Յարութիւն Աթանասեան

Աթանասեան Յարութիւն (ծն․՝ 1884, Ատաբազար), հրապարակախօս, խմբագիր եւ մանկավարժ:

Յարութիւն Աթանասեան
Ծնած է 1884
Ծննդավայր Ատաբազար
Քաղաքացիութիւն  Ռումանիա
Մասնագիտութիւն ուսուցիչ, Խմբագիր, հեղինակ

Կենսագրութիւն

Խմբագրել

Նախնական ուսումը աւարտէլէ ետք 1899-ին կը մտնէ ուսուցչական ասպարէզ. ինքնաշխատութեամբ կը հետեւի ուսողութեան. Օսմ. Սահմանադրութենէն յետոյ Ատաբազարի Կեդրոնական վարժարանի (երկրորդական) ուսողութեան ուսուցիչ կը կարգուի, պատերազմէն յետոյ տնօրէն՝ Նշանթաշի ազգային որբանոցին եւ Որբերու կեդրոնին, ապա Ատաբազարի մէջ ունեցած է մասնաւոր վարժարան:

1922էն ի վեր հաստատուծ է Ռումանիա ուր իբր ուսուցիչ պաշտօնավարած է Պուքրէշ և խմբագրութիւնով:

Ստեղծագործութիւն

Խմբագրել

Իր հեղինակութիւններնէն, Գրահաշիւ տպ. Պոլիս 1904. Տարերք թուաբանութեան տպ. Ատաբազար Տարերք երկրաչաբութեան,կիսով տպուած Ատաբազար և պատերազմին փճացած , Հաշիւ Ա. տարի տպ. Պուքրէշ 1924, Պտղատու ծառեր տպ. ֆրումոասա 1931, Պատուաստ և յօտում պտղատու ծառերու տպ. Ֆրումոասա 1931, Ուղեցույց հունգարերէն լէզուի տպ. Ֆրումոասա 1932: Յ. Գ. Ատրուշան անունով հեղինակութիւններն են, Ուղեցույց Ռում, լեզուի տպ. Պուքրէշ 1924, Ընտանեկան զբօսանք տպ. Ֆրումոասա 1930, Մեր Առողջութիւնը տպ. Ֆրումոասա 1930: Հրատարակած է Գարուն և Կոկոն մատենաշարներու մանկական գիրքերը: Խմբագրած է Գարուն (Պուքրէշ 1924) և Կոկոն (Ֆրումոասա և Պուքրէշ 1934-5) մանկական և պատենական և Գիտութիւն ու Գիտելիք (Ֆրումոասա 1930-1) դիտական ամսաթերթերը:

Աղբիուրներ

Խմբագրել