Յովհաննէս Էժտահարեան
Յովհաննէս Կ. Էժտահարեան (անյայտ – 1915), հայ բժիշկ։
Ծննդավայր | Խարբերդի նահանգի Խարբերդի գաւառի Արաբկիր |
---|---|
Մահացած է | 1915 |
Կրթութիւն | Պէյրութի Ամերիկեան համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Կենսագրութիւն
ԽմբագրելՅովհաննէս Էժտահարեան ծնած է Խարբերդի նահանգի, Խարբերդի գաւառի՝ Արաբկիր քաղաքին մէջ։ Աւարտել է Պէյրութի Ամերիկոան համալսարանի բժշկական ֆակուլտետը ու նոյն համալսարանի հիւանդանոցուին մէջ որպէս բժիշկ աշխատած։
Վերադարձած է Արաբկիր՝ հարազատներուն մօտ։ 1915 թուականին սպանուած է Մեծ Եղեռնի ժամանակ։
Գրականութիւն
ԽմբագրելՓոլատեան Ս., Պատմութիւն հայոց Արաբկիրի, Նիւ Եորք, 1969։
Աղբիւրներ
Խմբագրել- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։