Ճեսիքա Ճոն
Ճեսիքա Սոյոն Ճոն (քորէայերէն՝ 제시카, անգլերէն՝ Jessica Sooyoun Jung, ծնած է 18 Ապրիլ 1989-ին, ինչպէս նաեւ յայտնի է իր Ճոն Սոյոն քորէական անունով), քորէական ծագումով ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պարուհի եւ նորաձեւութեան տիպար: Ծնած է Սան Ֆրանցիսքօ, Գալիֆորնիա, Միացեալ Նահանգներ: Ազատ կը խօսի անգլերէն եւ քորէաերէն լեզուներով։ Girls’ Generation խումբի նախկին անդամ է։
Ճէսիգա Ճոն | |
---|---|
| |
Ծնած է | 18 Ապրիլ, 1989 |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսքօ, Գալիֆորնիա, ԱՄՆ |
Քաղաքացիութիւն |
Ամերիկայի Միացեալ Նահանգներ Հարաւային Քորէա |
Մայրենի լեզու | անգլերէն |
Ուսումնավայր | Կորեա Քենթ արտասահմանյան դպրոց? |
Տեսակ | քեյ փոփ? |
Մասնագիտութիւն | երգչուհի, դերասանուհի, պարուհի |
Գործունէութիւն | 2007- առ այժմ |
Անդամութիւն | Girls' Generation? |
Կայքէջ | blancgroup.com |
Վաղ կեանք
ԽմբագրելՃեսիքան ծնած է Սան Ֆրանսիսքոյի մէջ, Գալիֆորնիա, ԱՄՆ։ 2000 թուականին Քորէայի մէջ հանգստանալու ժամանակ, իրեն եւ քրոջը առաջարկած են միանալ S.M. Entertainment ընկերութեան։ 7 տարի պատրաստուած է առաջին ելոյթի՝ աշխատելով ձայնի եւ պարերու վրայ[1]: Անոր փոքր քոյրը՝ Քրիսթալ Ճոնը, f(x) քորէական խումբի անդամ է։
Գործունէութիւն
ԽմբագրելGirls’ Generation
ԽմբագրելՃեսիքան խումբին մէջ առաջինն էր, որ համագործակցած է S. M Entertaiment գործակալութեան հետ։ 5 Օգոստոս 2007-ին կատարեց իր առաջնաելոյթը, որու կազմին մէջ կար 9 մարդ։ 2014-ի Հոկտեմբերէն Ճեսիքան Girls’ Generation խումբի անդամ չէ։
Միայնակ Գործունէութիւն
ԽմբագրելՃեսիքան Սոհիոնի եւ Թիֆֆանիի հետ հրապարակեց 2 առանձին՝ «Oppa Nappa»[2] եւ «Mabinogi»[3]: 3 Մարտ 2008-ին դուրս եկաւ խումբի ալպոմ 8 Eight-ը, ուր Ճեսիքայի հետ երգ կար. երգ՝ I Love U: Սակայն երգի տեսահոլովակին մէջ Ճեսիքան չնկարահանեց։
Ճեսիքան քանի մը զուգերգ երգեց Shinee խումբի Լի Ճին Կիի «One, One Year Later» եւ Բակ Միոն Սուի հետ՝ «Naengmyeon»: 13 Հոկտեմբերին Ճեսիքան թողարկեց թուային առանձին «Sweet Delight»ը։
Ինչպէս նաեւ ան կատարած է «Վայրի սիրավէպ» թատերախաղի ձայնահետքը, որուն մէջ ան կը խաղար։ Գիմ Չին Բյոյի հետ կատարած է զուգերգ: «What To Do»ն դուրս եկած է 19 Յունուար 2012-ին։ Օգոստոս 15ին հրապարակեց «Butterfly» ձայնահետքը՝ SBS-ի «Քեզի համար՝ ամբողջ հմայքով» թատերախաղի, որ ձայնագրուած էր իր քրոջ հետ։ Ան հարազատ քոյրերու կատարած առաջին պաշտօնական զուգերգն էր, որ շատ ուշադրութիւն գրաւած է [4]: Ճեսիքան կատարեց «Հզօր թագաւորի երազանքը» թատերախաղի «Heart Road» ձայնահետքը։ 7 Սեպտեմբերին երգը անցաւ վաճառքի[5]: 18 Սեպտեմբերին Ճեսիքան թողարկեց «My Lifestyle» երգը քորէացի ռափեր Dok2-ի հետ։ Երգը դարձաւ Hyundai i30 գովազդի հիմնական նիւթը[6]:
Դերասանական Գործունէութիւն
ԽմբագրելՃեսիքայի առաջին ելոյթը թատերական աշխարհին մէջ դարձաւ «Օրէնքով շիկահերը» ցուցադրութեան ներկայացումը Լի Հա Նըի եւ Գիմ Չի Ուիուի հետ[7], որու առաջինը տեղի ունեցած է 14 Նոյեմբեր 2009-ին[8]:
