Պարտիզակ (Քոճայելի)
Պարտիզակ (այժմ Պահջեճիք), հին հայաբնակ աւան Թուրքիայի, Իզմիթ քաղաքին (Նիկոմիդիա) 20քմ հեռաւորութեամբ, Իզմիթի հարաւ արեւելեան ափի մօտ, անտառապատ լեռներու ստորոտին։ Եղանակը բարեխառն է և առողջարար։ Եղած է Կոստանդնուպոլսոյ հայ մտաւորականութեան ամառանոցներէն մին[2]։
Աւան | |
---|---|
Պարտիզակ | |
Երկիր | Թուրքիա[1] |
Ժամային գօտի | UTC+3։00 |
Պատմութիւն
ԽմբագրելՀիմնադրած են Սեբաստիա վիլայէթի Պարտիզակ գիւղէն գաղթած հայերը, 16րդ դարուն։ 20րդ դարու սկզբը ունէր մօտ 17000 հայ բնակիչ[2]։ Մինչեւ 1912 թուականը քաղաքի կառավարումը կը գտնուէր հայ պաշտոնեաներու ձեռքին (վերջին հայ կառավարիչն էր գրող, հասարակական գործիչ Հ․ Տէր-Յակոբեանը)։ Պարտիզակի կառավարչին ենթարկուած էր հինգ հայկական, մէկ յունական և երկու մահմետական գիւղեր[3]։ 1915 թուականին Պարտիզակի հայերը Նիկոմիդիոյ գաւառի հայ բնակչութեան հետ ենթարկուած են տեղահանութեան և կոտորածի։ 1918 թուականին ջարդէն փրկուած 3500 Պարտիզակցի, վերահաստատուած են հայրենի աւանին, 1920 թուականին յոյն-թուրքական պատերազմի ժամանակ, կրկին տեղահանուած։ Մօտ 50 ընտանիք հայրենադարձած են Խորհրդային Հայաստան, իսկ պարտիզակցիներու խումբ վերաբնակուած են Հալէպ (Սուրիա)։
Կենցաղն ու մշակոյթը
ԽմբագրելԲնակչութեան հիմնական զբաղմունքը եղած է ծխախոտագործութիւնը, շերամապահութիւնը (մետաքսի երկու մանարան գործարան), փայտի ու փայտածխի արտադրութիւնը։ Պարտիզակը ունեցած է բժշկական ծառայութիւն, դեղատուն, փոստ, հեռագրատուն (1911 թուականին)։ Գործած են ինչպէս Հայաստանեաց Առաքելական, այնպէս ալ կաթոլիկ և բողոքական եկեղեցիներ, ութ դպրոց, որոնցմէ մեկը՝ բարձրագոյն։ Եղած է մտաւորականներու կեդրոն, հրատարակուած են «Փարոս» (1910-1912), «Պայքար» (1912-1914), «Մեղու» (1912-1914), «Պարտիզակ» (1909-1912) և այլ պարբերականներ։ Սեփական (սիրողական), ինչպէս նաև Կոստանդնուպոլսէն և Անդրկովկասէն ժամանող թատերախմբերու ուժերով կազմակերպուած են ներկայացումներ[4]։
Տե՛ս Նաեւ
Խմբագրելhttps://www.youtube.com/watch?v=kTJi7-WwUkk
https://www.youtube.com/watch?v=MGaDez5l2CE
https://www.agos.com.tr/tr/yazi/13297/bir-zamanlar-izmitte-ermeniler-vardi
Յայտնի Պարտիզակցիներ
ԽմբագրելԾանոթագրութիւններ
Խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 Հայկական Սովետական Հանրագիտարան
- ↑ Արա Մելքոնյանը Պարտիզակի մասին
- ↑ Աբելյան-Արմենյան թատերախմբի մասին[permanent dead link]