Մուհարրաք (կղզի)
Մուհարրաք կղզի (արաբերէն՝ جزيرة المحرق), Պահրէյն պետութեան երկրորդ մեծ կղզին, Պահրէյն կղզիէն յետոյ: Վարչականօրէն կը պատկանի մուհաֆազէ նահանգին:
Երկիր | Պահրէյն | |
Մակերես | 56 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 10 մ | |
Նկարագրութիւն
ԽմբագրելՀին ժամանակ կղզին անուանուած էր Մուհարրաք: 19-րդ դարէն մինչեւ 1923 թուականը կղզին եղեր է Ալ Խալիֆա հարստութեան կամ թագաւորութեան նստավայրը:
Կղզիին երկարութիւնը 18 քմ, լայնութիւնը 5,5 քմ, մակերեսը կը կազմէ մօտաւոր 56 քմ քառակուսի եւ կը շարունակէ մեծնալ: Ափամերձ գօտիին երկարութիւնը մօտաւոր 50 քմ, բարձր կէտը կը գտնուի ծովի մակերեսէն 10 մեթր բարձրութեան վրայ: Բնակչութիւնը 120 000 մարդ: Կղզիին մէջ տեղակայուած է երկրի գլխաւոր օդանաւակայանը, որուն մօտ կը գտնուի ռազմաբազան: Կղզիիէն քիչ մը հեռու հիւսիս-արեւելք կը գտնուի արհեստական «Ամուաճ արշիպեղագոսը» կամ կղզեխումբը: Աւելի դէպի հիւսիս կը գտնուի նոյնպէս արհեստական «արշիպեղագոս Տիար-ալ-Մուհարրաք»ը: «Մեծ կղզի»ին կը միանայ երեք կամուրջներով [1], որոնցմէ մեծը՝ Shaikh Isa Causeway է:
Կղզիի բնակավայրերը
- Մուհարրաք (176 583 բնակիչ, 2012 թուականի մարդահամարով)
- Ալ-Տէյր Al Dair
- Արատ (նախապէս համարուած է առանձին կղզի)
- Պուսայթին Busaiteen
- Ալ Հիտ (Պահրէյն) Al Hidd
- Կալալի Galali
- Հալաթ-Պու-Մահեր Halat Bu Maher
- Սամահիճ Samaheej
-
Պահրէյնի օդանաւակայանը
-
Shaikh Isa Causeway կամուրջ
-
Արատա բերդ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Al Muharraq Island»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-10-30-ին։ արտագրուած է՝ 2016-10-29 (անգլերէն) на сайте pointerst.com