Մարի (քաղաք-պետութիւն)
Մարի (այժմ՝ Թել-Հարիրի բլուր, Սիրիաի մէջ), հնագոյն քաղաք-պետութիւն Եփրատի միջին հոսանքին։
Առաջացած է մ.թ.ա. III հազարամեակի սկզբին։ Մարիով անցած են Միջագետքէն միջերկրածովեան երկիրներ ու Փոքր Ասիա գնացող առեւտրական ճանապարհները։ Մինչեւ մ.թ.ա. XXV դ. Մարին մշտական պատերազմներ է մղած Շումերու քաղաքներու դէմ։ Մ.թ.ա. XXIV-XXIII դդ. մտած է Աքքադի պետութեան, մ.թ. III, XXII-XXI դդ.՝ Ուրի III դինաստիայի պետութեան, մ.թ.ա. XVIII դ. 1-ին կէսին՝ Ասորեստանի կազմի մէջ։
Մ.թ.ա. 1758-ին կործանած է Բաբելոնի թագաւոր Համմուրաբին։ Մարիի գեղարվեստի յուշարձանները կը ներկայացնեն Բարեչա-Ասուրական մշակոյթի ճիւղերէն մէկը։ Հնագիտական պեղումները (սկսած են 1933-ին) բացուած են մ.թ.ա. III հազարամեակ - մ.թ.ա. II հազարամեակի սկգբի աղիւսաշէն զիկկուրատ, քարէ արձաններով եւ սադափէ խճանկարներով սրբարաններ, Իշտարի, Դահանայի տաճարները, քաղաքի թաղամասեր։ Հին Արեւելքի պալատական ճարայան բնորոշ օրինակ է Զիմրիլիմ թագաւորի (մ.թ.ա. XVIII դ.) պալատը՝ 260 սենեակներ, մի քանի ներքին բակեր, որմնանկարներով զարդարուած արարողութեան դահլիճներ։ Գտնուած են կնիքներ, քարէ արձաններ, առիւծներու պրոնզէ ֆիկիւրներ, ինչպէս եւ սեպագիր վաւերագիրերու պեա. արխիվը (աւելի քան 20 հազար պնակիտ, որ կը վերաբերին մ.թ.ա. XIX-XVIII դդ.)։