Հրայր Յովնանեան
Հրայր Յովնանեան (11 Սեպտեմբեր 1930[1], Քերքուք, Իրաք - 9 Ապրիլ 2021[2]), ամերիկահայ ձեռներէց եւ ազգային բարերար[3]։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուներու խորհուրդի անդամ եւ Ամերիկայի հայկական համագումարի հիմնադիրներէն, Յովնանեան նաեւ եղած էր «Հայրենիք»ի եւ Ամերիկայի Հայ Մշակութային Միութեան բարեկամներէն[4]։
Հրայր Յովնանեան | |
---|---|
Ծնած է | 11 Սեպտեմբեր 1930[1] |
Ծննդավայր | Քերքուք, Իրաք |
Մահացած է | 9 Ապրիլ 2021[2] (90 տարեկանին) |
Մասնագիտութիւն | հանրային գործիչ, ճարտարագէտ, բարերար |
Կենսագրական գիծեր եւ գործունէութիւն
ԽմբագրելՅովնանեանները Իրաքէն գաղթելով հաստատուած են Ամերիկայի Միացեալ Նահանգներ, ուր գործարար կեանքէ ներս արձանագրած են մեծ յաջողութիւններ։
1958 թուականէն զբաղած է շինարարական գործունէութեամբ։ Եղած է «Յովնանեան Ինտըսթրիզ» ընկերութեան նախագահը, տնաշինական խոշոր ընկերութեան սեփականատէրը։
Եղած է Ամերիկայի հայկական համագումարի հիմնադիրներէ, 1972 թուականէն՝ հոգաբարձուների խորհրդու համանախագահ, 1976 թուականէն՝ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուներու Խորհուրդի անդամ (1992 թուականէն)։ 1996 թուականին Ուաշինկթընի մէջ հիմնած է «ANI» (անգլ.՝ «Armenian National Institute») հաստատութիւնը, որ կը զբաղի Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման խնդիրներով։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11760
- ↑ 2,0 2,1 2,2 Կյանքից հեռացավ բարերար Հրայր Հովնանյանը
- ↑ «ԻՆՔՆԱՏԻՊ ԿԵՐՊԱՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-04
- ↑ «Հրայր Յովնանեանի Հրաժեշտը»։ Hairenik Weekly Newspaper (en-US)։ 2021-04-12։ արտագրուած է՝ 2022-03-04