Մուհամմետ Ապտըլ Ուահապ

Մուհամմետ Ապտըլ Ուահապ, (արաբերէն՝ محمد عبد الوهاب‎, 13 Մարտ 1904, 13 Մարտ 1910, 1907, 1913, մոտ. 1900 կամ 1897, Գահիրէ, Եգիպտոսի խեդիվատ, Գահիրէ) 20-րդ դարու եգիպտացի երգիչ եւ երգահան է: Ան ստեղծած է Ya Beladi երգը, որ եղաւ Լիպիային ազգային քայլերգը 1951 թուականէն մինչեւ 1969 թուական[5]: Ան նաեւ յօրինեց Թունիսին եւ Արաբական Միացեալ Էմիրութիւններուն ազգային քայլերգները[6], ինչպէս նաեւ բազմաթիւ Եգիպտական ազգային երգեր:

Մուհամմետ Ապտըլ Ուահապ
արաբերէն՝ محمد عبد الوهاب
Ծնած է 13 Մարտ 1898(1898-03-13)[1]
Ծննդավայր Գահիրէ, Եգիպտոս[1]
Մահացած է 4 Մայիս 1991(1991-05-04)[2] (93 տարեկանին)
Մահուան վայր Գահիրէ, Եգիպտոս[3]
Քաղաքացիութիւն  Եգիպտոս
Կրօնք Իսլամութիւն
Ուսումնավայր Արաբական երաժշտության բարձրագույն ինստիտուտ?
Երկեր/Գլխաւոր գործ Libya, Libya, Libya?
Տեսակ Արաբական Երաժշտութիւն[4] եւ Եգիպտական երաժշտություն?
Մասնագիտութիւն երգիչ, երգահան, դերասան, ուդահար, շարժապատկերի դերասան, ժապաւէն արտադրող
Ամուսին Nahla Alqudsi?
Մուհամմետ Ապտըլ Ուահապ, 1980-ին

Կենսագրութիւն

Խմբագրել
 
Եգիպտացի երգիչ եւ երգահան Մուհամմետ Ապտըլ Ուահապի յուշարձանը, Պապ էլ Շերիյահ թաղամասին մէջ, Գահիրէ:

Մուհամմետ Ապտըլ Ուահապը ծնած է 1902 թուականին, Գահիրէ, Եգիպտոս՝ Պապ էլ Շերիյահ անունով թաղամասի մը մէջ ու ներկայիս հոն կը գտնուի իր յուշարձանը: Ան իր երաժիշտի մասնագիտութիւնը սկսաւ փոքր տարիքէն եւ իր առաջին համերգը ժողովուրդին առջեւ կատարեց 7 տարեկանին: Իսկ 13 տարեկանին թողարկեց իր առաջին արձանագրութիւնը։

Ֆիլմերու գործընթացքը

Խմբագրել
 

1933 թուականին, Մուհամմետ Ապտըլ Ուահապը սկսաւ յօրինել իր ոճով արաբական երգեր: Ան նաեւ մասնակցեցաւ Ֆրանսական երաժշտական ֆիլմի մը մէջ։ 1933 թուականէն մինչեւ 1949 թուական ան հրատարակեց 8 երաժշտական ֆիլմեր: Անոր ֆիլմերը կը ներկայացնեն արաբական աւանդութիւնն ու մշակոյթը: Ան մասնակցութիւնը բերաւ իր ֆիլմերէն մէկուն մէջ (The White Flower) որ մինչեւ այսօր Եգիպտոսի բազմաթիւ բեմերուն վրայ կը ցուցադրուի:

Ապտուլ Ուահապը հրատարակած է աւելի քան 1820 երգեր եւ կը նկատուի Եգիպտական նորագործական երաժիշտներէն մէկը[7]:

Մուհամմետը մահացաւ սրտի արկած է 4 Մայիս, 1991 թուականին:

Ֆիլմեր

Խմբագրել
Որպէս դերասան
  • The White Rose (1933)
  • Doumou' el Hub (Love's Tears) (1936)
  • Yahya el Hub (Long Live Love) (1938)
  • Yawm Said (Happy Day) (1939)
  • Mamnou'a el Hub (Love Is Forbidden) (1942)
  • Rossassa Fel Qalb (A Bullet in the Heart) (1944)
  • Lastu malakan (I'm No Angel) (1947)

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Bell A. Encyclopædia BritannicaEncyclopædia Britannica, Inc., 1768.
  3. Deutsche Nationalbibliothek Record #118966251 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. http://www.maqam.com/mohamedabdelwahab.html
  5. About Libya: Libyan National Anthem, National Transitional Council of Libya, արխիվացված օրիգինալից July 21, 2011-ին, https://web.archive.org/web/20110721231231/http://www.ntclibya.com/InnerPage.aspx?SSID=26&ParentID=20&LangID=1, վերցված է August 23, 2011 
  6. «Mohamed 'Abd al-Wahhab»։ Nogomi։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 18 May 2015-ին։ արտագրուած է՝ 7 May 2015 
  7. Best Arabic Music Archived 2020-10-11 at the Wayback Machine.. Best Arabic Music. Retrieved on 2012-03-13.