Մառնէուլի
Մառնէուլիի (վրաց.՝ მარნეული), քաղաք Վրաստանի Հանրապետութեան հարաւը, Քուէմօ-Քարթլի երկրամասին մէջ, Մառնէուլի քաղաքապետութեան վարչական կեդրոնը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մառնէուլի | |||||
վրաց.՝ მარნეული | |||||
| |||||
Երկիր | Վրաստան | ||||
ԲԾՄ | 420±1 մեթր | ||||
Բնակչութիւն | 24 928 մարդ (2023)[1] | ||||
Կը գտնուի ափին | Ալգետի? | ||||
Ժամային գօտի | UTC+4։00 | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 357[2] | ||||
Փոստային ցուցանիշ | 3000[3] | ||||
Պաշտօնական կայքէջ | marneuli.gov.ge | ||||
Պատմութիւն
ԽմբագրելՄառնէուլի Վրաստանի Մառնէուլի քաղաքապետութեան վարչական կեդրոնն է։ Մինչեւ 1952 թուականը բնակավայրը կը կրէր Սարվանի (վրացերէն՝ სარვანი, ազրպէյճաներէն՝ Sarvan) անուանումը։ Քաղաքն իր կարգավիճակն ստացած է 1964 թուականին։ Իսկ 2008-ի Օգոսոտսի 8-ին Հարաւաին Օսիոյ մէջ տեղի ունեցած զինուած հակամարտութեան ժամանակ ռուսական ինքնաթիռները ռմբակոծման ենթարկած էին քաղաքին օդակայնը, որուն հետեւանքով զոհուած էր 3 մարդ[4]։
Բնակչութիւն
ԽմբագրելԸստ 1989-ի՝ համախորհրդաին մարդահամaրի տուեալներուն, Մառնէուլի կը բնակէր 27 557 մարդ[5]։ Ըստ Վրաստանի Կառավարութեան պաշտօնական տուեալներուն, քաղաքին բնակչութիւնը 2006-ին կը կազմէր 20,1 մարդ, որոնցմէ 83,1% ազրպէյճանցիներ են[6]։ Մառնէուլիի մօտակայքը կը գտնուէր Նաեւ մի քանի հայկական գիւղ։
Տնտեսութիւն
ԽմբագրելՄառնէուլիում կը գործէր մի քանի փոքր ձեռնարկութիւններ՝ պահածոններու գործարան, պանիրի եւ ձէթի գործարան, արդուզարդի գործարանը եւ կրամած արտադրանքի գործարան։
Ոչ կառավարական կազմակերպութիւններ
ԽմբագրելՔաղաքէն ներս կը գործեն հետեւեալ ոչ կառավարական կազմակերպութիւնները՝
- «Ազրպէյճանցիներու մշակութային կեդրոն»
- «Կէյրեաթ»
- «Երիտասարդական կեդրոն»
- «Մառնէուլի համայնաքային ռատիօ»