Յակոբ Վարդովեան
Յակոբ Վարդովեան (յայտնի է իբրեւ Կիւլլիւ Յակոբ[2][3] (թրք.՝ Güllü Agop), 18 Օգոստոս 1830, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 1898, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն), հայ բեմադրիչ, դերասան, թատերական գործիչ։ Թրքական թատրոնի հիմնադիր[2][3]։
Յակոբ Վարդովեան | |
---|---|
| |
Նաեւ յայտնի է իբրեւ | Güllü Agop |
Ծնած է | 18 Օգոստոս 1830 |
Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1898 |
Մահուան վայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Կրօնք | Իսլամութիւն |
Մասնագիտութիւն | գրագէտ, դերասան, թատրոնի դերասան, թատերական ռեժիսոր |
Աշխատավայր | Արեւելեան Թատրոն |
Կենսագրութիւն
ԽմբագրելՅակոբ Վարդովեան ծնած է 1830-ին, Սթանպուլի մէջ։ 1861-1862-թուականներունառաջին անգամ բեմ բարձրացած է Արեւելեան թատրոնին մէջ։ Ղեկավարած է Իզմիրի երիտասարդ հայերու ստեղծած սիրողական խումբը եւ տուած է հայերէն ներկայացումներ Կետիկ Փաշայի եւ Սկիւտարի մէջ՝ Ասիական ընկերութեան հետ։ 1869-ին Կետիկ Փաշայի թատրոնին մէջ ստեղծած է Օսմանեան թատրոնը[2][4], որ 1870-ին մեծ վեզիր Ալի Փաշայի աջակցութեամբ պալատէն տասը տարիով Պոլսոյ մէջ թրքերէն ներկայացումներ տուող միակ թատրոնը ըլլալու արտօնութիւն ստացած է: 1882-ին Ապտիւլ Համիտ Բ.ի հրամանով ստացած է «Մըզքայի Հումայուն» (սուլթանական հարմոն)։ Այս ընթացքին, անոր ցանկութեամբ որպէս իսլամ վերցուցած է Կիւլլիւ Եաքուպ Էֆէնտի անունը[5]։ Մինչեւ կեանքին վերջը ապրած է պալատին մէջ։
Կարեւոր դեր խաղացած է թուրք թատրոնի զարգացման գործին մէջ[6]:
Վարդովեանի ներկայացումները թարգմանուած են ժամանակի յայտնի գրագէտներ Էպուզզիա Թեֆիքի, Ալի Պէյի, Ռեճայիզատէ Էքրեմի, Նամք Քեմալի, Ահմետ Միտհաթ Էֆենտիի կողմէ եւ բեմադրուած են Վարդովեանի թատրոնին մէջ:
Ներկայացումներ
Խմբագրել- «Լեյլա եւ Մեջնուն», 1869
- «Բռնի ամուսնութիւն», 1869
- «Թոսուն աղա», 1870
- «Այար Համզա», 1871
- «Հայրենիք», 1873
- «Ժլատ Համիտը», 1873
- «Հայր Համիտը», 1874
- «Տնօրէնի վիճակը», 1875
Տես նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 596. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ 2,0 2,1 2,2 «ԱՐԳԻԼՈՒԱԾ ԹԵՄԱ. ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ ՄԵԾ ՀԵՏՔ ՁԳԱԾ ՀԱՅԵՐԸ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-10-11-ին։ արտագրուած է՝ 2017-01-21
- ↑ 3,0 3,1 «"I Am Proud That I Am Hakob Vardovian's Grandchild," Former Rector Of Van University Says» (անգլերէն)
- ↑ «Արգիլուած Թեմա. Թուրքիոյ Մէջ Մեծ Հետք Ձգած Հայերը»
- ↑ «Բանախօսութիւն՝ թատրոնի երկու Յակոբներու մասին | Ակօս»։ Agos (հայերեն)։ արտագրուած է՝ 2020-10-28
- ↑ «Հակոբ Վարդովյանի կենսագրությունը avproduction.am կայքում»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-09-22-ին։ արտագրուած է՝ 2017-01-19