Միշիկըն
Միշիկըն (անգլերէն՝ Michigan), նահանգ ԱՄՆ-ի արեւելեան մասը,Այն բնակչութեան քանակով ութերորդն է՝ մօտաւորապէս 10 միլիոն։
| ||||||
Երկիր | Կաղապար:Դրօշաւորում/Ամերիկայի Միացեալ Նահանգներ | |||||
Մաան է | Միջին Արևմուտք? եւ Մայրցամաքային նահանգներ? | |||||
Հիմն | My Michigan? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ? | |||||
Մտնում է | Ամերիկայի Միացեալ Նահանգներ | |||||
Վարչկեդրոն | Լանսինգ? | |||||
Ամենաբարձր կետ | Mount Arvon? | |||||
ԲԾՄ | 275 մեթր | |||||
օրէնսդրական մարմին | Michigan Legislature? | |||||
Դատական մարմին | Michigan Supreme Court? | |||||
Բնակչութիւն | 9 922 576 մարդ (2015)[1] (8 տեղ) | |||||
Տարածք | 250 493 քմ² (11 տեղ) | |||||
![]() | ||||||
Հիմնադրուած է | 26 Յունուար 1837 թ. | |||||
Կը սահմանակցի | Վիսկոնսին?, Օհայիօ, Ինտիանա, Օնթարիօ, Մինեսոտա? եւ Իլինոյս | |||||
Ժամային գօտի | Հիւսիս-ամերիկեան ժամային գօտի[1], Կենտրոնական ժամային գոտի?[1], Ամերիկա/Նյու Յորք? եւ UTC-5 | |||||
Յապաւում | MI եւ Mich. | |||||
ISO 3166-2 կոդ | US-MI | |||||
անուանուած է | Մեծ Լճեր? | |||||
Մականուն | The Great Lakes State | |||||
Lua error in Մոդուլ:Wikidata at line 701: Tried to write global coord_mod. | ||||||
michigan.gov(անգլերէն) |
Անուանումը ծագում առած է ֆրանսական միշիկամա բառէն, որ կը նշանակէ մեծ լիճ[2]:
Աշխարհագրական դիրքԽմբագրել
կապուած է Մաքինօ կամուրջով միացուած Վերին եւ Ստորին թերակղզիներէ, ինչպէս նաեւ շարք մը այլ կղզիներէ: Հիւսիսէն եւ արեւելքէն Միշիկընը սահմանակից է քանատական Օնթարիօ շրջանին Հուրոն եւ Վերին լիճերու ջուրերով: Օնթարիոյի հետ սահմանակից չոր հատուածը կ'անցնի Սենթ Քլեր գետի (St. Clair River) ափով, որ կը թափի Սենթ Քլեր լիճը եւ Սենթ Քլերէն սկիզբ առնող Էրի լիճը թափուող Տիթրոյիթ գետի ափով: Հարաւէն սահմանակից է Օհայօ եւ Ինտիանա նահանգներուն: Արեւմուտքէն Ստորին թերակղզին սահմանակից է Միշիկըն լիճի ջուրերուն, Իլինոյ (Illinois (/ˌɪləˈnɔɪ/) եւ Ուիսքանսին (Wisconsin (/wɪˈskɒnsɪn/) նահանգներուն, իսկ Վերին թերակղզին սահմանակից է Վիսքենսին նահանգի ցամաքին եւ Վերին լիճի ջուրերուն:
Ընդհանուր նահանագի ափամերձեան երկարութիւնը կը կազմէ 5,2 հազար քիլոմեթր: Միշիկընի տարածքին կը գտնուին 11 հազար ներքին լիճեր, որոնք կ'ազդեն Միշիկընի կլիմայի վրայ:
Ջրային հարստութիւնԽմբագրել
Միշիկըն նահանգի 41,3 %-ը կը կազմէ ջրային տարածքը, իսկ ինքը նահանգը կը գտնուի Մաքինօ ջրվէժով բաժնուող Ցած եւ Բարձր թերակղզիներու վրայ, ութ քիլոմեթր լայնութեամբ ջրանցքով, առանձնացուած Հուրոն եւ Միշիկըն լիճերով: Յաճախ կ'ըսեն, որ Ցած թերակղզին ունի ձեռնոցի տեսք: Երկու թերակղզիները առանձնացուած են Մաքինո կամուրջով: Նահանգը ունի ամենաերկար մերձջրեայ ափը բաղդատած աշխարհի վարչական տարածքային միաւորներու հետ, շրջապատուած հինգ Մեծ եւ Սենթ-Քլերի[3] լիճերով: Նահանգի մէջ կան 64980 լիճեր եւ լճակներ[4]:
