Բացել գլխավոր ցանկը

Յովհաննէս Սոմունճեան

Յովհաննէս Սոմունճեան, հայ բժիշկ, ազգային, հասարակական, կուսակցական գործիչ։

Picto infobox med.png
Յովհաննէս Սոմունճեան
Ծնած է 1879
Ծննդավայր Պար­տի­զակ
Մահացած է 1 Հոկտեմբեր 1957(1957-10-01)
Մահուան վայր Կոմոտինի, Յունաստանի՝ Մակետոնիոյ եւ Թրակիոյ Ապակեդրոնացած վարչատարածք․, Յունաստան
Ազգութիւն Հայ
Մասնագիտութիւն բժիշկ

ԿենսագրութիւնԽմբագրել

Ծնած է 1879 թուականին, 1879 Պար­տի­զակ աւանին մէջ։ ուսանած է ամերիկացի միսիոներներու Պարտիզակի՝ Բիւթանիոյ բարձրագոյն վարժարանէն ներս։ Աւարտած է Կ. Պոլսոյ Օսմանեան կայսերական բժշկական համալսարանը։ Երկար տարիներ Պրուսայի հայաշատ շրջաններուն մէջ՝ բժիշկ, ապա՝ քաղաքապետական բժիշկ աշխատած է։ 1914 թուականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ որպէս զինուորական բժիշկ ծառայած է։ Պաղեստինի ռազմաճակատուին՝ գերի ինկած է անգլիացիներուն։ 1922 թուականին Փոքր Ասիոյ աղէտի հետեւանքով ապաստանած է Յունաստան եւ հաստատուած Թրակիոյ Քոմոթինի (Գյումյուլջինա) քաղաքին մէջ, ուր ապրած եւ աշխատած է 35 տարի։ Քոմոթինիի հայ համայնքի պառակտման ամենասուր շրջանին գտնուած է պայքարի առաջին գիծին վրայ՝ մնալով ՀՅԴ-ի կողքին։ Ըստ Ժողովրդական ընտրութեան արդիւնքին՝ ստանձնած է Քոմոթինիի ազգային մարմնի ատենապետի պաշտօնը։ Ընտրուած է նաեւ Քոմոթինիի քաղաքապետական խորհրդի անդամ՝ 4 տարիով։ Հանրային շահերու եւ ազգային-քաղաքական առաջադրութիւններու առողջ ըմբռնում ունեցած է, եղած է խղճամիտ բժիշկ, բնաւորութեամբ շէնշող, ընկերային, ուղղամիտ, բոլորին կողմէ սիրուած։ Մահացած է 1957 թուականի Հոկտեմբեր 1-ին, Քոմոթինի քաղաքին մէջ՝ 78 տարեկան հասակին։

ԳրականութիւնԽմբագրել

  • Գէորգեան Կարօ, Ամէնուն տարեգիրքը, Զ. տարի,1959, Պէյ­րութ, 1960։

ԱղբիւրներԽմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։