23 Դեկտեմբերին «Վայրի սիրավէպ» տրամայի նկարահանման խումբը հաստատեց Ճեսիքայի մասնակցութիւնը թատերախաղին մէջ։ Ան կատարեց գլխաւոր հերոս Գան Ճոն Հիի նախկին ընկերուհիի դերը։ Յայտարարեց, որ Ճեսիքան կը նկարահանէ 8 դրուագներու մէջ։ «Վայրի սիրավէպը» հեռարձակուած է 4 Յունուար 2012-էն 23 Փետրուար 2012-ը։
Նորաձեւութեան տիպարային գործունէութիւն
ԽմբագրելGirls Generation-ի հետ Ճեսիքան դարձաւ շարք մը գովազդային տեսահոլովակներու նորաձեւութեան տիպար, ինչպիսի են՝ Haptic Motion, LG, Samsung, Domino’s Pizza, Elite Uniform, J.ESTINA եւ շատ ուրիշներ։ 2011-ի սկիզբը Ճեսիքան դարձաւ Dior ընկերութեան նորաձեւութեան տիպարը Հիոյոնի, Եուրիի, Թիֆֆանիի, Սուինի եւ Սաննիի հետ։ 2011-ին ան եղած է Levis-ի նորաձեւութեան տիպարը «Marie Claire» ամսագիրին համար։ Ճեսիքան յայտնուեցաւ «Dazed & Confused» ամսագիրի շապիկին[9], ինչպէս նաեւ «Elle Girl» ամսագիրին մէջ։ 2012-ին Ճեսիքան դարձաւ Coming Step հագուստներու տարբերանիշի նորաձեւութեան տիպարը։ Մէկ տարուան ընթացքին ան յայտնուեցաւ «Star Magazine»-ի Մարտի եւ Յուլիսի մէջ հրատարակուող համարներուն, «Voge Girl» ամսագիրի Մարտի համարին, Թիֆֆանիին հետ Chanel-ի գովազդի համար[10], «Marie Claire»-ի Յուլիսի համարին (եւ շապիկին, իր քրոջ Քրիսթալի հետ)[11], ինչպէս նաեւ «W Korea» ամսագիրի Սեպտեմբերի համարին[12]: 2012-ին աշնան Ճեսիքան ընտրուած է զարդատեղայի տարբերանիշ «banila co»-ի նորաձեւութեան տիպար[13]:
Հեռուստատես եւ ցուցադրութիւն
Խմբագրել2009-ին Ճեսիքան եղած է «Անաւարտ կոչ» (ամառային թողարկում)ի հիւրը։ Ծրագիրի ներսը Ճեսիքան ցուցադրութեան հաղորդավարներէն մէկուն՝ Բակ Միոն Սուի հետ զուգերգ երգեց «Naengmyun» անունով։ 2010-ին Ճեսիքան եւ Եուրին եղած են «Աստղային թագաւոր» հաղորդման մշտական հիւրը։ 2010 թուականի Մայիսին ան դարձաւ «Ծնունդդ շնորհաւոր» ցուցադրութեան մշտական անդամը, սակայն 7 Յունիսին ան ձգեց ցուցադրութիւնը արտասահմանեան աշխատանքի պատճառով[14]:
2014 - OnStyle’s Jessica & Krystal
Խմբագրել2014-ի Ապրիլին Ճեսիքան եւ իր քոյրը Քրիսթալը յայտարարած են իրական ցուցադրութեան մէջ նկարահանուելու մասին։ Jessica & Krystal -ի առաջինը տեղի ունեցաւ 2014-ի 3 Յունիսին, ընդամէնը 10 շարքերով։ Ցուցադրութեան նպատակը երկու քոյրերու բնաւորութիւնը յայտնաբերած էր եւ անոնց ամէնօրեայ կեանքին ընթացքը[15]:
Սկաւառակագրութիւն
ԽմբագրելՏարի | Ուրտեղ դուրս եկած է երգը | Երգ | Տեւողութիւն | Կատարող |
---|---|---|---|---|
2008 | Roommate | «Oppa Nappa» | 03:45 | Սոհիոնի եւ Թիֆֆանիի հետ եռախումբ |
It’s Fantastic | «It’s Fantastic» | 03:40 | Սոհիոնի եւ Թիֆֆանիի հետ եռախումբ | |
2009 | Olympic Duet Song Festival | «NaengMyun» | 03:41 | Բակ Միոն Սուի հետ զուգերգ |
2010 | Sweet Delight | «Sweet Delight» | 03:20 | միայնակ |
2011 | Romance Town | «Because Tears Are Overflowing» | 04:46 | միայնակ |
