Գուրգէն Ալէմշահ
Գուրգէն Միքայէլի Ալեմշահ (22 Մայիս 1907, Պարտիզակ (Քոճայելի), Բաշիսքելե, Քոճաէլի, Թուրքիա - 14 Դեկտեմբեր 1947, Տիթրոյթ, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), հայ երաժշտագէտ, խմբավար եւ նուագավար։
Գուրգէն Ալէմշահ | |
---|---|
Ծնած է | 22 Մայիս 1907 |
Ծննդավայր | Պարտիզակ (Քոճայելի), Բաշիսքելե, Քոճաէլի, Թուրքիա |
Մահացած է | 14 Դեկտեմբեր 1947 (40 տարեկանին) |
Մահուան վայր | Տիթրոյթ, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | թրքերէն |
Ուսումնավայր | Միլանի կոնսերվատորիա? |
Մասնագիտութիւն | խմբավար, երգահան |
ԿենսագրութիւնԽմբագրել
Ծնած է 1907 թուականին Թուրքիոյ հայկական Պարտիզակ աւանին մէջ։ 1930 թուականին աւարտած է Միլանի երաժշտանոցը։ Այնուհետեւ Փարիզի մէջ երաժշտութիւն դասաւանդած է Մուրատ-Ռափայէլեան վարժարանի բաժանմունքին։ Դաշնամուրի ուսուցիչ ունեցած է փրոֆ. Ձիարտանը[1]։
1933ականներուն, Ժան Վալդոն ծածկանունով, Ալեմշահն ստեղծած է եւրոպական ներշնչանքով բազում գործեր, առաւելաբար՝ երաժշտական զուգերգեր եւ եռեակներ, որոնք ժողովրդականութիւն գտած են[2]:
Կազմակերպած է «Կիլիկիա» երգչախումբը եւ դասաւանդած անոր, ու 1937 թուականին, ժողովուրդներու երաժշտութեան մրցահանդէսին իր «Հայկական հարսանիք» ստեղծագործութեամբ շահած է 2-րդ մրցանակը։ Որոշ ժամանակ ղեկավարած է ՀՕԿ-ի «Ալագեազ» երգչախումբը, իսկ 1939-1947 թուականներուն կազմած ու ղեկավարած է Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը[1]։
իբրեւեւ նուագավար եւ խմբավար հանդէս եկած է Ֆրանսայի, Իտալիոյ եւ ԱՄՆ-ու մէջ սիմֆոնիկ եւ խմբերգային համերգներով։ Կատարած է Կոմիտասի, Սպենդիարեանի, Չուխաճեանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմէն Տիգրանեանի եւ այլ հեղինակներու ստեղծագործութիւնները։ Մահացած է 1947 թուականին ԱՄՆ-ի Տիթրոյիթ քաղաքին մէջ սրտի կաթուածէ[3]։
ՍտեղծագործութիւններԵրգեր ԲուխարիկԽմբագրել
- Իմ երգը
- Ես սիրեցի
- Իմ եարը
- Աղուորներուն
- Նազերով
- Ծաղիկ էի
- Իղձ
- Սիրելիս
- Պճինկօ
- Իմ հեռաւոր հայրենիք
- Հայաստան
- Անուշիկ եար ջան
- Մեր պարտէզում
- Հունձք
- Պլպուլն Աւարայրի
- Հայկական ժողովրդական պարեր (ջութակի եւ դաշնամուրի համար)
- Արեւելեան գիշերներ (1931)
- Հեքիաթ
- Երկու պատմուածք հազար ու մէկ գիշերներէն
- Աւարայրի պատերազմը (1934).
- Վարդավառ (1932)
- Ծովինար
ՁայնագրութիւններԽմբագրել
- Եղիսաբէթ Փեհլիվանեան - Երգեր դաշնամուրի նուագակցութեամբ
- Փոքր Ասիայի հայ կոմպոզիտորները - Երգչախմբային ստեղծագործութիւններ
- Կոմիտաս
- Աւարայրի պատերազմը
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Գուրգէն Ալէմշահ. Հայկական երաժշտութեան հմայքն ու ջերմութիւնը»։ lurer.com
- ↑ «Գուրգէն Ալեմշահ (1907-1947) - «ԱԼԻՔ» Օրաթերթ»։ www.alikonline.ir (hy-am)
- ↑ Ewen, David (1948). The Year in American Music. Allen, Towne & Heath (անգլերէն)
ԳրականութիւնԽմբագրել
- Ցիցիլիա Բրուտեան (1968). Սփիւռքի հայ երաժիշտները. «Հայաստան» հրատարակչութիւն, Երեւան. էջ. 55–60