Յարութիւն Լութֆեան
Յարութիւն (Արթին) Լութֆեան (Լիւթֆիւեան) (1860, Պրուսա - 1915, Աթրանոս), հայ դեղագործ։
Ծնած է | 1860 |
---|---|
Ծննդավայր | Պրուսա |
Մահացած է | 1915 |
Մահուան պատճառ | Հայոց ցեղասպանութիւն |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Կենսագրութիւն
ԽմբագրելՅարութիւն Լութֆեան ծնած է 1860 թուականին, Պրուսա նահանգի կեդրոն Պրուսա քաղաքին մէջ։ Պրուսայի Սեթ պաշը թաղամասին մէջ, ունեցած է սեփական դեղատուն եւ դեղագործ աշխատած։
1914 թուականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ ծառայած որպէս զինուորական դեղագործ։ 1915 թուականին, Պրուսա քաղաքի մօտակայ, Աթրանոս գիւղին մէջ գնդակահարած են, ի թիւս 100 այլ հայերու՝ 55 տարեկան հասակին։
Գրականութիւն
Խմբագրել- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915 - 1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։
- Հայրապետեան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործութեան պատմութեւնից, Երեւան, 1990։
- Յարման Արսէն, Հայերը օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։
Արտաքին յղումներ
Խմբագրել- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։