2012 | KBS Wild Romance | «What To Do» | 03:54 | Գիմ Չին Պհյոյի հետ զուգերգ |
SBS Քեզ համար՝ ամբողջ հմայքով | «Butterfly» | 03:01 | Քրիսթալի հետ զուգերգ | |
KBS King’s Dream | «Heart Road» | 04:19 | միայնակ | |
PYL Younique Vol 1 | «My Lifestyle» | 03:05 | Dok2-ի հետ զուգերգ | |
Cobu 3D | «Say Yes» | ? | Քրիսի եւ Քրիսթալի հետ եռախումբ |
Ֆիլմագրութիւն
ԽմբագրելՀեռուստասերիալներ
ԽմբագրելՏարի | Անուն | Դեր |
---|---|---|
2008 | Անյաղթահարելի ամուսնութիւնбрак | Պուլ Կուան Տոն (7 արքայադստրերէն մէկը) (կամեո) |
2009 | Տհեհի, Հյեկյէ, Չիհիո! | Անգլերէնի ուսուցչուհի (կամէո) |
2010 | О, իմ լեդի! | В роли самой себя (камео) |
2012 | Վայրի սիրավէպ | Կան Չոն Հի |
Ֆիլմեր
ԽմբագրելՏարի | Անուանում | Դեր |
---|---|---|
2016 | I Love That Crazy Little Thing | ? |
2016 | My Other Home | ? |
2016 | Two Bellmen 3 | ? |
Երաժշտական տեսահոլովակներ
ԽմբագրելՏարի | Երգ | Կատարող | Դեր |
---|---|---|---|
2007 | «Love is Late, I’m Sorry» | Ւիմ Չո Հան | Ինքն իր դերին մէջ |
2009 | «Super Girl» | Super Junior-M | Ինքն իր դերին մէջ |
«S.E.O.U.L.» | Super Junior եւ Girls' Generation | Լուսանկարիչ աղջիկ | |
2012 | «Sherlock» | Shinee | Ուրուական |
ծանուցում
ԽմբագրելՃեսիքան տուեալ վաճառանիշերու նորաձեւութեան տիպար է.
- 2008: Anycall Haptic
- 2010: Dior Snow
- 2012: Banila Co
- 2012: Hyundai Motors
- 2012: Cartier
- 2013: Stonehenge
- 2013: SOUP
- 2013: Pierre Balmain (совместно с Кристал из f(x))
- 2014— առ այժմ։ Blanc & Eclare (Ճեսիքան կը հանդիսանայ վաճառանիշի հիմնադիրը)։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ http://choen.chosun.com/site/data/html_dir/2009/02/18/2009021800465.html
- ↑ http://isplus.joins.com/article/article.html?aid=1094530
- ↑ http://isplus.joins.com/article/article.html?aid=985744
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-12-ին։ արտագրուած է՝ 2017-07-21
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-13-ին։ արտագրուած է՝ 2017-07-21
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-12-ին։ արտագրուած է՝ 2017-07-21
- ↑ http://www.koreatimes.co.kr/www/news/art/2009/09/135_51953.html
- ↑ http://english.chosun.com/site/data/html_dir/2009/10/31/2009103100199.html
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-04-22-ին։ արտագրուած է՝ 2017-07-21
- ↑ http://en.korea.com/blog/enter/k-pop/snsds-tiffany-and-jessica-show-off-their-doll-like-looks-in-a-magazine/
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-05-ին։ արտագրուած է՝ 2017-07-21
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2017-07-21
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2017-07-21
- ↑ «제시카 ‘해피버스데이‘ 5주 출연 끝 7일 하차»։ արտագրուած է՝ 2016-07-30
- ↑ «Jessica and Krystal's reality show 'Jessica&Krystal' confirms premiere date | allkpop.com»։ արտագրուած է՝ 2016-07-30