Սաքրամենթօ
Սաքրամենթօ (անգլերէն՝ Sacramento), քաղաք ԱՄՆ-ի արեւմուտքին, Քալիֆորնիա նահանգի եւ Սաքրամենթօ շրջանի մայրաքաղաքը, հիմնադրուած է 1848 թուականի Դեկտեմբերին (John Sutter Jr.) Ճոն Սաթըր-կրտսերի կողմէ, որ Զուիցերիայէն ներգաղթողի որդի էր եւ առաջինն էր, որ այդ տարածաշրջանին հիմնած է սպիտակամորթներու առաջին բնակավայրը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Սաքրամենթօ | |||
անգլերէն՝ Sacramento | |||
| |||
Երկիր | Ամերիկայի Միացեալ Նահանգներ ԱՄՆ | ||
Mayor of Sacramento, California? | Darrell Steinberg?[1] | ||
Հիմնադրուած է՝ | 1849 թ. | ||
Առաջին յիշատակում | 1839 | ||
Տարածութիւն |
259,273528 քմ² քմ² ջրայինը 2,1881 տոկոս | ||
ԲԾՄ | 9±1 մեթր մ | ||
Բնակչութիւն | 524 943 մարդ (1 Ապրիլ 2020)[2] | ||
Ժամային գօտի | UTC-8? եւ UTC-7? | ||
Հեռախօսային ցուցանիշ | 916 | ||
Փոստային ցուցանիշ | 94203–94299 եւ 95800–95899 | ||
Պաշտօնական կայքէջ | portal.cityofsacramento.org | ||
Պատմութիւն
ԽմբագրելԵւրոպական գաղութացումէն առաջ գետահովիտի տարածքը բնակեցուած եղած է հնդիկ ցեղերով, որոնք կը զբաղուէին որսորդութեամբ եւ հաւաքչութեամբ: (Wildcrafting) (Foraging) 1799 թուականին (այլ տեղեկութիւններով՝ 1808 թուականին) հովիտը հետազօտուեր է Սպանացի ճանապարհորդող (Gabriel Moraga) Գաբրիէլ Մորակայի կողմէ։ Հիացած ըլլալով բնութեան գեղեցկութեամբ եւ հարստութեամբ, Գաբրիէլ Մորական բացականչեր է «Es como el sagrado sacramento!» («Այս նման է սուրբ ընծայի»), այստեղէն ալ առաջացեր է բնակավայրի անուանումը[3]:
Մեքսիքայի կառավարութիւնը, որուն ձեւականօրէն կը պատկանէր տարածքը, անոր զարգացմանը ուշադրութիւն չէր դարձներ։ 1839 թուականին Լիսթալէն ներգաղթած Ճոն Սաթըրը հիմնադրած է առաջին բնակավայրը։
Աշխարհագրութիւն եւ կլիմայ
ԽմբագրելԱշխարհագրական տուեալներ
ԽմբագրելԱՄՆ-ի վիճակագրութեան բիւրոյի տուեալներուն համաձայն, Սաքրամենթօն կը զբաղեցնէ 259 քմ² տարածք, որմէ 97,81%-ը ցամաք է, իսկ 2,19%-ը՝ ջրային տարածքներ։
Քաղաքը կը գտնուի Սաքրամենթօ գետի հովիտին մէջ, (Sacramento River and the American River) Ամերիքըն Ռիվըր եւ Սաքրամենթօ գետերու միախառնման վայրին մէջ, Սիեռա Նեւատայի նախալեռներու մէջ։ Քաղաքի ամբողջ պատմութեան ընթացքին ջրհեղեղները լուրջ վտանգ կը ներկայացնէին անոր բնակիչներուն համար, այդ պատճառով Սաքրամենթոյի պատմական կեդրոնէն դէպի արեւմուտք ինկած տարածքը կառուցապատուած չէ (կանոնաւոր հեղեղումներու պատճառով)։ Սաքրամենթօ քաղաքի արուարձանները կ'երկարին 50 քմ դէպի արեւելք, մինչեւ Սիեռա Նեւատայի լանջը, եւ ընդամէնը 6 քմ դէպի արեւմուտք։
Գետնային ջուրերու մակարդակը հովիտին մէջ բաւականին բարձր է եւ կը կազմէ միջինը 9 մ։
Կլիմայ
ԽմբագրելՍաքրամենթօն կը գտնուի բնատիպ (Mediterranean climate) միջերկրածովեան կլիմայական գօտիի մէջ (ըստ Քիւփփենի կլիմայի դասակարգման՝ (Köppen climate classification)Csa), հով, անձրեւոտ ձմեռներով եւ տաք, չոր ամառներով։ Ձմռրանը եւ գարնան սկիզբը յաճախակի կ'ըլլան մառախուղներ, մինչդեռ, Յունիսէն Սեպտեմբեր ինկած ժամանակահատուածին քաղաքը կը համարուի ԱՄՆ-ի ամենաարեւոտ քաղաքներէն մէկը։ Ամրանը, հակառակ սաստիկ տաքին, գիշերները միշտ զով կ'ըլլայ։ Տարուան ընթացքին երբեմն՝ մօտ 2-3 անգամ, ձիւն կը տեղայ։ Յաճախակի են ցրտահարութիւնները:
