Մելքոն (անձնանուն)
Մելքոն[1], արական անուն է, արեւմտեան քրիստոնէական աւանդույթի համաձայն մանուկ Քրիստոսին նուերներ բերած երեք մոգերէն մեկու անունն է: Մելքոնը պարսից արքայ էր եւ ոսկի նուիրաբերած էր: Միւս երկու մոգերն էին Գասպարը եւ Բաղդասարը:
Մելքոն | |
---|---|
Սեռ | Արական |
Ծագում | |
Ծագում | Արեւմտեան քրիստոնէութիւն |
Կապուած յօդուածներ | «Մելքոն» սկսող էջեր |
Անուան Մելքում տարբերակով կայ Մելքումեան մականունը:
- Լատինագիր ձեւը՝ MELKON
- Անունէ կազմուած մականուն՝ Մելքոնեան
Անունը Կրողներ
Խմբագրել- Մելքոն Տիրացուեան (1837-1904, Կ.Պոլիս) գեղանկարիչ
- Մելքոն Կիւրճեան (1859-1915) գրող