1935 թուականին՝ Կիրովապատ: 1991 թուականին քաղաքը Պաքուի ատրպէյճանական իշխանութիւններու կողմէ անուանուեցաւ Գյանջա, որ հնչիւնային առումով հայկական Գանձակ խեղաթիւրուած տարբերակն է։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Գանձակ | |||
ազրպ.՝ Gəncə | |||
| |||
Երկիր | Ազրպէյճանի Հանրապետութիւն | ||
Niyazi Bayramov? | |||
Հիմնադրուած է՝ | 660 | ||
Առաջին յիշատակում | 836 | ||
Տարածութիւն | 298 քմ² | ||
ԲԾՄ | 408±1 մեթր | ||
Պաշտօնական լեզու | ազրպէյճաներէն | ||
Բնակչութիւն | 331 400 մարդ (2015) | ||
Ժամային գօտի | UTC+4։00 | ||
Փոստային ցուցանիշ | AZ2000 | ||
Շրջագայութեան պետ-համարագիր | 20 | ||
Պաշտօնական կայքէջ | ganja-ih.gov.az | ||
Պատմութիւն
Խմբագրել9-րդ դարու վերջին մինչեւ 12-րդ դարը Գանձակ հաստատուած էր Աղուանի կաթողիկոսութեան աթոռը։ 11-րդ դարու կիսուն Գանձակին տիրացած է արաբարական Շատտատեան տոհմի ճիւղերէն մէկը։ 1088-ին Շատտատեան Փատլունից Գանձակը գրաւած է, աթաբեկութեան կեդրոնը դարձած է Սելճուքեան զօրապետ Պուղան։ Սելճուքեան թուրքերու տիրապետութեան հաստատումէն ետք Գանձակ կը խաղկի նաեւ մուսուլման ժողովուրդներու մշակոյթը, յատկապէս գրականութիւնը։ 12-րդ դարու 2-րդ կիսուն Գանձակի աթաբեկութիւնը թուլցած է, դարձած է հարկատու Վրաց թագաւորութեան։ 13-րդ դարու սկզբին Գանձակը յիշատակուած է որպէս բազմամարդ եւ ամուր քաղաք։ 1236-ին Թաթար-Մոնկոլները կործանած են ընդդիմացող Գանձակի պարիսպները եւ կոտորած են բնակիչները. քաղաքը ամայացած է։ Գանձակ ծնած են, կրթուած կամ գործած Յովհաննէս Սարկաւագը, Կիրակոս Գանձակեցին եւ միջնադարեան մշակոյթի ուրիշ գործիչներ։
Հայ թաթարական կռիւները
ԽմբագրելՎարչական բաժանում
Խմբագրել1905 թուականին Յունուարի դրութեամբ Գանձակի մէջ կար աւելի քան 8 հազար տուն, իսկ քաղաքը անմիջապէս բաժնուած էր երկու մասերու՝ հայկական եւ թրքական։ Քաղաքի երկու մասը կային բազմաթիւ թաղամասեր, որոնք ունեցած են իրենց ինժեներա-պլանային թիւերը։ Սակայն, հայերը կ'անուանէին թաղամասերը Հայաստանի տարբեր աշխարհագրական անուանումներով[2]։
Հայկական մաս
ԽմբագրելԳանձակի հայկական մասը (Գանձակի գետի աջ ափը) կը գտնուէին հետեւեալ թաղամասերը
- Եկեղեցական
- Շուշեցոց (կամ Ղարաբաղցոց)
- Բանանցոց
- Գետաշենցոց
- Աջիշենցոց
- Սուլուքեցոց
- Նուխիեցոց
Այդ թաղամասերու ազգաբնակչական կազմը ձեւաւորուած էր Պարսկաստանի հայերու, Ջիւանշիրի գաւառի (Նախատատաց-Պեկում Սարով, Էրքէջ, Կարաչինար, Ներքիշէն, Հայ Պարիս եւ այլ), Գանձակի գաւառի գիւղերուն (Ոսկանապատ-Զուռնապատ, Չուտար, Միրզիկ, Քարհատ-Դաշկեասն, Ապլիա, Կիրանց, Խաչակապ-Ղուշչու, Պարսում, Նուզկար, Փիփ, Չարտախլու, Ղարատաղլու եւ այլն վայրերու մէջ)[2]։
Թրքական մաս
ԽմբագրելՔաղաքի այսպէս կոչուած թրքական մասը (Գանձակի գետի ձախ ափը) կային հայկական թաղամասեր՝
- Նորաշէն (Ենի Երեւան)
- Այգեստան (Պաղմանլար)
- Փոքր Այգեստան (Բալա Պաղման)
- Չայլուի (Չայլեցոց)
- Երեւանեան (Երեւանոց)
- Սլոպոտկա, երկաթուղային կայարանի շրջանը
Այդ թրքական մասը կար նաեւ պարսկական թաղամաս։ Ան կը գտնուէր պարսկական շուկայի (այժմ թրքական շուկայի) եւ շահաբասեան քարուանսարայի շրջանին։ Ռուսական թաղամասը կը գտնուէր Սուրբ Ալեքսանտր Նեւսկու ռուսական ռազմական վանքի եւ Սլոպոտկայ թաղամասի շրջանը[2]։ Թրքական Գանձակը թրքական թաղամաս չունէր (կը բնակէին Այգեստան, Փոքր Այգեստան, Չայլեցոց, Երեւան, եւ Սլոպոտկայ թաղամասերը)[2]։
Բնակչութիւն
ԽմբագրելՔոյր-քաղաքներ
ԽմբագրելՏե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Սերգեյ Երեմյանց-Գանձակեցի, Գանձակ 1880-1916 թթ., Երեւան 11-12, էջեր 11-12 — 11-12 էջ. — 150 հատ։ (ռուս.)
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ (unspecified title)
- ↑ Перепись населения СССР (1979)
- ↑ Перепись населения СССР (1989)