Սաքրամենթ, 1981–2010,[lower-alpha 1] extremes 1941–present[lower-alpha 2]ի կլիմայական տուեալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | յունու | փետ | մարտ | ապր | մայ | յուն | յուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
ցուցանշային բարձր °F (°C) | 76 (24) |
76 (24) |
88 (31) |
95 (35) |
105 (41) |
115 (46) |
114 (46) |
110 (43) |
108 (42) |
104 (40) |
87 (31) |
73 (23) |
115 (46) |
Միջին բարձր °F (°C) | 53.8 (12.1) |
60.3 (15.7) |
65.1 (18.4) |
71.1 (21.7) |
79.9 (26.6) |
87.1 (30.6) |
92.1 (33.4) |
91.2 (32.9) |
87.2 (30.7) |
77.6 (25.3) |
63.8 (17.7) |
53.9 (12.2) |
73.6 (23.1) |
Միջին ցած °F (°C) | 38.8 (3.8) |
41.4 (5.2) |
44.1 (6.7) |
46.2 (7.9) |
51.1 (10.6) |
55.8 (13.2) |
58.4 (14.7) |
58.0 (14.4) |
55.7 (13.2) |
50.2 (10.1) |
42.8 (6) |
38.4 (3.6) |
48.4 (9.1) |
ցուցանշային ցած °F (°C) | 20 (−7) |
23 (−5) |
26 (−3) |
31 (−1) |
34 (1) |
41 (5) |
48 (9) |
48 (9) |
42 (6) |
35 (2) |
26 (−3) |
18 (−8) |
18 (−8) |
Տեղումներ մատնաչափ (մմ) | 3.64 (92.5) |
3.47 (88.1) |
2.75 (69.9) |
1.15 (29.2) |
0.68 (17.3) |
0.21 (5.3) |
trace | 0.05 (1.3) |
0.29 (7.4) |
0.97 (24.6) |
2.11 (53.6) |
3.25 (82.6) |
18.75 (476.3) |
Միջ. տեղումներու օրեր (≥ 0.01 in) | 10.3 | 9.4 | 9.1 | 4.9 | 3.2 | 1.2 | 0.0 | 0.3 | 1.3 | 3.6 | 6.9 | 9.9 | 60.0 |
% խոնաւութիւն | 83.3 | 76.8 | 71.6 | 64.5 | 58.9 | 55.0 | 53.2 | 55.7 | 57.0 | 63.1 | 75.6 | 82.9 | 66.5 |
Միջին ամսական արեւային ժամ | 145.5 | 201.3 | 278.0 | 329.6 | 406.3 | 419.5 | 440.2 | 406.9 | 347.8 | 296.7 | 194.9 | 141.1 | 3607,8 |
Տոկոս հնարաւոր արեւի լոյս | 48 | 67 | 75 | 83 | 92 | 94 | 98 | 96 | 93 | 86 | 64 | 48 | 81 |
Աղբիւր: NOAA (relative humidity and sun 1961–1990)[5][6] |
Sacramento 5 ESE, California (1981–2010 normals,[lower-alpha 1] extremes 1877–present)ի կլիմայական տուեալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | յունու | փետ | մարտ | ապր | մայ | յուն | յուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
ցուցանշային բարձր °F (°C) | 79 (26) |
80 (27) |
90 (32) |
98 (37) |
107 (42) |
112 (44) |
114 (46) |
111 (44) |
109 (43) |
102 (39) |
86 (30) |
72 (22) |
114 (46) |
Միջին բարձր °F (°C) | 54.4 (12.4) |
61.2 (16.2) |
66.8 (19.3) |
72.7 (22.6) |
80.9 (27.2) |
87.9 (31.1) |
93.3 (34.1) |
92.2 (33.4) |
87.9 (31.1) |
77.9 (25.5) |
63.7 (17.6) |
54.3 (12.4) |
74.4 (23.6) |
Միջին ցած °F (°C) | 40.7 (4.8) |
43.7 (6.5) |
46.5 (8.1) |
49.0 (9.4) |
53.9 (12.2) |
58.4 (14.7) |
60.9 (16.1) |
60.5 (15.8) |
58.4 (14.7) |
52.8 (11.6) |
45.5 (7.5) |
40.4 (4.7) |
50.9 (10.5) |
ցուցանշային ցած °F (°C) | 19 (−7) |
21 (−6) |
29 (−2) |
34 (1) |
37 (3) |
43 (6) |
47 (8) |
48 (9) |
44 (7) |
34 (1) |
27 (−3) |
17 (−8) |
17 (−8) |
Տեղումներ մատնաչափ (մմ) | 3.63 (92.2) |
3.90 (99.1) |
2.86 (72.6) |
1.36 (34.5) |
0.75 (19) |
0.21 (5.3) |
0.02 (0.5) |
0.04 (1) |
0.35 (8.9) |
1.06 (26.9) |
2.46 (62.5) |
3.43 (87.1) |
20.06 (509.5) |
Միջ. տեղումներու օրեր (≥ 0.01 in) | 11.2 | 9.8 | 9.2 | 5.2 | 3.2 | 1.2 | 0.1 | 0.4 | 1.4 | 3.6 | 7.4 | 10.5 | 63.5 |
Աղբիւր: NOAA[5], Western Regional Climate Center[7] |
Բնակչութիւն
