Վարդան Հացունի
Հայ բանասէր եւ ազգագրագէտ
Վարդան Հացունի, կամ Հ. Վարդան Վ. Հացունի (Վարդան Սոմունճեան, 10 Յուլիս 1870[1], Պարտիզակ (Քոճայելի)[2] - 8 Յուլիս 1944[1]), հայ բանասէր, ազգագրագէտ[3]։
Վարդան Հացունի | |
---|---|
Ծննդեան անուն | Վարդան Սոմունճեան |
Ծնած է | 10 Յուլիս 1870[1] |
Ծննդավայր | Պարտիզակ (Քոճայելի)[2] |
Մահացած է | 8 Յուլիս 1944[1] (73 տարեկանին) |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Իտալիոյ Թագաւորութիւն |
Ազգութիւն | Հայ[2] |
Ուսումնավայր | Սուրբ Ղազար կղզու վանք?[2] |
Մասնագիտութիւն | բանասէր, ազգագրագետ, ուսուցիչ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 1870 թուականին, Սեբաստիոյ նահանգի Պարտիզակ (այժմ Պահչէճիկ) հայաբնակ աւանին մէջ։ Կրթութիւնը ստացած է Վենետիկի Մխիթարեան միաբանութեան մէջ, որուն անդամ դարձած է։ Մօտ 40 տարի աշխատած է Մխիթարեաններու Միլանի, Կոստանդնուպոլսոյ, Վենետիկի եւ այլ քաղաքներու վարժարաններուն մէջ որպէս ուսուցիչ եւ տեսուչ։
Ուսումնասիրութիւններ
ԽմբագրելՀիմնական աշխատութիւնները նուիրուած են հայ ժողովուրդի հին կենցաղին ու սովորութիւններուն։
- Լուսաբանած է հին Հայաստանի երդման առիթները, վայրերը, եղանակները եւ այլն, հետազօտած ուտեստեղէնը, վերլուծած Հայաստանի տարբեր դասերու օգտագործած ճաշատեսակները (անոնց կարգին նաեւ հոգեւոր ճաշատեսակները)։
- Քննութեան առած է հայկական տարբեր դրօշակները (քաղաքացիական եւ եկեղեցական), ճշդած՝ Արշակունեաց, Բագրատունեաց, Ռուբինեաններու, տարբեր իշխանական տուներու, զինուորական դրօշներու ձեւերը, գոյները, նշանները եւ այլն։
- Ուսումնասիրած է հին Հայաստանի կրթութեան եւ դաստիարակութեան զարգացումը։
- Հանգամանօրէն ուսումնասիրած եւ վերլուծած է աշխարհիկ եւ եկեղեցական հանդերձներու զարգացումը, որ բաժնուած է 11 շրջանի՝ Ուրարտուէն մինչեւ 17-րդ դար։
- Անդրադարձած է հայ կնոջ խաղացած պատմական դերին եւ լուսաբանած անոր գործունէութիւնը տարբեր ոլորտներու մէջ։
Երկեր
Խմբագրել- «Ճաշեր եւ խնճոյք հին Հայաստանի մէջ», Վենետիկ, 1912։
- «Դաստիարակութիւնը հին հայոց քով», Վենետիկ, 1923։
- «Պատմութիւն հին հայ տարազին», Վենետիկ, 1924։
- «Կարեւոր խնդիրներ Հայ Եկեղեցւոյ պատմութենէն», Վենետիկ, 1927։
- «Հայ դրօշները պատմութեան մէջ», Վենետիկ, 1930։
- «Երդմունք հին հայոց մէջ», Վենետիկ, 1932։
- «Ուղղագրութիւն եւ առոգանութիւն», Վենետիկ, 1933։
- «Հայուհին պատմութեան առջեւ», Վենետիկ, 1936։
- «Պատմութիւն հայոց աղօթամատոյցին», Վենետիկ, 1965[4]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10767
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «AV Production - Վարդան Հացունի»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-11-16-ին։ արտագրուած է՝ 2020-11-09
- ↑ «Ստացուած Գիրքեր. «Պատմութիւն Հայոց Աղօթամատոյցին» (Հեղինակ` Հայր Վարդան Հացունի)»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2018-06-13։ արտագրուած է՝ 2020-11-09