Միս
Միս, կենդանիի սպանդէն ստացուած ելունք, կ'օգտագործուի որպէս սնունդ։[1]
Այն կենդանական ծագման լիարժէք սպիտակուցներու աղբիւր է, որ անհրաժեշտ է մարդու օրգանիզմի հիւսուածքներու կառուցման, նիւթերու սինթեզի եւ փոխանակման համար։ Կը հանդիսանայ նաեւ ֆոսֆորի աղբիւր։ Կը մասնակցի նյարդային հիւսուածքների, ճարպերու, B - խումբի սննդանիւթերու, միկրոտարրերու ֆիզիոլոգիական ֆունկցիաներուն մէջ։
Հայաստանի մէջ, 2002թ.-ի տուեալներով իւրաքանչիւր շունչի հաշուով սահմանուած միսի սպառման տարեկան ֆիզիոլոգիական նորման 75քկ է, այդ թիւին մէջ՝ տաւարամսիը՝ 20.3, խոզու եւ թռչունի միսը՝ 15-ական, ոչխարինը՝ 7.5, երշիկեղենինը եւ ապխտած ապրանքներինը՝ 13.5 եւ ենթամթերքներինը՝ 3.7 քկ։
Միսը օժտուած է բարձր մարսելիութեամբ, հեշտ կ'ենթարկուի խոհարարական մշակման։ Միսէն կարելի է պատրաստել սնունդի բազմազանութիւն ապահովող շատ ճաշատեսակներ։ Սակայն մսեղենի չափէն աւելի օգտագործումը կրնայ հիպերտոնիկ հիւանդութիւններու զարգացման նախապայման հանդիսանալ։ Միսի բիոգենային ամինները կը զորացնեն արիւնատար անոթներու տոնուսը՝ բարձրացնելով երակային ճնշումը։ Միսի մէջ պարունակուող նուկլիեինաթթուները կրնան նպաստել մեծահասակ մարդկանց օրգանիզմին մէջ, հոդատապ հիւանդութեան զարգացման, ուստի նպատակահարմար է զայն փոխարինել կաթնեղէնով եւ ձկնեղէնով։
Սպանդի ենթարկուած կենդանիի տեսակէն կախուած՝ ստացող միսը կրնայ ըլլալ տաւարի, ոչխարի, խոզու, այծի, ձիու, ուղտի, եղնիկի, գոմեշի, ճագարի եւ այլն։
Միսի Քիմիական Բաղադրութիւնը 110 Կրամին ՄէջԽմբագրել
Տեսակը | Կալորիաներ | Սպիտակուցներ | Ածխաջրեր | Ճարպեր |
---|---|---|---|---|
Ձկնեղէն | 110–140 | 20–25 կ | 0 կ | 1–5 կ |
Հաւու կրծքամիս | 160 | 28 կ | 0 կ | 7 կ |
Ոչխարի միս | 250 | 30 կ | 0 կ | 14 կ |
Տաւարի փափկամիս | 210 | 36 կ | 0 կ | 7 կ |
Տաւարի ոսկրամիս | 450 | 25 կ | 0 կ | 35 կ |
Արտաքին յղումներԽմբագրել
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ Lawrie, 1.