Խմբագրել2014 թուականի դրութեամբ բնակչութիւնը կը կազմէր 485 199 մարդ (6-րդ խոշոր քաղաքը Քալիֆորնիոյ մէջ)[8]: Բնակչութեան խտութիւնը կը կազմէր 1800 մարդ/քմ²:
2012 թուականին բնակչութիւնը կը կազմէր 477 891 մարդ (36-րդը Քալիֆորնիոյ մէջ, 35-րդը ԱՄՆ-ի մէջ)։ Կը գտնուի 174 624 տնային տնտեսութիւն եւ 103 730 ընտանիք։
Բնակչութեան ցեղային կազմը հետեւեալն է՝
- սպիտակամորթներ՝ 34,5 % (1970 թուականին՝ 71,4 %)
- լատին-ամերիկացիներ՝ 26,9 %
- ասիացիներ՝ 17,8 %4
- ափրիկ-ամերիկացիներ՝ 16,6 %ˌ
- հնդիկներ՝ 1,1 %
Քաղաքի բնակչութեան գրեթէ ¼-րդը (22,6 %) կը կազմեն մեքսիքացիները: Սաքրամենթոյի չինական համայնքը կը համարուի ԱՄՆ-ի ամենահիներէն մէկը։ Անոր մեծ մասը կազմաւորուեր է Ափիոնային առաջին պատերազմի ժամանակ։
Քաղաքային կառավարում եւ քաղաքականութիւն
ԽմբագրելՔաղաքային կառավարումը կը ներառէ քաղաքապետին եւ Քաղաքապետական խորհուրդը։ Քաղաքապետը կ'ընտրուի համաքաղաքային ընտրութիւններու միջոցով։ Սաքրամենթոյի Քաղաքապետական Խորհուրդը բաղկացած է ութ անդամներէ, որոնք կ'ընտրուին ըստ քաղաքի շրջաններու։
Մշակոյթ եւ տեսարժան վայրեր
ԽմբագրելՍաքրամենթոյի մէջ կը գտնուի աշխարհի ամենամեծ երկաթուղային թանգարանը՝ «The California State Railroad Museum», ինչպէս նաեւ (The Crocker Art Museum) Քրոքըրի գեղարուեստական թանգարանը: Սաքրամենթօն ունի իր սեփական պալեթի խումբը, սիմֆոնիք նուագախումբ եւ քանի մը թատրոն: Քաղաքը ունի 80 զբօսայգի: Ատոնցմէ ամենամեծը «William Land Park» զբօսայգին է, որ ունի 96 հա տարածք եւ կը ներառէ կոլֆի համար դաշտեր եւ կենդանաբանական այգի, ուր հաւաքուած են 450 տեսակի զանազան կենդանիներ եւ թռչուններ:
Մարզական աշխարհ
ԽմբագրելՔաղաքի մէջ տեղակայուած է «Սաքրամենթօ Քինկս» պասքեթպոլային ակումբը, որ մաս կը կազմէ Պասքեթպոլի Ազգային Միութեան մէջ:
Քոյր-քաղաքներ
Խմբագրել- Սեուլ (քորէայերէն՝ 용산구; 龍山區), Հարաւային Քորէա
- Քիշնեւ (մոլդ.՝ Chişinău), Մոլտովա
- Զուիցերիա Լիստալ (գերմաներէն՝ Liestal), Զուիցերիա
- Կաղապար:Country data Ֆիլիիններ Մանիլա (անգլերէն՝ Manila), Ֆիլիփիններ
- Ճափոն Մացույամա (ճափ.՝ 松山市), Ճափոն
- Չինաստան Ցզինան (济南|濟南|Jǐnán), Չինաստան
- Համիլթըն (անգլերէն՝ Hamilton), Նոր Զելանտա
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ https://www.cityofsacramento.org/Mayor-Council/Districts/Mayor/Biography
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / խմբ. ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո
- ↑ «Cathedral of the Blessed Sacrament – Sacramento, California»։ Cathedralsacramento.org։ November 11, 2012։ արտագրուած է՝ November 16, 2012
- ↑ ThreadEx
- ↑ 5,0 5,1 «NowData – NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ արտագրուած է՝ 2016-04-19
- ↑ «WMO Climate Normals for SACRAMENTO/EXECUTIVE ARPT CA 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ արտագրուած է՝ 2014-03-11
- ↑ «SACRAMENTO 5 ESE, CALIFORNIA»։ Western Regional Climate Center
- ↑ «American FactFinder – Results»։ United States Census Bureau։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ February 13, 2020-ին։ արտագրուած է՝ May 23, 2015
Արտաքին հղումներ
ԽմբագրելՏե՛ս նաեւ
Խմբագրել
Մէջբերման սխալ՝ <ref>
tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/>
tag was found