Մինաս Աւետիսեան Պէյ
Մինաս Աւետիսեան Պէյ, (3 Փետրուար 1849, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - անհայտ) հայ անասնաբոյժ, անասնաբուժութեան փրոֆեսոր, բազմաթիւ մասնագիտական գիրքերու հեղինակ, Պէյ։
Ծնած է | 3 Փետրուար 1849 |
---|---|
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | անհայտ |
Մահուան պատճառ | Հայոց ցեղասպանութիւն |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Կենսագրութիւն
ԽմբագրելՄինաս Աւետիսեան Պէյը ծնած է 1849 թուականի Փետրուարի 3-ին, Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում։ Նախնական ուսումն ստացած է Կ. Պոլսոյ հին Նարեկեան կրթարանին մէջ, որուն բարձրագոյն կարգն աւարտելէ ետք, վարժարանի հոգաբարձու Հապեթիկ Նեւրուզեանի միջոցով եւ պաշտպանությամբ ընդունվել է Կ. Պոլսի զինվորական իդադիե (միջնակարգ) վարժարանը։ 1870-1874 թթ. սովորել է իդադիե վարժարանի անասնաբուժական բաժնում եւ զինվորական անասնաբույժի վկայական ստացել։ Ավարտելուց հետո օգնական դասատու է աշխատել վարժարանի դարմանաբանության եւ ծննդաբերության ճյուղերում։ 1875 թվականին աչքի ընկնելով իր գրագետ ու բովանդակալից դասախոսություններով, նույն ճյուղերի եւ ներքին ախտաբանության դասախոսի պաշտոնն է ստացել։ Մանկավարժական գործունեությանը զուգահեռ գործնական աշխատանքում կատարել է անասնաբուժական գործի նորարարություններ՝ կենդանիների առողջապահությունն ու բժշկությունը հատուկ կայաններ ու հիվանդանոցներ տեղափոխելով։ Նրա անունն ամենուր հնչել է Զինվորական անասնաբուժական վարժարանի անվան կողքին։ Պարգեւատրվել է բազմաթիվ պատվանշաններով։ Կ. Պոլսի կառավարությունը բացել է նոր՝ Քաղաքային անասնաբուժական դպրոց եւ Մինաս բեյը հրավիրվել այդտեղ՝ համատեղությամբ դասախոսելու։ 1903 թվականին եղել է Կ. Պոլսի երկու անասնաբուժական վարժարանների ընդհանուրուսումնապետը։ Մինչեւ 1906 թվականը, 30 տարի դասախոսել է, կրթել ու պատրաստել անասնաբույժներ Օսմանյան կայսրության ու նրա բանակի համար։ Հասել էր կայմակամության աստիճանին եւ մոտ էր միրալայության, ապա փաշայության աստիճաններն ստանալուն, երբ բախտը երես թեքեց նրանից։ 1906 թվականին Յըլդըզում տեղի ունեցած մահափորձի ուրբաթ օրը բժիշկը միանում է սելամլըքի հանդիսությանը ներկա ձիավոր զինվորների գնդին։ Պայթյունի պահին իսկ, բժիշկը (անշուշտ՝ հայ լինելու համար), իբրեւ մեղսակից ձերբակալվում է։ 1906-1907 թթ. անցկացրել է Յըլդըզի բանտում։ 1907 թվականին դատավարության ավարտին անմեղ է ճանաչվել, սակայն աքսորվել է Դամասկոս։ 1907-1910 թթ. մնացել է Դամասկոսի աքսորում։ 1910 թվականին վերադարձել է Կ. Պոլիս եւ վերականգնվել իր նախկին պաշտոններում։ Սակայն աքսորի տարիներից հոգնած, իր նկատմամբ ցուցաբերած գարշ ապերախտությունից զզված, իր պաշտոնավարությունը շարունակելու ի վիճակի չի եղել եւ անցել է հանգստի՝ իր խնդրանքով։ Հանդիսանում է անասնաբուժական բոլոր գիտությունների վերաբերյալ Թուրգերէնով առաջին գրքերը գրած ու հրատարակած մասնագետը։ Այդ 14 գրքերով են երկար տարիներ դասավանդել անասնաբուժական վարժարանների դասախոսները, սովորել ու սանողները եւ առաջնորդվել պրակտիկ անասնաբույժները։
1917 թվականին Երզնկայում թուրքերի ձեռքով չարաչար նահատակվել է նրա բժիշկ որդի Պերճ Մինասյանը։ Իր որդեկորույս սրտի խորը վերքը սփոփելու համար գրել է 6 հատորից բաղկացած հայերէն գեղեցիկ մի գիրք՝ «Ագարակին անասնաբոյժը», որը 1921 թվականի դրությամբ դեռեւս անտիպ էր։ Նաեւ այլ ձեռագիր գործեր է ունեցել։
1921 թվականի ապրիլի դրությամբ բնակվում էր Կ. Պոլսում։
Գրականութիւն
Խմբագրել- Թորգոմեան Վահրամ, Թուրք անասնաբուժական վարժարանին հայ դասախօսները, Տոքթ. Մինաս Պէյ Աւետիսեան, «Դարման», Կ. Պոլիս, 1921, թ. 3-4։
Աղբիւրներ
Խմբագրել- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։