Լուսնէ
Սերգէ Մովսէսի Աւետիսեան - բանաստեղծ, ուսուցիչ։
Սերգէ Մովսէսի Աւետիսեան | |
---|---|
| |
Ծննդավայր | ԼՂԻՄ, Ասկերանի շրջան, Սարուշէն |
Մահուան վայր | ԼՂԻՄ, Ասկերանի շրջան, Սարուշէն |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, ուսուցիչ |
Լեզու | Հայերէն |
Ազգութիւն | հայ |
Քաղաքացիութիւն | Հայաստանի Հանրապետութիւն |
Կրթութիւն | Շուշիի մանկավարժական ուսումնարան |
Ամուսին | Սիրանուշ Կարապետեան |
Զաւակներ | Վաղերի, Արարատ, Մարիետա, Կարմէն, Ժիրայր |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնուել է 1922 թուականի դեկտեմբերի 10-ին, ԼՂԻՄ (այժմ՝ ԼՂՀ) Ասկերանի շրջանի Սարուշէն գեւղում։
Միջնակարգ կրթութիւնն ստացել է նախ՝ գեւղի եւթնամեայ դպրոցում, ապա՝ շարունակել Շուշիի մանկավարժական ուսումնարանում։
Ուսումնարանն աւարտել է 1940-ին։ Ուսուցչութիւն արել նախ Ասկերանի շրջանի Ծաղկաշատ, ապա՝ Սզնէք եւ Սարուշէն գեւղերի դպրոցներում։ Դասաւանդել է Հայոց լեզու եւ գրականութիւն, Ռուսաց լեզու եւ գրականութիւն։
1941-ին զաւրակոչուել է Կարմիր բանակ եւ ծառայութիւնն սկսել հրասայղային (տանկային) գնդում։
1941-ի հոկտեմբերի 28-ին Մոսկովի պաշտպանական մարտերից մեկում վիրաւորուել է։ Ապաքինուելով՝ որպէս մեքենաբան-մեքենավար մասնակցել է Ստաղինգրադի ճակատամարտին, 1942 թ.-ի սեպտեմբերի 4-ին ծանր վիրաւորուել։
1943-ին վերադարձել է մարտադաշտ, մասնակցել Ուկրայինայի, Բեսարաբիայի, Ռումինիայի, Բուղգարիայի, Աւստրիայի ազատագրական մարտերին։ Յաղթանակը դիմաւորել է Պրահայի մաւտ։
Պարգեւատրուել է «1941-1945 թուականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած յաղթանակի համար», Հայրենական մեծ պատերազմի Առաջին աստիճանի «Արիութեան», «Մոսկովի պաշտպանութեան» մեդաղներով եւ այղ շքանշաններով։
1945 թուականի նոյեմբերին վերադարձել է ուսուցչական աշխատանքին։
Աշխատանքին եւ գրական ու գեղարուեստական գործերին զուգահեռ՝ բազմաբնոյթ յաւդուածներով հանդէս եկել «Սովետական Ղարաբաղ», հանրապետական եւ միութենական այղ թերթերում։
Մեծ է եղել գեւղի, շրջանի, մարզի խնդիրների լուծման ուղղութեամբ նրա հրապարակախաւսական յաւդուածների դերը, այդ թուում՝ համայնքների խոշորացման սպանիչ ծրագրի դէմ սարուշէնացիների ըմբոստութիւնն ու մղած աննահանջ պայքարը քաղաքական ու մշակութային պատշաճ հանդերձանքով ներկայացնելու, գեւղացու արդար ձայնը բարձրացնելու եւ կենսունակ գեւղի անհրաժեշտ անկախութիւնը վերահաստատելու գործում։
Մեծ է Սերգէ Աւետիսեանի աւանդը նաեւ գեւղի կրթական ու մշակութային կեանքում։ Գեւղի մշակոյթի տանը բեմականացրել են նրա պիեսներն ու արձակ գործերը, բանաստեղծութիւնների հիման վրայ երգեր են գրուել։
Սերգէ Աւետիսեանի ջանքերով 1990 թուականին կազմակերպուել է գեւղի դպրոցի 100-ամեայկին նուիրուած միջոցառումը։
Տպագրուել են բանաստեղծութիւնների «Սարերի երգը» (Բագու, 1973), «Լոկ մի ճանապարհ ինձ տուն է բերում» (Երեւան, 2022) ժողովածոյները։