Արշակունիներ
Պարթեւական արքայատոհմ
Արշակունիներ, պարթեւական արքայատոհմ։ Մ.թ.ա. 247 թուականին իշխանութեան հասած է Պարսկաստանի մէջ, եւ երկիրը կառավարած շուրջ կէս հազարամեակ՝ մինչեւ մ.թ. 226 թուականը։ Այդ ընթացքին Մերձաւոր Արեւելքի մէջ տիրապետող էր հելլենիզմը:
Արշակունիներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | նախարար? եւ արքայատոհմ?[1] |
Մասն է | Պարթև Արշակունիներ?[1] եւ Հայ ազնվականություն? |
Երկիր | Կաղապար:Դրօշաւորում/Մեծ Հայք |
Տիտղոսներ | Մեծ Հայքի Արքափ |
Հիմնադիր | Տրդատ Ա |
Հիմնում | 66 |
Աւարտ | 428[1] |
Ազգային պատկանելիութիւն | Հայ |
Դաւանանք | հեթանոսություն? եւ քրիստոնէութիւն |
Պարթեւ Արշակունիները կարողացած են իրենց գերիշխանութիւնը եւ տոհմական ճիւղերը հաստատել Մեծ Հայքի, Վիրքի եւ Աղուանքի մէջ։ Հայաստանի մէջ Արշակունիները հաստատուած են 52 թուականէն եւ իշխած են մինչեւ 428 թուականը։ Վրաց Արշակունիներու իշխանութիւնը տեւած է մէկ դար՝ 189-284: Աղուանքի մէջ մազքթաց Արշակունիները իշխած են առաջին դարէն մինչեւ 510 թուականը։
Հայ Արշակունիներու գահացանկը Խմբագրել
Անունը | Իշխած է | Նշումներ |
---|---|---|
Տրդատ Ա | 66 - 88 | պարթեւ արքայ Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը |
Սանատրուկ | 88 - 110 | Տրդատ Ա-ի որդին |
Աշխադար | 110 - 113 | Բակուր Բ Պարթեւի որդին |
Պարթամասիր | 113 - 114 | Բակուր Բ Պարթեւի որդին |
հռոմէական բռնազաւթում | 114 - 116 | |
Վաղարշ Ա | 117 - 144 | Սանատրուկի որդին |
Սոհեմոս | 144 - 161, 164-186 | Ասորիքի Էմեսա քաղաքի թագավոր |
Բակուր Ա | 161 - 163 | |
Վաղարշ Բ | 186 - 198 | Վաղարշ Ա-ի հարազատներէն |
Խոսրով Ա | 198 - 217 | Վաղարշ Բ-ի որդի |
Տրդատ Բ | 217 - 252 | Խոսրով Ա-ի որդի |
Արտաւազդ Ե | 252 - 272 | Տրդատ Բ-ի որդի |
Խոսրով Բ. | 272 - 287 | Արտավազդ Ե-ի որդի |
Տրդատ Գ Մեծ | 287 - 330 | Խոսրով Բ-ի որդի |
Խոսրով Գ Կոտակ | 330 - 338 | Տրդատ Գ-ի որդի |
Տիրան Բ | 338 - 350 | Խոսրով Գ-ի որդի |
Արշակ Բ | 350 - 368 | Տիրան Բ-ի որդի |
Պապ Թագաւոր | 368 - 374 | Արշակ Բ-ի որդի |
Վարազդատ | 374 - 378 | Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ |
Արշակ Գ | 378 - 389 | Պապի որդի |
Խոսրով Դ | 387 - 389, 415-416 | |
Վռամշապուհ | 389 - 415 | Խոսրով Դ-ի եղբայր |
Շապուհ պարսիկ | 416 - 420 | |
թափուր | 420 - 422 | |
Արտաշէս Գ | 423 - 428 | Վռամշապուհի որդի |
Գրականութիւն Խմբագրել
- Ասատրեան Հ., Քաղաքական վերաբերութիւններ ընդմէջ Հայաստանի եւ Հռովմա, Վնտ. 1912
- Մանանդեան Հ., Քննական տեսութիւն հայ ժողովուրդի պատմութեան, հ.1, Երեւան, 1944, h.2, մաս 1, Երեւան, 1957
- Հայ ժողովուրդի պատմութիւն, h.1., Երեւան, 1971
- Toumanoff C., The Third century Armenian Arsacids. A chronological and genealogical commentary. “Revue des études arméniennes”, nouvelle serie, 1970, t.6
- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — է. 107–108.