բնակչութիւն եւ տարածքի կցումԽմբագրել
Այս տարածքին վրայ բնակած են հնդկական ցեղեր: 18-րդ դարուն ֆրանսական գաղթարարաները եկած են այդ տարածք եւ այն դարձեր է Նոր Ֆրանսայի մաս: 1762 թուականին ֆրանք-հնդկական պատերազմին Ֆրանսայի պարտութիւնէն յետոյ նահանգը անցաւ Մեծ Բրիտանիայի վերահսկողութեան տակ, եւ վերջ ի վերջոյ Մեծ Բրիտանիան զիջեցաւ տարածքը ԱՄՆ-ին` անկախութեան համար պատերազմի մէջ պարտութեան պատճառով։ Պարտութիւնէն յետոյ նահանգը դարձաւ Հիւսիս-արեւմտեան տարածքի մաս: 1800 թուականէն նահանգի արեւմտեան մասը մտաւ Ինտիանայի տարածք։ Միշիկընը, որը ձեւաւորուեր է 1805 թուականին, 1837 թուականի Յունուարի 26-ին այն անցաւ ԱՄՆ-ին, որպէս 26-րդ նահանգ։ Շուտով Միշիկընը դարձաւ առաջատար արդիւնաբերական նահանգներէն մէկը։
մեքենաներու արդիւնաբերութիւնըԽմբագրել
Միշիկընի մէջ կարեւոր բնագաւառ է մեքենաներու արդիւնաբերութիւնը: Նահանգը երեք խոշոր ինքնաշարժ մեքենաներու ընկերութիւններու հայրենիքն է` «Ճենըրըլ մոթըրզ», «Ֆորտ», «Քռեյսլեր», ատոնց հսկողութիւնը այժմ ալ կը գտնուի (Detroit [dɪˈtrɔɪt]) Տիթրոյիթի մեթրոփոլիթի տարածքին` Տիթրոյիթ,(Dearborn County) Տիրպորն եւ (Auburn Hills) Օպըրն-հիլզ քաղաքներուն մէջ։
ՊատմութիւնԽմբագրել
Քանի մը հազարամեակներու ընթացքին Միշիկընի տարածքին ապրած են հնդկացիական ցեղեր: Մինչեւ եւրոպացիներու յայտնուիլը անոնք եղեր են այդտեղի բնակիչները: Առաջին եւրոպացին, ով եղեր է Վերին թերակղզիի մէջ, Էթիէն Պրիւլերն էր Étienne Brûlé's (1662): 1668 թուականին միսիոներ Ժաք Մարքեթը (Père Jacques Marquette) այստեղ հիմներ է առաջին բնակավայրը` (Sault Ste. Marie, Michigan) Սու-Սենթ-Մերի: 1672 թուականին Ռոպեր տա լա Սալլը (Robert Cavelier, Sieur de la Salle) իրականացուցած է առաջին եւրոպական առագաստանաւի կառուցումը Վերին լճի մէջ: 1701 թուականին ֆրանսացի սպայ եւ հետազօտող (Antoine de la Mothe Cadillac) Անթուան Քատիլաքը հիմնեց Տիթրոյիթ ֆորթը (Fort Pontchartrain) Փոնչարթրէյն ֆորթի մօտ: XVIII դարու ֆրանսացիներէն անցաւ անգլիացիներուն ֆրանս-հնդկական պատերազմի հետեւանքով: Ամերիկեան պատերազմէն յետոյ անկախանալու համար Միշիկընը անցաւ Հիւսիս-արեւմտեան տարածք: 1794 թուականի ճակատամարտին ամերիկեան զօրքը ջախջախեց հնդիկներուն եւ ըստ (Jay Treaty) Ճէյի պայմանագրին վերահսկողութիւն ստացաւ շարք մը հողատարածքներու վրայ: 1805 թուականին ստեղծուեցաւ Միշիկընի շրջանը: Անգլո-ամերիկեան պատերազմի ընթացքին (1812-1815 թուականներուն) այն ժամանակաւորապէս յայտնուեցաւ անգլիացիներու ձեռքի մէջ: 1830-ական թուականներուն այստեղ սկսաւ վերաբնակիչներու զանգուածային հոսք, որը կապուած էր Էրի