Մարաթոնաս
Մարաթոնաս (յուն․՝ Μαραθώνας), Ատիկէի քաղաքապետութիւն։ Յունաստանի պատմական քաղաքապետութիւններէն է (Մարաթոն Էանդիտա՝ հնադարեան քաղաքը)։ Հոն է ուր Ք․Ա․ Սեպտեմբեր 490-ին տեղի ունեցած է համանուն ճակատամարտը Աթենացիներուն եւ Պարսիկներուն միջեւ։ Բնակչութեան թիւը 33 423 է։
Քաղաքապետութիւն | |
---|---|
Մարաթոնաս | |
Δήμος Μαραθώνος | |
Մարաթոնասի քաղաքապետութիւն | |
Երկիր | Ատիկէ, Յունաստան |
Ներքին բաժանում | Վարնավաս, Ղրամաթիքոս, Մարաթոնաս եւ Նէա Մաքրի |
քաղաքապետ | Իլիաս Փսինաքիս |
Բնակչութիւն | 33 423 մարդ (2011) |
Պաշտօնական կայքէջ | marathon.gr |
Անունը առած է տեղացի Մարաթոս հերոսէն։ Հնադարի շրջանին հիմնուած Փրովալինթոս, Ինոի եւ Թրիքորիթոս քաղաքները, Մարաթոնի հետ միասին կազմած են Ատիկէի Թեթրափոլիսը։ Մարաթոն անունէն յառաջ եկած է Մարաթոնիոս՝ Մարաթոնի վազքը։ 2004-ի Ողիմպիական Խաղերուն անոր ծովափին բացերը՝ Սհինիա, տեղի ունեցան թիավարութեան մրցումները, իսկ Մարաթոնի հանրածանօթ վազքը անկէ կը սկսի ու կը վերջանայ Աթէնքի Փանաթինայիքօ Սթատիօ (կամ Քալիմարմարօ)։