Մերիլ Սթրիփ
Մերիլ Սթրիփ (անգլերէն՝ Meryl Streep, 22 Յունիս 1949), ամերիկացի դերասանուհի։
Հանրածանօթ իբրեւ արդի ժամանակներու մեծագոյն դերասանուհիներէն մէկը։
Դերասանական ուղին սկսած է թատրոնի մէջ՝ 1971-ին, խաղալով Թիրսօ տը Մոլինայի կտորին հիման վրայ՝ «Սեւիլեան գայթակղիչը» ներկայացման մէջ։
1977-ին անոր աստղը կը սկսի փայլիլ «Ճուլիա» ժապաւէնին ընդմէջէն։
Մրցանակներ
ԽմբագրելԱն 21 անգամ առաջադրուած է Օսքարի՝ իբրեւ լաւագոյն դերասանուհի. 3 յաղթանակ՝ «Սոֆիին ընտրութիւնը», «Քրամերն ընդդէմ Քրամերի» եւ «Երկաթեայ տիկինը» ժապաւէններուն համար։
Արժանացած է՝
- Ոսկեայ երկրագունդի 9 մրցանակի (31 անգամ առաջադրուած), ինչ որ գերազանց մրցանիշ մըն է մրցանակաբաշխութեան ողջ պատմութեան մէջ,
- երեք «Էմմի» մրցանակներու,
- «Պաֆթա» մրցանակի երկակի դափնեկիր։
- «Սեզար» պատուաւոր մրցանակի դափնեկիր։
Սթրիփ նաեւ աշխարհի երկու ամէնէն մեծ փառատօններու դափնեկիր է՝ Քաննի փառատօնին (1989) եւ Պերլինի փառատօնին (2003)[6]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118823655 // Meryl Streep — 2012—2016.
- ↑ SNAC — 2010.
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ http://www.imdb.com/name/nm0000658/bio?ref_=nm_ov_bio_sm#spouse
- ↑ Մերիլ Սթրիփ