Մհեր Յովհաննիսեան
Մհեր Սուրէն Յովհաննիսեան, պատմաբան, պատմական գիտութիւններու թեկնածու, տոցենտ, ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւններու ինստիտուտի փոխտնօրէն։
Մհեր Յովհաննիսեան | |
---|---|
| |
Ծնած է | 26 Նոյեմբեր 1982, Կապան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ |
Ծննդավայր | Կապան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան Բաժանմունք |
Կոչում | դոցենտ? |
Մասնագիտութիւն | Պատմաբան |
Աշխատավայր |
Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց? Երեւանի Պետական Համալսարան ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ? |
Կայքէջ | hayaget.info |
Կրթութիւն
ԽմբագրելԾնած է 26 Նոյեմբեր 1982-ին ՀՀ Սիւնիքի մարզի Կապան քաղաքը։ 1989-2000-ներուն ուսանած է տեղի թիւ 13 միջնակարգ դպրոցէն ներս: 2000–2004-ներուն ուսանած է Երեւանի պետական համալսարանի Պատմութեան ֆակուլտետի պաքալորիան։ 2004–2006-ներուն ուսումը շարունակած է Երեւանի Պետական համալսարանի Պատմութեան ֆակուլտետի մագիստրատուրայէն ներս՝ Հայոց պատմութիւն մասնագիտութեամբ։ 2006-2009-ներուն ուսանած է Երեւանի Պետական համալսարանի ասպիրանտուրայէն ներս: 2009-ին պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն «ՀՅԴ-Պոլշեւիկ յարաբերութիւններն Անդրկովկասում (1917-1918 թթ.)» թեմայով եւ ստացած՝ պատմական գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակ է տասնմէկ գիտական յօդուածներու, մէկ համալսարանական, մասնագիտական-ուսումնական ծրագիրի։
Աշխատանքային գործունէութիւն
Խմբագրել2004-2010-ներուն որպէս պատմութեան ուսուցիչ աշխատած է Երեւանի Ա. Ս. Պուշկինի անուան թիւ 8 դպրոցէն ներս։ 2009-էն սկսեալ աշխատած է Երեւանի Պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւներու ինստիտուտէն ներս որպէս Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի Վիրտուալ հայագիտութեան եւ տեղեկատուութեան բաժնի վարիչ։ 30 Մարտ-10 Յուլիս 2012-էն եղած է ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւններու ինստիտուտի գիտական քարտուղար: 10 Յուլիս 2012-էն կը հանդիսանայ նոյն ինստիտուտի փոխտնօրէնը: ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւններու ինստիտուտի «Հայագիտութեան հարցեր» հանդէսի խմբագրական խորհուրդի անդամ: 2016-էն կը հանդիսանայ «Հայաստանի պատմագէտներու միութիւն» ՀԿ-ի գործադիր տնօրէն։ 15 Սեպտեմբեր 2017-էն Հայաստանի հանրային ռատիոյի եթերէն կը վարէ «Համասփիւռք» հեղինակային հաղորդումը: 2010-2018-էն կը հանդիսանայ ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի Հայոց պատմութեան ամպիոնի ասիստենտ, 2018-էն' տոցենտ։
Երկեր
Խմբագրել- Դաշնակցութեան «թիկունքային քաղաքականութեան» առանձնայատկութիւնները։
- Պոլշեւիկներ-Դաշնակցութիւն բանակցութիւնները Թիֆլիսում (1917 թ. Դեկտեմբեր -1918 թ. Յունուար)։
- Դաշնակցութիւն-Պոլշեւիկներ համագործակցութեան դրդապատճառները Պաքւում։
- Դիւանագիտական «փնտռտուքները» Դաշնակցութեան եւ պոլշեւիկների միջեւ 1918թ.։
- «Հայոց ցեղասպանութեան» թեման ԵՊՀ հայագիտական հետազօտությունների ինստիտուտի 2009-2013 թթ. ուսումնասիրութիւններում։
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Թ. հատոր /գրախօսութիւն/։
Գրականութիւն
ԽմբագրելԱրտաքին յղումներ
Խմբագրել- ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտ. Մհեր Հովհաննիսեան
- Երեւանի պետական համալսարան ի Պատմութեան ֆակուլտետ. Հայոց պատմութեան ամպիոն. Մհեր Հովհաննիսեան
- ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի «Հայագիտութեան հարցեր» հանդէս
Աղբիւրներ
ԽմբագրելՀՀԻ (2012)։ «ՄՀԵՐ ՍՈՒՐԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ»։ արտագրուած է՝ 28.09.2015 Յաւելման թուական