Ճորճ Քրամպ
Ճորճ Հենրի Քրամպ (անգլերէն՝ George Crumb, 11 Հոկտեմբեր 1929, ԱՄՆ) 20–րդ դարու ժամանակակից դասական երաժշտութեան ամերիկացի երգահան։
Ճորճ Հենրի Գրամպ անգլերէն՝ George Crumb | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ George Henry Crumb Jr. |
Ծնած է | 11 Հոկտեմբեր 1929 |
Ծննդավայր | Չարլստըն |
Մահացած է | 6 Փետրուար 2022[1] (92 տարեկանին) |
Մահուան վայր | Media, Փենսիլվանիա |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ազգութիւն | ԱՄՆ Ամերիկացի |
Ուսումնավայր |
Միշիկընի Համալսարան, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան? UIUC College of Media? |
Տեսակ | դասական երաժշտութիւն եւ ժամանակակից դասական երաժշտություն? |
Մասնագիտութիւն | երգահան, համալսարանի դասախօս |
Աշխատավայր |
Արիզոնա նահանգի համալսարան? Փենսիլվանիոյ Համալսարան Բոուլդերի Կոլորադոյի համալսարան? |
Անդամութիւն | Պերլինի Գեղարուեստական Ակադեմիա, Արուեստի եւ գրականութեան ամերիկեան ակադեմիա, Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ եւ Բավարիայի գեղարվեստի ակադեմիա? |
Երեխաներ | Ann Crumb? |
Կայքէջ | georgecrumb.net(անգլերէն) |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 1929-ին Չարլստըն, Արեւմտեան Վիրճինիայի մէջ։ Սկսաւ յօրինել փոքր տարիքէն։ Ուսումը առաւ Չարլստընի Mason College of Music-ի մէջ, ուրկէ ստացաւ նաեւ իր պսակաւորի աստիճանը։ Ստացաւ իր մագիստրոսութեան աստիճանը Իլինօյի Համալսարանէն եւ շարունակեց աշխատիլ Պօրիս Պըլէչըրին քով Berlin Hochschule für Musik-ի մէջ։ Րոս Լի Ֆինիին հետ աշխատելէ ետք դոկտորականը ստացաւ Միշիկընի Համալսարանէն։
Քրամպին արձանագրութիւնները բաւականաչափ ծախուելով հանդերձ ան նախընտրեց ապրուստը ապահովել ուսուցչութենէ։ 1958-ին երգահանութեան ու դաշնակի բրոֆեսօրը եղաւ Գոլորատոյի Համալսարանին: 1997-ին Փենսիլվանիայի Համալսարանի պաշտօնէն քաշուելով հանգստեան կոչուեցաւ եւ շարունակեց յօրինել։
Ան յաճախ համերգներ սարքող երգահաններէն մին եղաւ ու աշխարհի չորս կողմերուն մասնակցեցաւ զանազան փառատօներու, իր հետաքրքրական ավանկարտ ոճին շնորհիւ։ Ճորճ Քրամպի երաժշտութիւնը կը միացնէ արեւմտեան ժողովրդական երգերը, շարականները ու ոչ-արեւմտեան ոճերը։ Ան մեծապէս կ՛օգտագործէ խորհրդանշական, միստիք ու թատերական տարրերը։ Քրամպ ստացաւ պատուակալ դոկտորական բազմաթիւ համալսարաններէն, նոյնաժամանակ ունի անհամար մրցանակներ։
Մրցանակներ
ԽմբագրելՃորճ Քրամպի ստացած մրցանակներէն մի քանին․
Յօրինումները
ԽմբագրելՃորճ Քրամպի յօրինումներէն մի քանին․
- Three Early Songs (1947)
- Sonata (1955)
- Variazioni (1959)
- Black Angels (1970),
- Vox Balaenae (1971)
- Makrokosmos 1,2 (1972,1973)
- Music for a Summer Evening (1974)
- Star-Child (1977),
- Eine Kleine Mitternachtmusik (2001)
- Otherworldly Resonances (2002)
- American Songbook (The River of Life, A Journey Beyond Time, Unto the Hills, The Winds of Destiny) (2001-2004)[2][3]