Մարգարիտա Միքայէլեան
Մարգարիտա Իսահակի Միքայէլեան (30 Օգոստոս 1927, Մոսկուա, Ռուսաստան – 10 Դեկտեմբեր 2004, Մոսկուա, ՌԴ[1]), թատրոնի եւ ֆիլմի հայ բեմադրիչ, սենարիստ, ֆիլմի բեմադրիչ Սերգէյ Միքայէլեանի կինը։
Մարգարիտա Միքայէլեան | |
---|---|
Պատկեր:Մարգարիտա Միքայելյան.jpg | |
Ծնած է | 30 Օգոստոս 1927 |
Ծննդավայր | Մոսկուա, Ռուսաստան |
Մահացած է | 10 Դեկտեմբեր 2004 |
Մահուան վայր | Մոսկուա, Ռուսիա |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Ռուսիա |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Քրիստոնիա |
Ուսումնավայր | Ռուսաստանի թատերական արուեստի համալսարան |
Մասնագիտութիւն | բեմադրիչ, սենարիստ |
Ամուսին | Սերգէյ Միքայէլեան (բեմադրիչ) |
Կենսագրութիւն
ԽմբագրելՄարգարիտա Միքայէլեան, ծնած է 1927 թուականին Մոսկուայի մէջ։ 1952 թուականին աւարտած է Մոսկուայի Ա․ Լունաչարսկի անուան Թատերական արուեստի պետական հիմնարկի (ԳԻՏԻՍ) բեմադրիչի բաժինը։ 1951 թուականէն ներկայացումներ բեմադրած է Սարատովի, Գորկիի, Մոսկուայի «Սովրեմեննիկ» եւ այլ թատրոններու մէջ։ 1953-1956 թուականներուն եղած է Թաշքենթի Օսթրովսքիի անուան գեղարուեստա-թատերական հիմնարկի դերասանական դասընթացքներու ղեկավարը։ Բեմադրած է շարք մը ներկայացումներ ուզբեկական թատրոններուն մէջ։ 1966-1982 թուականներուն աշխատած է Մոսկուայի Սատիրա թատրոնին մէջ որպէս բեմադրիչ։
Մահացած է 2004 թուականին։ Թաղուած է Պերետելկինսկի գերեզմանոցը[2]։
Թատերական աշխատանքներ
Խմբագրել- Շողք
- Փոքրիկը եւ Կառլսոնը, որոնք կը բնակին տանիքը
- Երկարագուլպայ Պեպին
Ֆիլմագրութիւն
ԽմբագրելԲեմադրիչ
ԽմբագրելՏարեթիւ | Ֆիլմ |
---|---|
1986 | Մսյէ Պերիշոնի ճանապարհորդութիւնը |
1984 | Երկարագուլպա Պեպին |
1981 | Վականսիա |
1978 | Հմայիչ տղամարդ |
1971 | Նաւատորմի սպան |
1971 | Փոքրիկը եւ Կառլսոնը, որ կը բնակի տանիքը |
Սենարիստ
ԽմբագրելՏարեթիւ | Ֆիլմ |
---|---|
1986 | Մսյէ Պերիշոնի ճանապարհորդութիւնը |
1984 | Երկարագուլպա Պեպին |
1981 | Վականսիա |
1978 | Հմայիչ տղամարդ |
1971 | Փոքրիկը եւ Կառլսոնը, որոնք կը բնակին տանիքը |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Մարգարիտա Միքայելյանի մասին avproduction.am կայքում»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2018-02-19
- ↑ Մարգարիտա Միքայէլեանի մասին kino-teatr.ru կայքում