Վռամշապուհ
Վռամշապուհ ((նաեւ՝ Վաղարշ Արշակունի[1][2], 4-րդ դար - 414, Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք), Մեծ Հայքի արքայ (393-414), Մեծ Հայքի արքաներ՝ Վարազդատի (374-378) որդին, Խոսրով Դ-ի (387-393) եղբայրը[2] եւ Արտաշէս Դ-ի (422-428) հայրը, Արշակունիներու արքայական հարստութենէն:[1][3]
Վռամշապուհ | |
---|---|
Մեծ Հայքի Արքայ | |
Իշխանութիւն | 389–414 |
Հանձնում | Շապուհ |
Ծնած է՝ | 4-րդ դար |
Մահացած է՝ | 414 |
Վախճանի վայր | Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք |
Քաղաքացիութիւն | Մեծ Հայք |
Ազգութիւն | Հայ |
Նախորդ | Խոսրով Դ |
Տոհմ | Արշակունիներ |
գերիշխան | |
Հայր | Վարազդատ |
Զաւակներ | Արտաշէս Դ. |
Կրօնական հաւատքներ | քրիստոնէութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելՎռամշապուհ արքայի ծննդեան թուականն անյայտ է։ Ծնած է Վարազդատ արքայի ընտանիքին մէջ։ Անոր իսկական անունը Վաղարշ է[1][2]։ 388 թուականին Պարսից արքայ Վռամ Դ-ն Վաղարշի աւագ եղբօրը՝ Խոսրով Դ-ն կը զրկէ թագաւորական գահէն եւ կը բանտարկէ Անյուշ բերդին մէջ[2]։ Ապա թագաւորական կարգը չցանկանալով խախտել, Մեծ Հայքի արքայ կը կարգէ Վաղարշը եւ անոր պահլաւական անունը փոխելով, իր եւ իր հօր անուններով Վռամշապուհ կը կոչէ[1][2]։ Նաեւ կը յիշուի Ստահրաշապուհ անունով[1][2]։
Գահակալութիւն
ԽմբագրելՅաջորդած է եղբօրը՝ Խոսրով Դ–ին։ Գահակալած է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանին, հաշտ ու բարեկամական յարաբերութիւններ պահպանած է ինչպէս Սասանեան Պարսկաստանի, այնպէս ալ Հռոմէական կայսրութեան հետ։ 404–էն ոչ վաղ մեկնած է Հայկական Միջագետք, հաշտարար–միջնորդի դերով կարգաւորած պարսկա-հռոմէական վէճերը։ Այնտեղ ալ ան հայ եւ ասորի մտաւորականներէն տեղեկացած է հայկական հին նշանագրերու մասին, որ կարեւոր դեր խաղցած է հայ նոր գիրերու ստեղծման գործին մէջ։ Վռամշապուհը մեծապէս աջակցած է հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւին եւ Մեսրոպ Մաշտոցին՝ հայ գիրերու ստեղծման եւ լուսաւորական ձեռնարկումներուն։ Վռամշապուհ նաեւ յաջողած է միաւորել Մեծ Հայքի երկու մասերը։
Մահացել է 414 թուականին[1]։
Ընտանիքը
ԽմբագրելՎռամշապուհի կնոջ անունը անյայտ է։ Ունեցած է մեկ որդի՝
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 126․
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Կ․Պոլիս, 1914, Հատոր Ա, գլ․ 184․
- ↑ (հայերեն) Վռամշապուհ, 2024-01-25, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8E%D5%BC%D5%A1%D5%B4%D5%B7%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D5%B0&oldid=9043484, վերցված է 2024-08-07