Մելքոն Տիրացուեան
Մելքոն Ղազարոս Տիրացուեան (1837, Կոստանդնուպոլիս - 1904, Կոստանդնուպոլիս), հայ գեղանկարիչ։
Մելքոն Ղազարոս Տիրացուեան | |
---|---|
Ծնած է | 1837 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացած է | 1904 |
Մահուան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ |
Մասնագիտութիւն | Նկարիչ |
Կենսագրութիւն
Խմբագրել1850-1857 թուականներուն սորված եւ ուսանած է Վենետիկի Մուրատ-Ռաֆայէլեան վարժարանին մէջ։ Երկար տարիներ նկարչութիւն դասաւանդած է Կոստանդնուպոլիսի եւ Քաղկեդոնի հայկական դպրոցներուն մէջ։ Գործերէն են՝ «Յովհաննէս Մկրտիչի քարոզը», «Սուրբ Ղուկասը», «Գրիգոր Լուսաւորիչ», «Դոկտոր Սիմոնով»։ Աշխատանքներէն մաս մը կը գտնուին Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ[1][2]։
Մատենագրութիւն
ԽմբագրելՅ. Ն. Տիրացուեան, Մելքոն Տիրացուեան, «Բազմաւէպ», 1905, N 1։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 'Մելքոն Տիրացույանի ստեղծագործություններից Հայաստանի ազգային պատկերասրահում
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան