Բացել գլխավոր ցանկը

Մկրտիչ Պոտուրեան

Պոտուրեան Մկրտիչ (7 Ապրիլ 1881(1881-04-07), Պարտիզակ8 Դեկտեմբեր 1959(1959-12-08), Վաղարշապատ), հայ հանրագիտակ, հայագէտ, հրապարակագիր, գրող։

Մկրտիչ Պոտուրեան
Mgrdich Bodourian.png
Ծնած է 7 Ապրիլ 1881(1881-04-07)
Ծննդավայր Պարտիզակ
Վախճանած է 8 Դեկտեմբեր 1959(1959-12-08) (78 տարեկանում)
Մահուան վայր Վաղարշապատ
Ազգութիւն Հայ
Մասնագիտութիւն գրագէտ, հայագէտ
Անդամութիւն Մխիթարեան Միաբանութիւն

ԿենսագրութիւնԽմբագրել

Նախնական կրթութիւնն ստացած է ծննդավայրի Ներսէսեան եւ Մխիթարեան վարժարաններէն ներս։ 1897 թուականին, Հ․ Սերոբէ վ․ Ապտուլլահեանի հետ, մեկնած է Վենետիկ, ուսանած հայագէտներ Յովհաննէս Թորոսեանի, Վ․ Հացունիի, Ա․ Ղազիկ Մ․ Ե․ Պոտուրեանի մօտ, 1902 թուականին դարձած է Մխիթարեան միաբանութեան անդամ։

1902-ին Գեր․ Իգնասիոս Կիւրեղեան Արքեպիսկոպոս աբբայէն վարդապետ կը ձեռնադրուի։

1903 թուականին դասաւանդել է Վենետիկի Մուրատ Ռափայէլեան վարժարանէն ներս, ուր անոր աշակերտած են Դանիէլ Վարուժանը, Վարդան Փափազեանը եւ ուրիշներ։

1909 թուականին եղած է «Բազմավէպ»-ի խմբագիրը, 1909-1912 թուականներին՝ մատենադարանապետ։ Այնուհետեւ Եղիսաբէթուպոլսոյ մէջ զբաղած է գիտական, լրագրական, մանկավարժական աշխատանքով։

1929-1959 թուականներուն եղած է Թրանսիլվանիոյ Ֆրումոասա աւանի հունգարացած հայեու հոգեւոր առաջնորդը, այնտեղ հիմնած է տպարան, ծաւալած հրատարակչական, մանկավարժական բուռն գործունէութիւն։ 1959 թուականին տեղափոխուած է Խորհրդային Հայաստան։

ԱշխատութիւններԽմբագրել

Պոտուրեանը լոյս ընծայած է «Զարդանկարք Ավետարանի Մլքե թագուհվոր» (1902 թուականին)։ Տպագրվել են նրա «Կոստանդին Երզնկացի ԺԴ դարո ժողովրդական բանաստեղծ և յուր քերթվածները» (1905 թուականին), «Ադամգիրք Առաքել Սյունեցվո» (1907 թուականին), «Առաքել Սյունեցի և իր քերթվածները» (1914 թուականին), «Մարտիրոս Ղրիմեցի և իր քերթվածները» (1924-1930 թուականներին) և այլ գրքեր։

Պոտուրեանի գրչին են պատկանում Հովհաննես Երզնկացու, Ֆրիկի, Հովհաննես Թլկուրանցու, Գրիգորիս Աղթամարցու, Բաղդասար Դպիրի և միջնադարյան այլ բանաստեղծների մասին ուսումնասիրութիւններ։

Գրել է նաև բանասիրութեանը («Սրբազան Հայկազունք», 1902 թուականին, «Մխիթար եւ Մխիթարեանք», 1922 թուականին), մամուլի պատմութեանը («Հայ մամուլը տասնեհինգ տարուն մեջ․ 1894-1910 թուականներին») վերաբերող գործեր։

ՊարբերականներԽմբագրել

Պուխարեստի մէջ Պոտուրեան հրատարակած է «Մասիս» (1920-1922 թուականնեուն), «Գաղութի Ձայն» (1923, 5 թիւ միայն), «Նաւասարդ» (1923-1924 թուականին, Հ․ Սիրունիի և Հ․ Աթանասեանի հետ), «Փարոս» (1924 թուականին, Վ․ Մեշտուճեանի հետ), նոյն տարին (1924) «Դիցաւան» գրական ամսագիրը, «Երկիր» (1925-1929 թուականներին), «Հայ Մամուլ» (1934-1942 թուականներուն, Հ․ Աթանասեանի հետ) պարբերականները, տարեցոյցներ («Գաղութահայ Տարեգիրք», 1939-1941 թուականներուն, «Ռումինահայ Տարեցոյց», 1935 թուականին, Հ․ Աթանասեանի հետ)։ Հայ ժողովրդի տառապանքներն արտացոլուած են Պոտուրեանի «Սեւ Էջը» (1910 թուականին), «Արմենակին Յոյսերը» (1923 թուականին), «Կարմիր լուսին» (1927 թուականին) նովելներուն մէջ։

Պոտուրեանը ստեղծագործածէ նաեւ մանուկներու համար («Վէպիկներ», 1930 թուականին, «Հեքիաթներ», 1930 թուականին, թարգմանած է հունգարերենէ)։ Անոր որոշ երկերը թարգմանուած են ռումաներէն եւ հունգարերէն։ Կատարած է թարգմանութիւններ իտալերէնէ եւ հունգարերէնէ։ Պոտուրեան հայ հանրագիտական գրականութեան հիմնադիրներէն է։

ԱղբիւրներԽմբագրել

  • «Հայ Հանրագիտակ», Հ․ Մկրտիչ Վարդ․ Պոտուրեան, 1938 Պուքրէշ, Հատոր Ա․, էջ 5-7։
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է Հայկական սովետական հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։