ջրանցքի, ճանապարհային ենթակառուցուածքի ստեղծմամբ, ինչպէս նաեւ գիւղատնտեսութեան եւ արտադրութեան զարգացմամբ: 1835 թուականին ստեղծուեցաւ նահանգի սահմանադրութիւնը, սակայն Օհայօյի հետ տարածքային վէճի պատճառով մտաւ Միութեան մէջ միայն 1837 թուականի Յունուարի 26-ին: Նահանգի առաջին նահանգապետ դարձաւ Սթիվընս Մեյսընը 1835 թուականին: Քաղաքացիական պատերազմի ժամանակ հիւսիսի բնակիչներու կողմէ մասնակցեցաւ Միշիկընի արական բնակչութեան 23%-ը (աւելի քան 90 հազար մարդ), անոնցմէ մօտաւորապէս 14 հազարը զոհուեցաւ: 1903 թուականին Հենրի Ֆորտի գործարանի մէջ հիմնուեցաւ (conveyor) փոխադրիչ մեքենաներու արտադրութիւն: 1926 թուականին Ճեներըլ Մոթըրզ ընկերութիւնը ճիւղային ցուցանիշ սահմանեց, տարեկան ընդհանուր վաճառքը հասցնել
Ցեղային կազմԽմբագրել
- սպիտակամորթներ - 78.9 %
- գերմանական ծագման - 22.3 %
- իրլանտական ծագման - 11.9 %
- անգլիական ծագման - 10.1 %
- լեհական ծագման-9%
- ֆրանսական եւ ֆրանս-քանատական ծագման - 6.7 %
- հրլանդական ծագման - 5.1 %
- իտալական ծագման - 4.7 %
- ափրիկ-ամերիկացիներ - 14.2 %
- հնդիկիներ - 0.6 %
- ասիացիներ - 2.4 %
- այլ ցեղեր - 1.5 %
- խառն ցեղեր - 2.3 %
ԻրադարձութիւններԽմբագրել
Ամէն տարի Միշիկընի մէջ տեղի կ'ունենայ Woodward Dream Cruise ինքնաշարժի շքերթը, ուր կը մասնակցին աւելի քան 40 հազար ոչ սովորական եւ չհանդիպող ինքնաշարժներ: Այն աշխարհի ամենամեծ միօրեայ ինքնաշարժի շքերթն է:
ՊատկերասրահԽմբագրել
Միշիկըն դարձաւ Արցախի անկախութիւնը ճանչցող Ամերիկայի 8-րդ նահանգըԽմբագրել
Միշիկըն նահանգի Ծերակոյտը Հինգշաբթի՝ 29 Սեպտեմբեր 2017-ին, բացարձակ մեծամասնութեամբ հաստատեց թիւ 99 բանաձեւը, որ կոչ կ՛ուղղէ Միացեալ Նահանգներու կառավարութեան՝ Արցախի Հանրապետութեան հետ տնտեսական եւ մշակութային կապ հաստատելու եւ տարածաշրջանին մէջ խաղաղութեան ու կայունութեան հաստատման ուղղուած ճիգերուն զօրակցելու: Միշիկընի Հայ Դատի Յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Արցախի անկախութիւնը ճանչցող այս բանաձեւը ներկայացուած է Միշիկընի թիւ 5 ընտրաշրջանի ժողովրդավար ծերակուտական Տէյվիտ Քնեզէքի կողմէ:[5]
Տե՛ս նաեւԽմբագրել
ԾանօթագրութիւններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Determine the time zone for Michigan? — Միշիկըն.
- ↑ Michigan in Brief: Information About the State of Michigan . Library of Michigan. State of Michigan (July 2011)
- ↑ Coastal Management ProgramState of Michigan
- ↑ James E. Breck. Compilation of Databases on Michigan Lakes: Fisheries Technical Report 2004-2. — Fisheries Division, Michigan Department of Natural Resources, 2004. — P. 5. — 46 p.
- ↑ Միշիկըն ճանչցաւ Արցախի անկախութիւնը
Արտաքին յղումներԽմբագրել
- Michigan.gov – Պաշտօնական կայք